Ասում է՝ արտահանումն աճել է. որտեղից էդքան շոր ու լոլիկ

06/08/2016 schedule22:08

Վերջին մի քանի օրերին հայ հանրությունը տեղեկացավ, որ իր երկրի տնտեսությունը որակական փոփոխություն է կրել: Ավելի լավ որակի է դարձել, այսինքն: Այդ մասին արդեն երկու անգամ ասել է վարչապետը:

Ինչպես ասում էր Հովիկ Աբրահամյանը՝ «...աճն ապահովվել է արտաքին առեւտրի շնորհիվ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ, այն է՝ ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք արտադրությամբ եւ արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»: Այսինքն մենք ոչ թե արտադրում ու սպառում ենք, այլ այնքան ենք արտադրում, որ համ սպառում ենք, համ արտահանում ու ավելի քիչ ենք ներմուծում...:

Բայց արդյոք դա իրականությո՞ւն է: Դա պարզելու համար պետք է ստուգել առաջին հերթին արտահանման ցուցանիշները: Այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշներով, որի վրա հենված են վարչապետի պնդումները, արձանագրվել է արտահանման մոտ 17 տոկոս աճ: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը աճել է 117 միլիոն դոլարով:

Բայց առաջին կիսամյակի ընթացքում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք, այսպես ասենք, այնքան էլ շատ հիմք չեն տալիս այդ ցուցանիշները ընդունել հալած յուղի տեղ: Եվ ահա թե ինչու: Այս տարի արձանագրվեց, օրինակ, լոլիկի արտահանման կտրուկ աճ: Եթե ասենք կտրուկ, կնշանակի ոչինչ չենք ասել: 2015 թվականի ողջ ընթացքում ՀՀ-ից արտահանվել էր մինչեւ 300 տոննա լոլիկ, իսկ այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում միայն Ռուսաստան արտահանվեց 20 հազար տոննա: Աճը ոչ թե կտրուկ է, այլ աստղաբաշխական: Իրավունք ունե՞նք կասկածելու այս ցուցանիշի վրա: Իհարկե ունենք:

Տարվա առաջին 4 ամիսների ընթացքում արտահանվող լոլիկը պետք է աճեցված լինի ջերմոցներում: Այս ընթացքում Հայաստանում այնքան ջերմոց չի կառուցվել, որտեղ հնարավոր կլիներ աճեցնել լրացուցիչ 20 հազար տոննա լոլիկ: Խոսքը մեկ-երկու հեկտար մակերես ունեցող ջերմոցների մասին չէ, այլ ավելի քան 100 հեկտարի: Եթե մենք արտահանել ենք եղած ջերմոցներում արտադրված լոլիկը, ապա մեր խանութներում այս ընթացքում լոլիկ պետք է չլիներ ընդհանրապես: Բայց համ եղել է մեր խանութներում, համ էլ 20 հազար տոննա արտահանել ենք: Հանելո՞ւկ է: Ոչ այնքան: Պետք չէ մոռանալ, որ այս տարվա հենց սկզբից Ռուսաստանը պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ եւ արգելեց թուրքական արտադրության բազմաթիվ ապրանքների, այդ թվում նաեւ լոլիկի ներմուծումը ՌԴ տարածք: Հենց այդ պահից սկսած կտրուկ աճեց Հայաստանից լոլիկի արտահանումը Ռուսաստան: Աճն այնքան կտրուկ էր, որ ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» կասկած հայտնեց, թե Հայաստանից Ռուսաստան ներմուծվող լոլիկը իրականում թուրքական է եւ պարզապես վերաարտահանվում է ՀՀ տարածքով: Դա չապացուցվեց, բայց թվերի հետ չես վիճի:  Այսինքն, ակնհայտ է, որ գոնե լոլիկի արտահանման մասով ունենք խիստ կասկածելի ցուցանիշներ:

Մյուս ապրանքախումբը, որի մասով արձանագրվել է արտահանման կտրուկ աճ, մանածագործական արտադրանքն է: Այս տարվա առաջին կիսամյակում մանածագործական արտադրանքի արտահանումը Հայաստանից աճել է 2 անգամ` 21 միլիոն դոլարից հասնելով 42 միլիոն դոլարի: Մի հետաքրքիր զուգադիպությամբ ՌԴ-ի կողմից մտցված հակաթուրքական պատժամիջոցների ցանկում է նաեւ թուրքական տրիկոտաժը: Իհարկե, ոչ ամբողջությամբ: Մասնավորապես հումքի եւ կիսաֆաբրիկատների ներմուծումը Թուրքիայից թույլատրված է, իսկ պատրաստի արտադրանքը` ոչ: Ու այդ ֆոնին Հայաստանից հիմնականում Ռուսաստան արտահանվող մանածագործական արտադրանքը հանկարծ կրկնապատկվում է: Հիմքեր ունե՞նք արդյոք կասկածել, որ պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները բերվում են Հայաստան, որոշակի փաստաթղթային փոփոխություններ են կատարվում եւ արտահանվում Ռուսաստան: Թերեւս կան այդպիսի հիմքեր:

Խնդիրն այն չէ, լավ է, թե վատ, որ կարողանում ենք այդպիսի գործարքներ անել: Խնդիրն այն է թե ինչ է լինելու, երբ Ռուսաստանը հանի իր պատժամիջոցները Թուրքիայի վրայից, եւ թուրք գործարարները կարող են առանց խոչընդոտի կրկին իրենց արտադրանքը իրացնել Ռուսաստանում: Ու երբ այդ ժամանակ Հայաստանից արտահանումը կտրուկ նվազի, մեր տնտեսության ինչպիսի որակական փոփոխության մասին է հայտարարելու վարչապետը: Իրոք, չափազանց հետաքրքիր է:

Բայց արտահանման աճի վերաբերյալ կան նաեւ կասկածներ: Խոսքը կեղծ արտահանումների մասին է: Խնդիրն այն է, որ Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ այդ երկրից կապիտալի արտահանումը բավականին դժվար է: Այդ իսկ պատճառով, ըստ մասնագետների, ռուսաստանցի գործարարները իրենց գումարները ՌԴ-ից հանելու համար օգտվում են տարատեսակ սխեմաներից, որից մեկն էլ, այսպես կոչված, կեղծ կամ փաստաթղթային արտահանումն է: Ռուս տնտեսվարողը հայ տնտեսվարողի հետ պայմանագիր է կնքում Հայաստանից մի ինչ- որ ապրանք ներմուծելու վերաբերյալ: Փողը փոխանցում է հայաստանցի իր գործընկերոջը, սակայն պատվիրված ապրանքը չի ստանում: Տեսականորեն սա շատ դժվար իրականանալի սխեմա է եւ գործարկելու համար անհրաժեշտ են օֆշորներում գրանցված ընկերություններ, մաղարիչներ, կաշառքներ եւ այլն: Սակայն հաշվի առնելով ԵՏՄ-ում կոռուպցիայի խորությունը, գործնական այդ սխեմաները բավականին գործունակ աշխատում են: Արդյունքում ստացվում է, թե Հայաստանից իբր ապրանք արտահանվեց, սակայն իրականում դա երեւում է միայն թղթի վրա: Թե որքանով են այս սխեմաները աշխատում Հայաստանում, դժվար է ասել: Դա առանձին ուսումնասիրության թեմա է:

Տպել
3889 դիտում

Երկար, քաղաքավարի խոսակցություններ են, երբեմն՝ 1-1,5 ժամ. Շոլցը՝ Պուտինի հետ հեռախոսազանգերի մասին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին

Ճապոնիայի վարչապետը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

ՀՀ-ում ներդրումների ռեկորդային ցուցանիշ է ապահովվել

Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) մեղադրանքը հաստատվել է. նա օրինականացրել է շուրջ 400 մլն դրամի ապօրինի գույք

Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին․ Արթուր Թովմասյան

Կողքին եղել են խաղալիքներ, սնունդ․ նոր մանրամասներ նորածնի մարմնի հայտնաբերման փաստով

«Սթափության կոչ եմ անում». Ավինյանն արձագանքել է քաղաքապետարանի աղմկոտ ձերբակալություններին

Ինչպիսին է մարդու իրավունքների հետ կապված վիճակը Հայաստանում. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը

Անտառում բանջար հավաքող քաղաքացին նորածնի դի է գտել

Միջազգային հանրությունը պետք է անհապաղ և նպատակաուղղված քայլեր իրականացնի. նախագահ

Բրյուսելում հանդիպել են Կլաարն ու Չավուշօղլուն

Պետությանը կվերադարձվի պատճառված մոտ 82 մլն դրամի վնասը

Փարիզում 100-ավոր ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների հետ բախումներից հետո (լուսանկարներ)

Պետք է ապահովել բժշկական օգնության պատշաճ որակը․ առողջապահական կազմակերպությունները կլիցենզավորվեն ամեն 5 տարին մեկ

Տեսակցողի գրպանում հայտնաբերվել է կալանավորի համար նախատեսված թմրամիջոց

Հաստատվել են բակալավրի ծրագրով ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերը

ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության նոր պետ է նշանակվել

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյան

Լոռու անտառներում ապօրինի ծառահատումների գործով անցնում է 11 անտառապահ և 3 անտառապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ

Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ հայտարարության նախագիծը չընդունվեց ԱԺ օրակարգում

Ձերբակալվել է քաղաքապետարանի 2 բարձրաստիճան պաշտոնյա

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Հայաստանը Բրազիլիայում նոր դեսպան ունի

Ինչ տեսք կունենան մայրաքաղաքի որոշ փողոցներ դեֆորմացված ծառերի փոխարինման արդյունքում (տեսանյութ)

«Գուչի»-ն վաճառքի է հանել բյուրեղապատ արջուկի տեսքով պայուսակներ. արժեքը՝ 43 հազար դոլար (լուսանկարներ)

Մասնակի փլուզում Երևանի Վերին Անտառային փողոցում, պատը կարող է ամբողջությամբ փլվել (լուսանկար)

Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը` լուսանկարներով

Անօրինական տնտեսական շրջանառության բոլոր որջերը բացահայտվելու են, չեն կարող օգնել՝ թող չխանգարեն. ԱՀ պետնախարար

Նոր հրաժարական՝ Երևանի քաղաքապետարանում

Փորձում են ճնշում գործադրել, բայց մեզ համար ճնշում չկա. Շաղոյանը՝ Հայաստան-Թուրքիա հանդիպման մասին

53-ամյա Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է անկեղծ կերպարով | լուսանկարներ

Ի՞նչ իրավիճակ է Ջերմուկում

Բլինքենը Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել

Ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը

Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցին Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել | տեսանյութ

Պուտինի և Սի Ցզինպինի ոչ պաշտոնական բանակցությունները տևել են 4,5 ժամ․ ինչպես են միմյանց հրաժեշտ տվել նախագահները

Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը․ թիմում վնասվածք ունեցող խաղացող չկա

Օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության․ Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը