Էջմիածնում նախընտրական կրքերը թեժ են

02/09/2016 schedule10:50

 

Սեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները որոշ համայնքներում ու քաղաքներում խոստանում են թեժ լինել, ընդհուպ մինչեւ բախումների աստիճան:

 Նման հավանականություն կա, օրինակ, Էջմիածին քաղաքում, որտեղ իրար են բախվում երկու թիմեր՝ գեներալ Մանվել Գրիգորյանի եւ քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի կողմնակիցները: Ինչպես հայտնի է, Մանվել Գրիգորյանի որդուն՝ Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանին պաշտպանում է Հանրապետական կուսակցությունը: Իսկ Արթուր Թումանյանին պաշտպանում են նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը եւ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը: Ի դեպ, Արթուր Թումանյանը Էջմիածնում առաջադրվեց միայն այն բանից հետո, երբ Հրաչիկ Աբգարյանը պարզել էր, որ իրեն Էջմիածնի գրանցումից հանել են: Նրանք երկուսն էլ մեզ հետ զրույցում հաստատեցին այս հանգամանքը, Արթուր Թումանյանն էլ հավելեց, թե քանի որ իրենք համախոհներ են, իսկ Հրաչիկ Աբգարյանի առաջադրումը չստացվեց, որոշվեց փոխարենն իր թեկնածությունը առաջադրել:

Այս երկու թիմերի միջեւ լարվածությունն ու փոխադարձ մեղադրանքները եւ հայհոյանքներն արդեն իսկ թեժ մթնոլորտ են ստեղծել Էջմիածնում: Եվ այդ իրավիճակին ուշի ուշով հետեւում են նաեւ մայրաքաղաքի քաղաքական շրջանակներում: Ընդ որում, ինչպես արդեն նշել էինք, ՀՀԿ-ում ոչ բոլորն են պաշտպանում Կարեն Գրիգորյանին: Որոշ տեղեկությունների համաձայն, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ստվերային աջակցություն են ցուցաբերում նրա մրցակից թիմին: Մարզպետին խանգարում է մարզում Գրիգորյանների ազդեցությունն ու հնարավորությունները, ինչը նրան թույլ չի տալիս մարզում լինել ամենաազդեցիկը: Իսկ վարչապետի ու Մանվել Գրիգորյանի միջեւ լարվածության մասին վաղուց է հայտնի: Արթուր Թումանյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ վարչապետն ու մարզպետը կարող է իրեն աջակցեն: «Չեմ կարող ասել, բայց շարքային քաղաքացիները հոգնել են Գրիգորյաններից ու նրանց ստեղծած վախի մթնոլորտից»,- պատասխանեց նա:

Գրեթե նման խուսափողական պատասխան տվեց նաեւ Հրաչիկ Աբգարյանը: Մենք փորձեցինք Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից էլ մեկնաբանություն ստանալ այդ հնարավոր ստվերային աջակցության վերաբերյալ, բայց նա չցանկացավ պատասխանել ու անմիջապես անջատեց հեռախոսը:

Ի դեպ, էջմիածնից ստացած մեր տեղեկությունների համաձայն, քաղաքացիներն արդեն իսկ խուսափում են մասնակցել Արթուր Թումանյանի հետ հանդիպումներին: Կարծիք կա, որ Գրիգորյանները հետեւում են այդ շարժին ու մարդկանց հասկացնում, որ ցանկալի չէ նրանց հանդիպումը հակառակորդ թիմի հետ: Իսկ Գրիգորյանների հաշվեհարդարներին կամ երբեմն ահասարսուռ վարվելակերպին ծանոթ էջմիածինցիները չեն ցանկանում ավելորդ խնդիրներ ունենալ եւ զգուշանում են Արթուր Թումանյանի հետ առերեւույթ հանդիպումներից: Քաղաքում հատկապես բիզնես ունեցող մարդիկ ընդհանրապես փորձում են ինչ-որ այլընտրանքային հայացքներով աչքի չընկնել եւ անգամ խուսափել մյուս թեկնածուների ու նրանց աջակիցների հետ շփումներից՝ վախենալով, որ Կարեն Գրիգորյանի ընտրվելուց հետո նրա գեներալ հայրը հաշվեհարդար կտեսնի իրենց հետ: Էջմիածնի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար Վարդան Վարդանյանը հերքեց, որ նման երեւույթ կա: «Ո՞ւր է, որ նրանք հանդիպում են, որ մի հատ էլ խանգարեն: Կարեն Գրիգորյանը սահմանված գրաֆիկով հանդիպումներ է ունենում, բայց ես նրանց հանդիպումները չեմ էլ տեսել»,- պատասխանեց Վարդանյանը:

Երեկ մենք փորձեցինք նաեւ Արթուր Թումանյանից ու նրան սատարողներից ճշտել, թե արդյոք իրենք չե՞ն վախենում նախընտրական հնարավոր բախումներից: Էջմիածնում արդեն իսկ ենթադրություններ կան, որ այդ լարվածությունը կարող է գագաթնակետին հասնել հատկապես հենց ընտրությունների ժամանակ կամ քվեաթերթիկների հաշվարկման ընթացքում, երբ միմյանց ընտրազանգվածի կամ քվեների նկատմամբ ոտնձգության փորձ լինի: Հատկապես որ Գրիգորյանների շրջապատի անզուսպ դրսեւորումներին էջմիածինցիները տարիներ շարունակ ծանոթ են եղել: Արթուր Թումանյանը մեզ հետ զրույցում չբացառեց նման հնարավորությունը: «Բայց խորհուրդ չէի տա: Ես որեւէ բախումից չեմ վախենում, բայց դրա կողմնակիցն էլ չեմ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա հավելեց, որ իրենք շփվում են էջմիածինցիների հետ եւ նրանց վերաբերմունքից ու տրամադրվածությունից հասկացել են, որ ընտրություններին իրենք են հաղթելու, եւ իշխանությունների աջակցությունն այս անգամ նրանց չի փրկի: «Ինչ անենք, որ աջակցում են, բայց ժողովուրդն է չէ՞ ընտրելու: Մենք հաղթելու ենք, ու կտեսնեք, թե ինչպես ենք հաղթելու»,- հավելեց նա:

Եվ վերջապես Արթուր Թումանյանին աջակցող Հակոբ Հակոբյանը հավելեց, որ ինքը որեւէ թեկնածուի կողքին չի կանգնել, անձնական շահագրգռվածություն չունի եւ պաշտպանելու է քաղաքացիների ընտրությունը: Իսկ Էջմիածնում տիրող մթնոլորտը նրան հուշում է, որ այս անգամ Կարեն Գրիգորյանը չի հաղթելու: Արդյոք անձնական շահագրգռվածությո՞ւն չէ այն հանգամանքը, որ Հրաչիկ Աբգարյանի պաշտոնավարման տարիներին ինքը կարողացել է քաղաքապատկան որոշ օբյեկտներ սեփականացնել, իսկ հիմա չի կարող: Համենայնդեպս, նախորդ հրապարակման ժամանակ մեզ այդպես էր հայտնել Էջմիածնի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար Վարդան Վարդանյանը: «Բոլորիդ համար ասում եմ, իմացեք, որ Էջմիածնում Գրիգորյաններից բացի որեւէ մեկը չի կարող որեւէ գույք ձեռք բերել: Կարող եք դիմել կադաստրին եւ իմանալ, թե ով ինչ է ձեռք բերել: Ես երբեւէ ոչինչ չեմ սեփականաշնորհել, եւ ոչ էլ իմ ազգականներն են սեփականացրել: Եթե գտնեք, նվեր կտամ»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

 

Տպել
2448 դիտում

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ