Էմմիյանը հերքում է տարածված կարծիքը. Գոռ Ներկարարյանի օլիմպիական վարկանիշը հաստատված է եղել

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը հերքում է խոսակցություններն այն մասին, թե հեռացատկորդ Գոռ Ներկարարյանի օլիմպիական վարկանիշը հաստատված չի եղել: Գոռն օլիմպիական վարկանիշ էր ձեռք բերել այս տարվա հուլիսին Ուկրաինայում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ, 32 այլ հայ օլիմպիականների հետ մեկնեց Ռիո, սակայն չհայտավորվեց եւ չմասնակցեց մրցումներին: Երկար ժամանակ այս մասին ոչ մի պարզաբանում չէր տրվում: Ռիո 2016-ից հետո armtimes.com-ի հետ զրույցում Էմմիյանը նշեց, որ մարզիկը վնասվածք է ունեցել, սակայն վերջերս հնչեցին կարծիքներ, որ պատճառն իրականում եղել է այն, որ նրա վարկանիշը հաստատված չի եղել: Armtimes.com-ի հետ զրույցում Էմմիյանը վստահեցրեց, որ  դրանք պարզապես ասեկոսեներ են:

«Գոռը մասնակցել էր եւ վարկանիշը լրացրել էր: Մենք պաշտոնապես բոլոր փաստաթղթերն ունեինք: Փաստաթղթերն ուղղարկել ենք Աթլետիկայի միջազգային ֆեդերացիա, Միջազգային օլիմպիական կոմիտե: Միջազգային Օլիմպիական կոմիտեի կողմից հաստատվել է, այնպես որ խնդիր չկա», - ասաց նա:

Էմմիյանը եւս մեկ անգամ նշեց, որ մարզիկը չի մասնակցել միայն վնասվածքի պատճառով: Դեռ մինչեւ Ռիո մեկնելը նա մկանային վնասվածք է ունեցել, եւ որոշում է կայացվել, որ ռիսկի չդիմի, քանի որ դա կարող էր ազդել նրա հետագա կարիերայի վրա: Այն հարցի, թե ինչու է մեկնել Ռիո, եթե գիտեր, որ չի մասնակցելու Էմմիյանը հետեւյալ պատասխանը տվեց.

«Այն վնասվածքն էր, որ հնարավոր էր, որ դեպի լավը գնար եւ լիարժեք կարողանար մասնակցել, բայց ամսի 26-ին, 27-ին արդեն Բրազիլիայում էինք, եւ վերջնական այդպես որոշվեց, որ խնդիրներ չունենա: Մեր հեռանկարային աթլետն է, սա նրա համար մեծ փորձ էր», - ասաց նա:

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրել են 5 աթլետներ Ամալիյա Շարոյանը (հեռացատ) Լեւոն Աղասյանը (եռացատկ), Գայանե Չիլոյանը (վազք 200 մ), Դիանա Խուբեսերյանը (վազք 200 մ) եւ Լիլիթ Հարությունյանը (արգելավազք 400 մ): Նրանք բոլորն էլ չեն հաղթահարել որակավորման փուլը:

Տպել
3239 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)