Ֆուտբոլի Անգլիայի առաջնություն. Արժանի առաջնորդներ

03/08/2016 schedule14:37

Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում, իսկ Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո այն, կարելի է ասել, դառնում է առաջնային հայ ֆուտբոլասերների համար: Այսօր Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»-«Էվերտոն» ընկերական խաղով ավարտվում է նախապատրաստական շրջանը եւ արդեն առաջիկա կիրակի օրը՝ օգոստոսի 7-ին, Մխիթարյանը եւ իր խաղընկերները անցկացնելու են 1-ին պաշտոնական խաղը. Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում Անգլիայի սուպերգավաթի համար մրցելու են երկրի չեմպիոն «Լեսթերի» հետ: Օգոստոսի 13-ին էլ մեկնարկում է Անգլիայի պրեմիեր լիգայի առաջնությունը: Բայց Անգլիայի մեկնարկող առաջնությունն ահռելի հետաքրքրությամբ է սպասվում ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ ֆուտբոլային աշխարհում, եւ պատճառը կրկին ու կրկին արդիական դարձած մի պարզ ճշմարտություն է:

Զարմանահրաշ լեգենդները, հերոսապատումները չէին լինի, չէին մնա պատմության մեջ, եթե անգամ ամենահերոսական ճակատամարտերը չգլխավորեն արժանի առաջնորդները: Մարտնչող գլադիատորներն ապստամբությունը պատմության մեջ հիշվում է առաջին հերթին նրանց առաջնորդ Սպարտակի անվան շնորհիվ, իսկ մի՞թե Սպարտայի 300 հերոսի պատմությունը կլիներ այդքան հուզիչ եւ ամենակարեւորը՝ ուսանելի, եթե Լեոնիդը չլիներ այդ հերոսներին արժանի առաջնորդ: Պատմական փաստ է. իսկական հերոսները հաղթանակի են հասնում, մտնում են պատմության մեջ, եթե ունեն իրենց արժանի առաջնորդ: Հակառակ դեպքում, այն կորչում է պատմության ծալքերում, հաղթանակները չեն դառնում մեծ ու պատմական: Այս նախաբանը ներկա հայաստանյան իրականության մեջ կարծես քաղաքական ստացվեց, թեեւ միգուցե սա այն դեպքերից է, երբ բացարձակապես չեմ ցանկանում քաղաքականացնել սպորտը, տվյալ դեպքում՝ անգլիական ֆուտբոլը: Եվ հարցը հետեւյալն է. Անգլիայի առաջիկա առաջնությունը դառնալու է համաշխարհային առաջատար, տիտղոսակիր մարզիչների պայքար: Անգլիական թիմերը, մեծամասամբ, գլխավորել են իսկական առաջնորդներ, հետեւաբար կարելի է սպասել մեծ ու պատմական հանդիպումների, հաղթանակների:

Տարիներ շարունակ աշխարհում ամենադիտարժաններից մեկը համարվող անգլիական ակումբային ֆուտբոլը չի կարողանում լուրջ մրցակցություն ցույց տալ Իսպանիային, Գերմանիային, Իտալիային: Հսկայական ֆինանսական միջոցների տիրապետող անգլիական թիմերը վերջին տարիներին  եվրագավաթներում անմրցունակ են եւ ակումբային վարկանիշային աղյուսակում զիջել են առաջատարի դիրքերը Իսպանիային եւ Գերմանիային: Պատճառների մասին շատ էին քննարկումները, ուսումնասիրությունները, բանավեճերը, եւ կարելի է պնդել, որ ելքը գտնվել է. առաջիկա մրցաշրջանում անգլիական հանրահայտ թիմերը կունենան այդ թիմերի պատմությանը եւ ավանդույթներին արժանի առաջնորդներ՝ գլխավոր մարզիչներ: Միայն այդ անուններն արդեն հուշում են, որ 2016-17թթ. մրցաշրջանի ակումբային ֆուտբոլի կենտրոնը դառնում է Անգլիան. իսպանացի Խոսեպ Գվարդիոլան գլխավորել է «Մանչեսթեր Սիթին», պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն՝ «Մանչեսթեր Յունայթեդը», իտալացի Անտոնիո Կոնտեն՝ «Չելսին»: Ցանկին ավելացնենք ֆրանսիացի Արսեն Վենգերի («Արսենալ»), գերմանացի Յուրգեն Կլոպի («Լիվերպուլ»), իտալացիներ Կլաուդիո Ռանիերիի («Լեսթեր»), Ֆրանչեսկո Գվիդոլինի («Սուոնսի») եւ Վալտեր Մացարիի («Ուոտֆորդ»), արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի («Տոտենհեմ»), հոլանդացի Ռոբերտ Կումանի («Էվերտոն»), շոտլանդացի Դավիդ Մոյեսի («Սանդերլենդ»), խորվաթ Սլավեն Բիլիչի («Վեստ Հեմ Յունայթեդ») անունները, եւ կստացվի ժամանակակից գրեթե բոլոր հանրահայտ մարզիչների ցուցակ:

Անգլիայի մեկնարկող առաջնությունը միայն այս մարզիչների անվան շնորհիվ արդեն իսկ սահմանել է մի շարք ռեկորդներ: Մասնավորապես, Պրեմիեր լիգայում հանդես եկող 20 թիմերի հովանավորչական պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է ռեկորդային ակումբային ֆուտբոլի պատմության մեջ՝ 226,5 միլիոն ֆունտ: Համեմատության համար նշեմ, որ այս առումով 2-րդ տեղում է գերմանական Բուդեսլիգան՝ 101, 3-րդ տեղում է իսպանական Պրեմիերան՝ 65 միլիոն ֆունտ: Առանձին ակումբների առումով ամենամեծ հովանավորչական պայմանագիրը կնքել է Մոուրինյոյի «Մանչեթսեր Յունայթեդը»՝ 47 միլիոն ֆունտ («Chevrolet»), 2-րդ տեղում է «Չելսին»՝ 40 («Yokohama»), լավագույն եռյակը եզրափակում է «Արսենալը»՝ 30 միլիոն ֆունտ («Fly Emirates»): Առաջիկա 3 տարիներին Անգլիայի առաջնության հանդիպումները հեռարձակելու իրավունքը վաճառվել է 5,13 միլիարդ ֆունտով, ինչը 70 տոկոսով գերազանցում է նախորդ 3 տարիների համար կնքված նմանատիպ պայմանագրով սահմանված գումարը: Անգլիան առաջիկա մրցաշրջանում դառնում է եվրոպական ակումբային ֆուտբոլի կենտրոնը:

Տպել
2465 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին