Ոստիկանությունն ընդդեմ քաղաքացիների. 775 բերման ենթարկված

17/08/2016 schedule16:12

Ուղիղ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 17-ին, «Սասնա ծռեր» խումբը՝ որպես իշխանությունների վրա ազդման ծայրահեղ միջոց, գրավեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը:

Այդ օրվանից ի վեր Հայաստանում սկսվեց ոստիկանական ու քննչական տեռորը, որի թիրախում ոչ թե զինված ապստամբներն էին, այլ իշխանությունների դեմ բողոքի դուրս եկած խաղաղ ցուցարարները: Թեեւ «Սասնա ծռերի» անդամների հանձնվելուց հետո ոստիկանական բռնությունները պակասեցին, սակայն դրանց փոխարեն ի հայտ են եկել քննչական բռնաճնշումները:

Ի վերջո, մեզ հաջողվեց ի մի բերել ոստիկանությունից տուժածների (բերման ենթարկվածների, վնասվածքներ ստացածների ու ազատազրկվածների) քանակի մասին տեղեկությունները:

Բաժին տարվածներ

Համաձայն Հայաստանի ոստիկանությունից «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» տրամադրված տասնյակ գրությունների եւ ոստիկանության հրապարակային հայտարարությունների, Երեւանում, Գյումրիում ու Վանաձորում հուլիսի 17-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության բաժիններ են տարվել 775 խաղաղ քաղաքացի:

Այս թիվն ուղիղ 100-ով ավելի է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակած 675 թվից:

Բերման ենթարկվածների քանակով առանձնապես աչքի են ընկել հուլիսի 17-ը (135 խաղաղ քաղաքացի), հուլիսի 21-ը (136), հուլիսի 26-ը (82), հուլիսի 27-ը (151) եւ, անշուշտ, հուլիսի 29-ը (207):

Անմեղ 775 քաղաքացուց 198-ը տարվել են ոստիկանության զորքերի զորամասեր: Մասնավորապես, ըստ ոստիկանությունից ստացված գրության, հուլիսի 17-ին 95 մարդ տարվել է ոստիկանության զորքերի 1033 (Իսակովի պողոտա) զորամաս, հուլիսի 18-ին 9 մարդ տարվել է 1032 (Դավթաշեն) զորամաս, իսկ հուլիսի 27-ին 94 հոգի կրկին տարվել է 1033 զորամաս:

Համեմատության համար նշենք, որ ոստիկանության զորքերի զորամասեր ցուցարարները չեն տարվել անգամ 2008-ի մարտի 1-ին ու 2-ին: Ավելին, 2014 թվականին ցույցերից ու բողոքի այլ միջոցառումներից ոստիկանություն են տարվել 52 քաղաքացի: 2015 թվականին այդ թիվը շեշտակի աճեց՝ հասնելով 380-ի (հիմնականում «Էլեկտրիկ Երեւանի» ցույցերի ժամանակ): Այնինչ այժմ մի քանի շաբաթում ոստիկանությունը ցույցերից ավելի շատ մարդ բերման ենթարկեց, քան Սերժ Սարգսյանի նախագահության՝ 2016-ի հուլիսին նախորդող ողջ ընթացքում:

Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ 775-ը միմիայն մի քանի շաբաթում ոստիկանության «հերոսությունների» արդյունքն է, եւ դրա մեջ չի մտնում 2016 թվականի այլ ցույցերի ժամանակ բերման ենթարկվածների վիճակագրությունը, ապա կարող ենք արձանագրել, որ այս տարի ոստիկանություն տարված խաղաղ ցուցարարների թիվը արդեն մոտիկ է հազարին:

Թեեւ առ այսօր հստակ հայտնի չէ, թե 2008 թվականի մարտի դեպքերի ժամանակ քանի քաղաքացի է տարվել ոստիկանություն, սակայն մի քանի իրավապաշտպաններ (այդ թվում՝ մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը) մեզ հետ զրույցում վստահություն հայտնեցին, որ ողբերգական այն դեպքերի ժամանակ բերման ենթարկվածների թիվն ավելի փոքր էր:

Մարմնական վնասվածքներ

Խաղաղ ցույցերի դեմ ոստիկանության բռնությունների արդյունքում բուժօգնության են դիմել ավելի քան 100 քաղաքացիական անձ եւ 49 ոստիկան: Ոստիկանների զգալի մասը, ինչպես հայտնել ենք նախկինում, տուժել է հենց իրենց իսկ կոլեգաների սխալ գործողություններից (օրինակ՝ 18 ոստիկան թունավորվել է արցունքաբեր գազից):

Քաղաքացիական անձինք մարմնական վնասվածքներ են ստացել թե ցույցերի նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից, եւ թե ոստիկանության ստորաբաժանումներում ու ոստիկանական մեքենաներում ծեծի ենթարկվելուց:

Առողջապահության նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայն, միմիայն հուլիսի 20-ին ու 29-ին հոսպիտալացված ցուցարարներից 1-ը անչափահաս է, 27-ը՝ իգական սեռի: Այդ քաղաքացիներից 7-ը ստացել են այրվածքներ, 33-ը՝ կոտրվածքներ, մեկը (անչափահասը) կորցրել է ձախ աչքը, 1 քաղաքացիական անձ թունավորվել է արցունքաբեր գազերից, 1 քաղաքացի, երեկվա դրությամբ, դեռեւս շարունակում է բուժումը:

Այստեղ հարկ է նկատել, որ եթե այրվածքներ ստացած քաղաքացիները տուժել են հատուկ միջոցների սխալ կիրառումից, ապա կոտրվածքները, ըստ ամենայնի, քաղաքացիները ստացել են իշխանությունների կողմից ներդրված քաղաքացիական անձանց (ծիտուշկաների) եւ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից ծեծվելու արդյունքում:

Ազատազրկվածներ

Հասարակական կազմակերպությունների հավաքագրած տվյալների համաձայն, որոնք մենք նաեւ նախորդ շաբաթ էինք ներկայացրել, ոստիկանության ու խաղաղ ցուցարարների միջեւ այս դիմակայության ընթացքում ձերբակալվածների (մինչեւ 72 ժամ պահվածների) թիվը 47 է: Այդ անձանց մեծ մասին մեղադրում էին զանգվածային անկարգությունների եւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեջ: Այդ թվին չեն պատկանում 30 «Սասնա ծռերը»:

Սակայն նշենք, որ ձերբակալվածների մոտ կեսը 72 ժամը լրանալուն պես ազատ արձակվեցին, իսկ մոտ կեսին (մոտ 25 հոգի) դատարանի որոշմամբ կալանավորեցին 2 ամսով: Կալանավորվածների թվում են Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Անդրիաս Ղուկասյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը:

Ընդ որում, ինչպես ասացինք, կալանավորվածների նշված այս թվի մեջ չեն մտնում «Սասնա ծռերի» մոտ 30 անդամները: Այս թվի մեջ մտնում են բացառապես խաղաղ հավաքների մասնակիցներն ու «Հիմնադիր խորհրդարանի» այլ անդամները, որոնց մեկուսացման չհիմնավորված լինելն արդեն բազմիցս ապացուցվել է:

Դանիել Իոաննիսյան

Տպել
6371 դիտում

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հրապարակել է կանոնադրությունը. հայհոյել և ջուր շփել կարելի՞ է, թե՞ ոչ

Պատրաստ եմ առանց միջնորդների կրկին հանդիպել ադրբեջանցի մտավորականների հետ. Ռուբեն Բաբայան

Ֆրանսիայից ժամանած գյուղատնտեսության մասնագետները կայցելեն Սյունիք, կծանոթանան առկա խնդիրներին՝ նոր նախագծերի համար

Շնորհակալություն մեկը մյուսին գերազանցող հայտերի համար. հայտնի է 2024 թ. երիտասարդական մայրաքաղաքը

Այսօրվանից սկսած մինչև դեկտեմբերի 5-ը Գորիսում ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն

Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ, եղել հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի տարածքում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Կիբերհանցագործները շանտաժի են ենթարկում Էդուարդ Թոփչյանին. դիրիժորը հայտարարություն է տարածել

ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում կարևորվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանման միջոցառումները

Սյունիքում բեռնատարներ են բախվել. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են Հայաստանում

Քրեական ոստիկանները վիրտուալ տիրույթում կծանոթանան դեպքի վայրի տրամաբանությանը. նոր սարքավորումներ՝ ՆԳՆ կրթահամալիրում

Կառավարությունում կայացել է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլատֆորմի մեկնարկն ազդարարող առաջին նիստը

Աբովյան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել. 6 տուժածից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանի սահմանները, տարածքային ամբողջականությունը չճանաչողը Ադրբեջանը չէ, Ռուսաստանը չի ճանաչում. Բաբաջանյան

Երևանում 32 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվի. համաձայնագրեր են ստորագրվել Եվրոպական ներդրումային բանկի հետ

Պաշտոնապես մեկնարկել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի աշխատանքը. կայացել է առաջին նիստը

Հունգարիայի նախագահի անունից «Մեծ Խաչ»-ի բարձրագույն շքանշան է հանձնվել Տանն Կիլիկիո պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին

Վայելեք կյանքի յուրաքանչյուր ձեռքբերում՝ ԱՄԻՕ-ի սպառողական վարկի շահավետ պայմաններով

Առանց գիտության անհնար է ունենալ առաջընթաց ընդհանրապես. Հակոբ Արշակյան

4 բրոնզե մեդալ Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան ԱԱ-ում․ մրցույթն ավարտվել է Անդրանիկ Մարտիրոսյանի հաղթանակով

Կասեցվել է Սևանից ապօրինի ջրօգտագործումը, թիվ 3 հանրային լողափի խորքային հորը կապարակնքվել է

ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը

Հետախուզման մեջ գտնվող Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Լոնդոնում ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը

Բերդ քաղաքում հարկադիր քարաթափում է իրականացվել

Արմեն Գրիգորյանն ու Վրաստանի ԱԱԽ քարտուղարը տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր են քննարկել

Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ծխահարված քաղաքացին հոսպիտալացվել է

Փարաքարում ավազակային հարձակմամբ և բռնությամբ հափշտակել են ավտոմեքենան, մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին

«Ռոսսելխոզնադզոր»-ը 2 օրում 110 անգամ շատ խախտում է հայտնաբերել, քան նախորդ 11 ամիսներին. ՍԱՏՄ

Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդակցություն է հրավիրել ՀՀ-ից ՌԴ արտահանման խնդրի հարցով

Եվրոն թանկացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները

20 տարի ասել եմ՝ հույսներս չպետք է դնենք հարևանների վրա, չեն լսել. Բաբայան

«Amazon»-ը Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն ունի. վարչապետն ընդունել է Ֆրանկո Սպիչիարելիին

էդքան չկան, որ ինձ «դաբրո» տան․ ինչպես է Բաբայանը բանակցել ադրբեջանցիների հետ

Իրանի նախագահը հետաձգել է իր այցը Թուրքիա. Աբդոլլահիանը հայտնել է պատճառների մասին

ԼՂ նախագահը, որին ընդդիմադիր դաշտը շատ սիրում է, զանգում է Բաքու, բանակցում. Բաբայան

Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը