Հայկական ֆուտբոլ. Կրքեր Հենրիխի շուրջ

16/06/2016 schedule12:15

«Հենոն մնո՞ւմ է «Բորուսիայում», եթե ոչ, ապա ո՞ւր է գնում» - այս հարցը վերջին ժամանակներս ամենաշատն է քննարկվում Հայաստանում. հասկանալի է, որ խոսքը մեր ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին է: Արդեն այս տարվա սկզբներին որոշակի տեղեկություններ եղան, որ Մխիթարյանը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Բորուսիայի» հետ: Հիշեցնեմ, որ 2013 թվականին հայ ֆուտբոլիստը Դորտմունդ տեղափոխվեց Դոնեցկի «Շախտյորից» կնքելով 4 տարվա պայմանագիր: «Բորուսիան» չի էլ թաքցրել, որ ցանկանում է երկարաձգել Մխիթարյանի հետ գործող պայմանագիրը եւ ընթանում էին բանակցություններ: Անցած ժամանակահատվածում եղան բազմաթիվ, իրարամերժ հրապարակումներ, տեղեկություններ, հարցազրույցներ, եւ կարծես մոտ է հանգուցալուծումը: Նախօրեին Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեն գերմանական «Bild»-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք 4 ամիս բանակցել ենք Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Հիմա մենք հաստատ գիտենք, որ այն չի երկարաձգվելու, սակայն դա չի նշանակում, որ ֆուտբոլիստը պայմանագրի ժամկետի ավարտից շուտ է հեռանալու թիմից»:

Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017 թվականի ամռանը, եւ Վացկեն փաստորեն բացահայտ հայտարարում է, որ պատրաստ են ամեն ինչի, միայն թե Հենրիխը 1 տարի էլ հանդես գա Դորտմունդի թիմում: Համաշխարհային տրանսֆերային շուկայում շատ քիչ են հանդիպում նման դեպքերը, երբ թիմերը հրաժարվում են վաճառել իրենց ֆուտբոլիստներին այն դեպքում, երբ ավարտվում է պայմանագիրը: 1 տարի հետո Մխիթարյանը կարող է հեռանալ «Բորուսիայից» առանց որեւէ փոխհատուցման: «Բորուսիան» պատրաստ է կորցնել մոտ 30-35 միլիոն եվրո (Հենրիխի տրանսֆերային մոտավոր արժեքը), միայն թե Մխիթարյանը չգնա, 1 տարի էլ խաղա Դորտմունդում: Վացկեի հայտարարությանը բավական խիստ ու կոշտ տոնով է արձագանքել Մխիթարյանի գործակալը՝ Մինո Ռայոլան: «Մի քանի ամիս առաջ Մխիթարյանը զրույց ունեցավ «Բորուսիայի» ղեկավարների հետ: Նրանք ամենայն պատասխանատվությամբ խոստացան, որ Հենրիխը կարող է հեռանալ ակումբից ամռանը, եթե պաշտոնական առաջարկ ստանան նրա տրանսֆերի վերաբերյալ: Հիմա, սակայն, դորտմունդյան թիմի ղեկավարները վախենում են սեփական երկրպագուների արձագանքից եւ Մխիթարյանին համոզում են եւս 1 մրցաշրջան անցկացնել: Հաջորդ ամառ «Բորուսիան» պատրաստ է անվճար բաց թողնել Հենրիխին, միայն թե այս տարի նա մնա: Նրանք իրենց ավագ Հումելսին վաճառեցին թշնամի «Բավարիային», իսկ հիմա չեն թողնում, որպեսզի Մխիթարյանը հեռանա: Ես դա չեմ հասկանում»,- նույն «Bild»-ի հետ զրույցում հայտարարել է Ռայոլան՝ ավելացնելով, որ անձամբ Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», եւ սա հայ ֆուտբոլիստի համար ուղղակի ունիկալ հնարավորություն է եւ որին խանգարում է «Բորուսիան»: 

«Բորուսիայի» ղեկավարների եւ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի «փոխհրաձգությունը» առայժմ ավարտվել է, եւ առաջիկա օրերին հայտնի կդառնա վերջնական տարբերակը: Վերջին շրջանում Մխիթարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները որոշակի նմանություն ունեն ուղիղ 3 տարի առաջ՝ 2013 թվականի ամռանը տեղի ունեցածին. հիշեցնեմ, հենց այդ ժամանակ Հենրիխը Ուկրաինայում նվաճելով լավագույն ֆուտբոլիստի, լավագույն ռմբարկուի կոչումները, «Շախտյորից» տեղափոխվեց «Բորուսիա»: Այն ժամանակ էլ «Շախտյորը» չէր ցանկանում բաց թողնել Մխիթարյանին, եւ անգամ հայ ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած խաղերից հետո չվերադարձավ Դոնեցկ՝ պարտադրելով «Շախտյորին» համաձայնվել տրանսֆերին: Հիմա Մխիթարյանը նվաճել է Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստի կոչումը եւ ցանկանում է հեռանալ «Բորուսիայից». այդ մասին հայտնի է վաղուց: Հայ ֆուտբոլիստը երբեւէ չի թաքցրել, որ Անգլիայում հանդես գալը իր երազանքներից մեկն է եւ ներկայումս անգլիական թոփ ակումբներից «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» եւ «Արսենալը» պատրաստ են «Բորուսիային» վճարել համարժեք փոխհատուցում հայ ֆուտբոլիստի համար:

Բայց: Կա մի շատ մեծ բայց, որը ազդում է նաեւ Մխիթարյանի որոշման կայացման վրա եւ ինչ-որ տեղ բացառում Դոնեցկից հեռանալու պատմության կրկնությունը: Շատ եմ հանդիպել մարդկանց, որոնք ուղղակի զարմացած են այն ահռելի մասսայականության վրա, որ վայելում է հայ ֆուտբոլիստը Դորտմունդում: Մեր Հենոյին սիրում են, հարգում եմ, անգամ պաշտում են Դորտմունդում՝ մի քաղաքում, որի ֆուտբոլասերների անունը թնդում է ամբողջ աշխարհում: «Բորուսիայի» ֆաները համարվում են աշխարհի լավագույն երկրպագուներից, եւ նրանցից բաժանվելը ծանր է յուրաքանչյուր ֆուտբոլիստի, առավել եւս՝ նրանց կողմից ընդունված ու սիրված Մխիթարյանի համար: Ընդ որում, «Բորուսիայի» ֆաները, որոնք ինչ- որ տեղ հանդուրժեցին իրենց թիմի տարբեր տարիների առաջատարներ Մարիո Գյոտցեի, Ռոբերտ Լեւանդովսկու, Մաթս Հյումելսի, Իլկայ Գյունդողանի վաճառքը, կարծես ոչ մի կերպ չեն ցանկանում համակերպվել Մխիթարյանի, կամ ինչպես իրենք են ասում՝ «Միկիի» վաճառքին: Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած հանդիպումներից հետո Մխիթարյանը վերադարձել է Գերմանիա եւ հիմա գտնվում է Դորտմունդում: Առաջիկա օրերին մեր ֆուտբոլիստը պետք է կայացնի միգուցե կարիերայի ամենածանր ու պատասխանատու որոշումը. մնա՞լ ինչ-որ տեղ արդեն հարազատ դարձած Դորտմունդում, թե՞ գնալ առաջ՝ ինչ-որ առումով անգամ դեպի անհայտություն, դեպի Անգլիա: Սա կյանքի այն բացառիկ իրավիճակներից է, երբ խորհուրդներ պետք չեն. որոշումը պետք է կայացնի անձամբ Հենրիխ Մխիթարյանը:

Տպել
3039 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն