Ադրբեջանը ցանկանում է դիմել ՄՕԿ` Արթուր Ալեքսանյանին որակազրկելու պահանջով

19/08/2016 schedule09:38

«Սպորտ, դու խաղաղություն ես»՝ սա Օլիմպիական խաղերի գլխավոր կարգախոսներից մեկն է, բայց արդեն վաղուց այն կորցրել է իր արդիականությունը եւ հիմա այն պետք է վերափոխվի «Սպորտ, դու քաղաքականություն ես» արտահայտությամբ:

1980 թվականին գրեթե ամբողջ կապիտալիստական աշխարհը բոյկոտեց Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերը, 4 տարի անց էլ նույնը կրկնեցին արդեն սոցիալիստական համարվող երկրները՝ բոյկոտեցին ԱՄՆ-ում կայացած Օլիմպիական խաղերը: Սրանք սառը պատերազմի արտացոլումն էին մեծ սպորտում: Իսկ 8 տարի առաջ՝ 2008 թվականի օգոստոսի 8-ին, Պեկինի Օլիմպիական խաղերի հենց բացման օրը պատերազմ բռնկվեց Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ. մեծ հաշվով «սպորտ-խաղաղություն» կարգախոսը վերացավ հենց այդ ժամանակ:

Իհարկե, տարբեր ազգեր, երկրներ իրենց մոտեցումներն ունեն ժամանակակից «սպորտ-քաղաքականություն» հարաբերությանը: Ոմանց համար այն ազգամիջյան խնդիրները վեր հանելու հարթակ է, դեպքեր էլ կան, երբ սպորտը դառնում է սեփական արժանապատվությունը վերականգնելու առիթ: Ներկայացնեմ նման իրադարձություններից 2-ը, որոնք տեղի են ունենում Ռիո Դե Ժանեյրոյում ընթացող ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի ընթացքում:

Հայ-ադրբեջանական

Զուգահեռաբար՝ Հայաստանում եւ Ադրբեջանում ստորագրահավաքներ են սկսվել, կապված Ռիո Դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Հայաստանում ստորագրահավաքը հօգուտ ըմբիշ Միհրան Հարությունյանի է, որը եզրափակիչում մրցավարական ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի արժանացավ, իսկ Ադրբեջանում՝ ընդդեմ ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի:

Հիշեցնենք, որ պարգեւատրման արարողության ժամանակ Արթուրը ներկայացավ շապիկով, որի վրա պատկերված էր ապրիլյան պատերազմում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը: «Նման գործողություններն Օլիմպիական խարտիայի կոպիտ խախտում է. սպորտը չի կարելի օգտագործել քաղաքական նպատակներով: ՄՕԿ-ը պարտավոր է պատժել հայ ըմբիշին»,- իրենց հայտարարության մեջ նշել են ընդդեմ Արթուր Ալեքսանյանի կազմակերպված ստորագրահավաքի կազմակերպիչները եւ հիշեցրել, որ այս տարի գարնանը ՈՒԵՖԱ-ն պատժեց ռուս ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովին, որը Եվրոպա լիգայի «Ֆեներբախչե»-«Լոկոմոտիվ» հանդիպման ավարտից հետո ցուցադրեց շապիկը՝ Վլադիմիր Պուտինի նկարով:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում վերջին օրերին շատ են մարզական թեմաներով ստորագրահավաքի կոչեր անողները: Օրեր առաջ հնչում էին կարծիքներ, թե պետք է «Ռիո 2016»-ի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչում հայ ըմբիշ Միհրան Հարությունյանին պարտված աշխարհի չեմպիոն Ռասուլ Չունաեւին զրկել Ադրբեջանի քաղաքացիությունից: Ընդհանուր առմամբ, նման ստորագրահավաքները երբեւէ չեն ունեցել եւ չեն կարող ունենալ նշանակություն: Ուղղակի մամուլի միջոցով հասարակությանը տրվում է այն, ինչը ցանկանում է հենց հասարակությունը:

Հայաստանում այսօր ամենաքննարկվող թեմաներից մեկն ըմբիշ Միհրան Հարությունյանի նկատմամբ անարդարացի որոշումներն են, Ադրբեջանում էլ կատաղել են Արթուր Ալեքսանյանի պահվածքից, եւ որոշ մարդիկ ուղղակի օգտագործում են այս առիթները:

Իրականում սպորտի պատմության մեջ դեռ չի եղել դեպք, երբ փոխվի կայացած հանդիպման արդյունքը, կամ էլ բազմահազար ստորագրությունների հետեւանքով մարզիկ որակազրկվի: Առավել եւս, որ Լոզանի մարզական դատարանը իրավասու չէ քննարկելու նման հարցեր: Այնպես որ, Հայաստանում եւ Ադրբեջանում ընթացող ստորագրահավաքները մարզական տեսակետից ոչ մի նշանակություն չունեն եւ չեն էլ կարող փոխել ոչինչ:

Տպել
5140 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ