Եվրո 2016. Ֆուտբոլի «մեղքը»՝ Իսլանդիայից Հայաստան

18/06/2016 schedule12:42

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում այսօր կայանալու են խմբային փուլի 2-րդ տուրի վերջին հանդիպումները. այս պահի դրությամբ Ֆրանսիան, Իտալիան եւ Իսպանիան ապահովել են փլեյ-օֆի ուղեգրեր, Ուկրաինան էլ միակ թիմն է, որ այս փուլից հետո արդեն կորցրել է պայքարը շարունակելու բոլոր հնարավորությունները: Այսօր, Երեւանի ժամանակով 20:00-ին Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում իր 2-րդ հանդիպումն է անցկացնելու Իսլանդիայի ազգային հավաքականը, որը 1-ին տուրից հետո հսկայական համակրանք նվաճեց ամբողջ աշխարհում: Համաշխարհային ֆուտբոլում երբեւէ հաջողության չհասած, մշտապես Եվրոպական ֆուտբոլային «գաճաճների»շարքում գտնվող Իսլանդիան նախ «Եվրո 2016»-ի ընտրական մրցաշարում պատմական արդյունք գրանցեց՝ նվաճեց Եվրոպայի եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք, իսկ արդեն «Եվրոյի» 1-ին տուրում էլ կարողացավ արժանապատիվ ոչ-ոքի խաղալ ժամանակակից ֆուտբոլի ուժեղագույն ֆուտբոլիստներից Կրիշտիանու Ռոնալդուի թիմի՝ Պորտուգալիայի ընտրանու հետ:

Անհավատալի, անգամ հեքիաթային կարելի է համարել այն ճանապարհը, որով անցել է Իսլանդիան եւ որի արդյունքը երեւում է հիմա: Ամբողջ աշխարհը մեծագույն համակրանքով է հետեւում այս յուրահատուկ երկրի ազգային հավաքականի խաղին: Երկիր, որի պետական 2-րդ լեզուն ժեստերի լեզուն է, ուր ընդամենը 10-15 տարի առաջ մահացածությունը գերազանցում էր ծնելիությանը, ուր տարվա ընթացքում արեւոտ օրերի քանակը կազմում է ընդամենը 100-120՝ ընդամենը 4 ամիս եւ այնքան քիչ մարդ է ապրում (բնակչության թիվը այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմում է 330 հազար մարդ), որ անգամ ազգանուններ չկան՝ մարդիկ անուն-հայրանունով են իրար դիմում: Օրինակ, Բիրկիր Սեւարսոն (Իսլանդիայի հավաքականի պաշտպան) նշանակում է Սեւարի որդի Բիրկիր, իսկ վերջինիս որդին էլ անվանվելու է Սեւար Բիրկիրսոն եւ այլն: Ահա այս երկրի ֆուտբոլի ազգային հավաքականը Ֆրանսիայում է եւ նրան աջակցելու է եկել երկրի բնակչության մոտ 12 տոկոսը:

Համաձայն կանխատեսումների, եթե Իսլանդիային հաջողվի հաղթահարել խմբային փուլի արգելքը, ապա կարող է արձանագրվել ուղղակի աներեւակայելի իրադարձություն. Իսլանդիայի բնակչության գրեթե կեսը հնարավոր է այցելի Ֆրանսիա: Հաշվի առնենք, որ համաձայն վիճակագրության, ամբողջ բնակչության մեջ աշխատունակ մարդկանց տոկոսը կազմում է 55-60 ու կստացվի, որ Իսլանդիայի աշխատունակ գրեթե ամբողջ բնակչությունը ժամանելու է Ֆրանսիա՝ աջակցելու իրենց թիմին: Միգուցե «կողպեն» իրենց կղզին ու գան Ֆրանսիա: Ընդ որում, Ֆրանսիայում են արդեն երկրի գրեթե բոլոր ղեկավարները, որոնք մեծ հաշվով չեն տարբերվում Իսլանդիայի հավաքականի մյուս ֆաներից՝ հավասարապես ներկվում են ազգային դրոշի գույներով ու ամբողջ հանդիպման ընթացքում ինքնամոռաց աջակցում: Պորտուգալիայի հետ խաղից հետո էլ Կրիշտիանու Ռոնալդուին հսկող Իսլանդիայի հավաքականի աջ պաշտպան Արի Սկուլասոնին հենց խաղադաշտում մերսել է Իսլանդիայի առաջին տիկինը՝ 66-ամյա Դորիտ Գրիմսոնը: Այս մասին հպարտությամբ պատմել է հենց 1-ին տիկինը՝ ցույց տալով նաեւ հեռախոսով արված մի փոքր վատ որակի լուսանկարը:

Իսլանդիայի հավաքականը որոշակի նմանություն ունի անգլիական «Լեսթերին», որը, հիշեցնեմ, նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը. այս թիմերին համակրում եմ ամբողջ աշխարհում: Բայց ո՞րն է իսլանդական ֆուտբոլի ֆենոմենը, ինչպե՞ս կարողացավ այդ երկիրը ֆուտբոլային անհայտությունից հայտնվել ընտրյալների շարքում: Կա մի պարզ ու հասարակ պատասխան այս հարցին. պետության ցանկություն եւ կամք: Համաձայն վիճակագրության, 1998 թվականին Իսլանդիայի 15-16 տարեկան բնակչության 42 տոկոսը ալկոհոլ է օգտագործել, 23 տոկոսը ծխել է,  17 տոկոսն էլ արդեն կախվածություն է ունեցել թմրանյութերից: «Կախարդական փայտիկի» օգնությամբ այս թվերը 2012 թվականի տվյալներով կազմել են համապատասխանաբար 5, 3 եւ 1 տոկոս:

Իսկ այդ «կախարդական փայտիկը» ընդամենը պետական ծրագիրն էր, որը սկսեց իրագործել Իսլանդիան 1998 թվականից հետո՝ երկրում կառուցվեցին մեծ թվով մարզադահլիճներ, արհեստական խոտածածկով ստադիոններ, մեծ քանակությամբ երիտասարդներ գործուղվեցին եվրոպական տարբեր երկրներ՝ մարզչական որակավորում ստանալու համար, վերադարձողների համար էլ սահմանվեց ամենաբարձր աշխատավարձը երկրում: Ընդամենը մի քանի տարիների ընթացքում ամբողջ Իսլանդիան արդեն սպորտով էր զբաղվում, իսկ երեխաների հետ պարապում էին բարձր որակավորում ստացած մարզիչներ: Իհարկե, սա մոտավոր սխեման է այն ամենաիսկական մտքի հեղափոխության, որն իրականացվեց Իսլանդիայում, եւ հետաքրքիր է, որ ամենամեծ օգուտը արձանագրվեց առողջապահության բնագավառում. սպորտը ապրելակերպ դարձրած իսլանդացիները ներկայումս համարվում են ամենաառողջ ազգը աշխարհում, իսլանդացի մարզիկները, մասնավորապես ֆուտբոլիստները, հանդբոլիստները մեծ պահանջարկ ունեն աշխարհում, քանի որ ֆիզիկապես առողջ են, հակված չեն վնասվածքների:

Իսլանդիայի մասին այս փոքրիկ պատմական ակնարկը չեմ կարող չավարտել Հայաստանով. ֆուտբոլային մեծ մրցաշարերը մեր երկրի համար վերածվում են ամենաիսկական աղետի: Ինչպես եւ Աշխարհի 2014 թվականի առաջնության ժամանակ, հիմա էլ ֆուտբոլը մեր երկրում վերածվել է մոլախաղի՝ խաղադրույքները ամենուր են եւ կարելի է մտածել անգամ, որ «Եվրո 2016»-ը Հայաստանում գոյություն ունի բացառապես բուքմեյքերների համար: Ամբողջ ազգին խաղամոլ դարձնելու այս ծրագիրը կրում է գրեթե պետական բնույթ. համենայն դեպս բուքմեյքերների գովազդը մեծ ծավալով հնչում է հանրային հեռուստատեսությամբ, ռադիոյով, քաղաքի կենտրոնն էլ վերածվել է մեծ խաղասրահի: Տարիներ անց մենք էլ այս «համահայկական ղումարի քաղաքականության» պտուղներն ենք քաղելու ֆուտբոլից. հիվանդ, խաղամոլ, առանց նպատակի ու ապագայի, ծերացած երիտասարդներ: Հավատացեք. ֆուտբոլը այս դեպում բացարձակ մեղք չունի:

Տպել
5572 դիտում

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում