Համաշխարհային ֆուտբոլ. Մեսին հեռանում է

28/06/2016 schedule12:19

Չիլիի հավաքականի հաղթանակով է ավարտվել Ամերիկայի գավաթի 45-րդ խաղարկությունը եւ այն կարող է ծանր հետեւանքներ ունենալ եզրափակիչի մյուս մասնակցի՝ Արգենտինայի ընտրանու համար: Հիշեցնեմ, որ Հարավային Ամերիկայի ֆուտբոլային միության հիմնադրման եւ այս մայրցամաքի առաջին առաջնության 100-ամյակին նվիրված արտահերթ մրցաշարը, որը պաշտոնապես կրում է «Copa America Centenario»-ն («Հարյուրամյակի գավաթ») անվանումը, անցկացվում էր ԱՄՆ-ում: Մրցաշարի ակնհայտ ֆավորիտ էր համարվում Արգենտինան՝ 5 անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Լիոնել Մեսիի առաջնորդությամբ: Արգենտինան էլ մրցաշարի ընթացքում ապացուցեց ֆավորիտի իր կարգավիճակը. խմբային փուլում հաղթեց «Copa America» գործող չեմպիոն Չիլիին (2-1), Պանամային (5-0), Բոլիվիային (3-0), քառորդ եզրափակիչում՝ Վենեսուելային (4-1), կիսաեզրափակիչում տանտերերի՝ ԱՄՆ-ի ընտրանուն (4-0) եւ նվաճեց եզրափակիչ հանդիպման ուղեգիր: 6 խաղ՝ 6 հաղթանակ, գնդակների 18-2 տարբերությամբ. սա ուղղակի չեմպիոնական ցուցանիշ էր:

Մեծ դժվարությամբ հաղթահարելով խմբային փուլի արգելքը՝ փլեյ-օֆում հրաշալի հանդիպումներ անցկացրեց Չիլին (Մեքսիկա՝ 7-0, Կոլումբիա՝ 2-0) եւ նույնպես դուրս եկավ եզրափակիչ: Աշխարհը եզրափակիչում սպասում էր Արգենտինայի եւ օրեր առաջ ծննդյան 29-ամյակը նշած Մեսիի հաղթանակին: 2014-ին Մեսին եւ Արգենտինան Աշխարհի առաջնության եզրափակիչի լրացուցիչ ժամանակում 0-1 հաշվով պարտվեցին Գերմանիային (հիմնական ժամանակում՝ 0-0), 2015-ին Ամերիկայի գավաթի խաղարկությունում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեցին Չիլիին (հիմնական ժամանակը՝ 0-0): Մեսին Արգենտինայի կազմում եւս 1 եզրափակիչ հանդիպում էր անցկացրել 2007 թվականին. Ամերիկայի գավաթի եզրափակիչում պարտվել է Բրազիլիային 0-3 հաշվով: 3 եզրափակիչ՝ 3 պարտություն եւ ոչ մի գոլ. այսպիսին էր Մեսիի ցուցանիշը Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած եզրափակիչներում մինչեւ «Copa America Centenario»-ի եզրափակիչը: «Եթե չհաղթեն, թող հետ չգան»՝ Չիլիի հետ խաղից առաջ հայտարարել էր Դիեգո Մարադոնան:

Այս լեգենդար ֆուտբոլիստի հետ Մեսիին համեմատել են ամբողջ կարիերայի ընթացքում, եւ Մարադոնային հասնելու համար Մեսիին անհրաժեշտ էր գոնե 1 տիտղոս նվաճել Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով: Եվ ահա այդ պահը հասունացել էր. փայլուն մարզավիճակում գտնվող Արգենտինան «Copa America Centenario»-ի եզրափակիչում հանդիպում է Չիլիի ընտրանուն, որին շատ հեշտ հաղթել է խմբային փուլում: ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Իստ Ռատերֆորդ քաղաքի գերժամանակակից «MetLife» ստադիոնում, 82 հազար հանդիսականների ներկայությամբ անցած եզրափակիչ Չիլի - Արգենտինա հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակները, սակայն, ավարտվել են ոչ-ոքի՝ 0-0: Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ Արգենտինայի հավաքականի կազմում առաջինը գնդակին է մոտեցել Մեսին եւ վրիպել է: Ի վերջո հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ (4-2) հաղթել է Չիլին եւ 2-րդ անգամ պատմության ընթացքում նվաճել Ամերիկայի գավաթի հաղթողի կոչումը:

Եզրափակիչում կրած պարտությունից հետո Արգենտինայի հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Լիոնել Մեսին, հայտարարել են հավաքականի կազմում իրենց ելույթները ավարտելու մասին: «Որոշումը ընդունված է՝ հավաքականում իմ կարիերան ավարտված է: Շատ եմ ջանացել տիտղոս նվաճել Արգենտինայի կազմում, բայց չստացվեց: 4-րդ անգամ եմ պարտվում եզրափակիչում: Չիրացրեցի շատ, շատ կարեւոր 11 մետրանոց եւ վերջ: ելույթներս Արգենտինայի հավաքականում ավարտվեցին։ Դա օգտակար կլինի բոլորի համար» - հայտարարել է Մեսին: Տեղեկություններ կան, որ հավաքականում իրենց կարիերան ցանկանում եմ ավարտել նաեւ արգենտինացի այլ հանրահայտ ֆուտբոլիստներ՝ Խավիեր Մասկերանոն, Անխել Դի Մարիան, Սերխիո Ագուերոն, Գոնսալո Իգուաինը, Էսեկիել Լավեցին: Ավելացնեմ, որ «Copa America Centenario»-ի 3-րդ տեղի համար խաղում Կոլումբիան 1-0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ընտրանուն:

Տպել
2131 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին