Երևան
16 °C
ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Արցախյան պատերազմի վետերան Վահան Բադասյանը, որը Ղարաբաղում հուլիսի 16-ին ստեղծված «Շուշի» նախաձեռնության անդամներից է, երեկ մեզ հայտնեց, որ արդեն մի քանի հազար մարդ է միացել իրենց ստորագրահավաքին: Հիշեցնենք, հուլիսի 16-ին Ղարաբաղում հասարակական, քաղաքական եւ այլ բնագավառների մի խումբ ներկայացուցիչների կողմից ստորագրվել է «Շուշի» հռչակագիրը, որին միացածները հայտարարում են, որ դեմ են ԼՂՀ ազատագրված տարածքներն Ադրբեջանին զիջելուն:
Ըստ նախաձեռնության անդամների՝ ազատագրված տարածքների հանձնումն սկսվել է, եւ դա է պատճառը, որ իրենք ստեղծել են այս նախաձեռնությունը. նաեւ այս ձեւով ուզում են տեղեկացնել ժողովրդին, որ ռեսուրսներ կան թե՛ պաշտպանության, թե՛ անվտանգության համար: Հետաքրքրվեցինք՝ Ղարաբաղում ինչպե՞ս են արձագանքել նախաձեռնության ստեղծմանը, Բադասյանն արձագանքեց. «Շատ դրական, լուրեր ունեմ, որ անձամբ նախագահը եւ կառավարության որոշ անդամներ ուրախացել են այս նախաձեռնության համար»:
Մեր հարցին՝ չե՞ն մեղադրում ձեզ նման նախաձեռնության ստեղծման համար՝ որակելով այն դավաճանություն, Բադասյանը վրդովվեց՝ նկատելով, որ դավաճան ու տականք են այն մարդիկ, ովքեր հող են ուզում հանձնել: «Մենք Ղարաբաղում քայլում ենք ճակատներս բաց, ու բոլորը հիացմունքով են մեզ դիմում, միանում մեր սկսած ստորագրահավաքին»,- ասաց նա: Հետաքրքվեցինք՝ ո՞րն լինելու հռչակագրի հաջորդ քայլը, Բադասյանը չցանկացավ մանրամասնել, սակայն նկատեց, որ հստակ ճանապարհային քարտեզ ունեն:
Բադասյանը երեկ ասաց նաեւ, որ իրեն չեն հրավիրել ԼՂՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներին: Մեր հարցին` ի՞նչ փոխհարաբերությունների մեջ է ԼՂՀ իշխանությունների հետ, Բադասյանն արձագանքեց. «Իրարից խռով չենք, հանդիպելուց բարեւում ենք»: Ճշտող հարցին՝ Ձեր կարծիքով ինչո՞ւ չեք հրավիրված, նախկին պատգամավորը պատասխանեց, որ հնարավոր է` իր անձի հետ կապված խնդիր կա, հնարավոր է նաեւ՝ հրավիրել են, սակայն հրավիրատոմսը չի հասել հասցեատիրոջը:
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության ղեկավար Լիլիթ Ասրյանը տեղեկացրեց, որ լինելու է պարգեւատրման եւ պաշտոնական արարողություն, որոնց հրավիրված են պարգեւատրվողներն ու հիմնականում օտարերկրյա հյուրեր, իսկ մասսայական միջոցառումները բաց են ցանկացողների համար:
Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել
Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)
Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
© 2024 Հայկական ժամանակ