Ինչո՞ւ 6-ը… Թող 3-ին, 4-ին հեռացնեն իշխանություններին. ՀՀԿ խմբակցության ղեկավար

01/12/2015 schedule10:26

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատին» չի հաջողվելու երկրում անկայունություն մտցնել: «Բնականաբար, մենք թույլ չենք տա, որ նման էլեմենտները խարխլեն մեր ներքաղաքական իրավիճակը»,- ասաց Բաղդասարյանը:

- Պարոն Բաղդասարյան, Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ  դեկտեմբերի 1-ի հանրահավաքից հետո չեն վերադառնալու տուն՝ մինչեւ թալանչի ռեժիմին չհեռացնեն, դուք ի՞նչ եք անելու

- Դատարկություն. իրենք եթե ուզում են, կարող են իրենց ուժերը փորձել խորհրդարանական ընտրություններում, իրենց «ոչ»-ի ճակատը հզորացնել, հանրությանը ինչ-որ ձեւով ապացուցել, որ իրենց հետ կան կանգնած մարդիկ, իրենց ուժերը համալրել եւ գնալ ընտրությունների: Գործող իշխանություններին հեռացնելու ամենալավ տարբերակը 2017-ի ԱԺ ընտրությունները կլինեն: Իսկ այն, ինչ անում են նրանք հիմա, դա պարզապես անճարության ցուցանիշ է, նրանց արածը խոսում է այն մասին, որ մարդիկ անճար են եւ ի վիճակի չեն սահմանադրական ճանապարհով գնալ, ցանկանում են անկարգություններ, այսինքն, երկրին անկայունություն են ցանկանում, որը իրենց չի հաջողվի, բնականաբար, մենք թույլ չենք տա, որ նման էլեմենտները խարխլեն մեր ներքաղաքական իրավիճակը, մեր երկրի ապագա զարգացումը: Նրանք պարզապես վրեժխնդիր մարդիկ են եւ չգիտես ինչ անձնական վիրավորվածություն ունեն, վրեժ են ցանկանում լուծել սեփական ժողովրդից:

- Իսկ ինչպե՞ս թույլ չեք տալու, եթե հանրահավաքին մեծ թվով մարդիկ հավաքվեն:

- Թող իրենք իրենց հանրահավաքներն անեն, թույլ չտալն այն է, որ մենք վստահ ենք մեր ուժերի վրա, մեր ժողովրդի մտածելակերպի վրա, մեր ժողովուրդը իմաստուն է եւ չի գնա նման տիպի մարդկանց հետեւից, որոնք պարզապես դատարկություն են քարոզում:

- Իրենք ասում են, որ մինչեւ դեկտեմբերի 6-ը պետք է ռեժիմին հեռացնեն:

- Ինչի՞ 6-ը, թող կարողանան ավելի շուտ՝ 3-ին, 4-ին, ինչո՞ւ են 6 ասում, եւ սա առաջին անգա՞մ ենք լսում: Դա իրենց մոտ մանկական հիվանդություն է, խրոնիկական հիվանդություն է դարձել, որի բուժումը եւ դեղատոմսը մենք արդեն դժվարանում ենք առաջարկել:

- Այսինքն, վստահ եք, որ իրենք չե՞ն հաջողի:

- Պարզապես հիմա ափսոսում եմ ժամանակը, որ ծախսում եմ նրանց մասին խոսելու վրա, այդ դատարկության վրա, ավելի լուրջ թեմաների մասին կարող էինք խոսել:

- Իսկ եթե վաղվա հանրահավաքում շատ մարդ հավաքվի՞. որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ բողոքավոր ընտրազանգվածը Հայաստանում շատ մեծ է, մարդկանց սոցիալական վիճակը ծանր է:

- Դրանք տարբեր երեւույթներ են, խնդրում եմ, դրանք մի խառնեք մեկը մյուսի հետ: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ովքեր են այդ ցույց անողները եւ մարդիկ, ում հետեւից պետք է գնան:

- Ովքե՞ր են:

- Դուք գիտեք՝ ովքեր են նրանք, նրանց կարելի է ժողովո՞ւրդ վստահել:

- Ինչո՞ւ ոչ:

- Ես արդեն իմ կարծիքը հայտնեցի: Այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է ժողովուրդը, ինչ է պետությունը եւ ինչ է պետականության զարգացումը: Նրանք բացարձակապես պատկերացում չունեն դրա մասին: Այդ մարդիկ բախտախնդիրներ են պարզապես, որոնք ասում են՝ իշխանությունը լավ բան է, մե՛նք այս իշխանությունը վերցնենք: Նրանք պարզապես ինչ-որ ձեւով ուզում են տիրանալ ինչ-որ բանի, բայց չեն հասկանում՝ ինչպես կարելի է այդ ամենին հասնել:

- Եթե իրենք նստեն Ազատության հրապարակում ու օրերով...

- Թող նստեն, ինչքան ուզում են, թող նստեն:

- Թողնելու եք, որ օրերով նստե՞ն:

- Թող նստեն, բա իհարկե, ի՞նչ  է պատահել: Մի տասը հոգի կնստեն, ամեն 10 հոգու նստելով իշխանություն պետք է փոխվի՞, չեմ հասկանում, կամ 100 հոգու նստելով իշխանություն պետք է փոխվի՞: Դա ի՞նչ մոտեցում է:

- Իրենք ասում են, որ իշխանությունները ընտրությունները միշտ կեղծում են, դրա համար իմաստ չունի ընտրություններին մասնակցել:

- Դե, տեսնում եք, այս 20 տարի է արդեն, այդ նույնը բանը լսում ենք: Բա ի՞նչ պետք է ասեն, անճար են, ասում են, անճարի հայտարարություններ են, նրանք այլ ելք չունեն, ուրիշ բան չեն կարող ասել: Հիմա ընկնենք դրա հետեւից, մեկնաբանություննե՞ր անեք: Հարկավոր է անտեսել եւ ժպիտով վերաբերվել այդ բախտախնդիրներին, մենք նրանց վաղը  բարի երթ ենք ցանկանում, թող գնան, նստեն:

Ժիրայր Սեֆիլյանի երեկվա հայտարարությունից հետո այսօրվա հանրահավաքի վերաբերյալ երեկ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ ոստիկանությունը՝ նշելով, որ հավաքների մասնակիցների եւ այլ անձանց անվտանգության ապահովման նպատակով առաջիկա օրերին իրականացնելու է ուժեղացված ծառայություն: «ՀՀ ոստիկանությունը շարունակում է պարբերաբար ստանալ, մշակել եւ վերլուծել հավաքների անցկացման ընթացքում որոշակի անձանց կողմից սադրիչ կամ անօրինական գործողություններ կատարելու հավանականության մասին տեղեկություններ, ինչպես նաեւ ձեռնարկում է այդպիսի գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված անհրաժեշտ օպերատիվ միջոցներ»,- մասնավորապես ասված էր տարածված հայտարարությունում: Հավաքի մասնակիցներին նույն հայտարարության մեջ կոչ էր արվում խստորեն պահպանել ի գիտություն ընդունված իրազեկումների պայմանները, բարեխղճորեն կատարել օրենքով իրենց վրա դրված պարտականությունները, հարգել այլոց սահմանադրական իրավունքները, ազատությունները եւ իրավաչափ շահերը: Նաեւ հորդոր կար՝ անհրաժեշտության դեպքում համագործակցել իրենց հետ, մասնավորապես, անմիջապես հայտնել իրենց նկատած ցանկացած կասկածելի երեւույթի կամ վարքագծի վերաբերյալ: Նաեւ զգուշացվել էր. «ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի եւ վերաբերելի այլ իրավական ակտերի պահանջների խախտման, ինչպես նաեւ սադրիչ կամ անօրինական գործողությունների կատարման փաստեր արձանագրելու դեպքում կիրառվելու է հանրային միջոցառումների մասնակիցների եւ այլոց անվտանգության ապահովմանն ուղղված ու առկա իրավիճակից թելադրվող անհրաժեշտ, համաչափ եւ հասանելի ցանկացած միջոց»:

Տպել
2972 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին