ԵԽԽՎ-ում պահանջում են պատժել Հայաստանին. Միլիցան գերազանցեց Ուոլթերին

25/11/2015 schedule01:29

Երկուշաբթի օրը ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովում ընդունված «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ-ում գտնվող Սարսանգի ջրամբարին, շատ ավելի հակահայ է, քան 20 օր առաջ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը:

Բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած սույն զեկույցը ԵԽԽՎ-ն պաշտոնապես դեռ չի հրապարակել, սակայն զեկույցի օրինակն արդեն գտնվում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների մոտ: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Մարկովիչի զեկույցում մի քանի պարբերություններ նույնությամբ կրկնում են Ուոլթերի զեկույցում տեղ գտած ձեւակերպումները: Մասնավորապես, նշվում է, որ հայկական զորքերը օկուպացրել են Ադրբեջանի տարածքները: Պահանջվում է, որ Հայաստանը անհապաղ դուրս բերի իր զորքերը «Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: Նշվում է, որ հայերը, օկուպացնելով Ադրբեջանի տարածքները, Ադրբեջանի սահմանամերձ գյուղերին զրկել են ոռոգման ջրի հնարավորությունից, փակել են եւ թույլ չեն տալիս օգտագործել Սարսանգի ջրամբարի ջուրը: Մի քանի շեշտադրումներ կան նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այսինքն, այս զեկույցում եւս կասկածի տակ է առնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը: Միլիցա Մարկովիչը շատ ավելի հեռուն է գնացել եւ ի տարբերություն Ուոլթերի, որն իր զեկույցում ակնարկել էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը պատժելու մասին, Մարկովիչը շատ ավելի կոնկրետ է խոսում հայկական պատվիրակության նկատմամբ սանկցիաներ կիրառելու մասին: Կոնկրետ պատժամիջոցի մասին Միլիցան չի նշել, բայց ԵԽԽՎ-ում դրանք 2-3-ն են՝ զրկել ձայնի իրավունքից, հեռացնել ԵԽԽՎ-ից 1-2 նստաշրջան կամ էլ կասեցնել պատվիրակության մանդատը: Մի խոսքով, կրկին ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանին իրականում Սարսանգի ջրամբարի ջուրը չի հետաքրքրում: Հիշեցնենք, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը պաշտոնապես հայտարարել էր, որ Արցախի իշխանությունը պատրաստ է Ադրբեջանի հետ ջրային ռեսուրսների համատեղ կառավարման հարցում երկխոսություն սկսել: Նրա այս առաջարկը, սակայն, անարձագանք մնաց ե՛ւ ԵԽԽՎ-ում, ե՛ւ Ադրբեջանում: Այսինքն, Միլիցա Մարկովիչի զեկույցը, որտեղ իրականում սոցիալական, հումանիտար հարց պետք է քննարկվեր, բացարձակ քաղաքական փաստաթուղթ է, որը Ադրբեջանը, բնականաբար, օգտագործելու է Հայաստանի դեմ ամեն հարմար առիթով: Ավելին, Մարկովիչն ընդամենը նոյեմբերի 16-ին էր պաշտոնական նամակով դիմել ԼՂՀ արտգործնախարարությանը՝ իր զեկույցը պատրաստելու նպատակով տեղում փաստահավաք առաքելություն իրականացնելու նպատակով, բայց սոցիալական հանձնաժողովի նիստը նշանակված էր նոյեմբերի 23-ին՝ Մարկովիչի դիմելուց ընդամենը 10 շաբաթ առաջ, եւ հասկանալի էր, որ նա չէր հասցնելու նման առաքելություն իրականացնել: Այնինչ, նույն զեկույցը պատրաստելու նպատակով նա հասցրել է 2 անգամ այցելել Ադրբեջան, վերջինը՝ այս տարվա օգոստոսին:

Ի դեպ, Մարկովիչի զեկույցը սոցիալական հանձնաժողովում ընդունվել է 16 «կողմ» եւ 9 «դեմ» ձայներով:

Հայկական պատվիրակությունը, սակայն, վստահ է, որ ԵԽԽՎ-ն այնքան ողջամիտ կգտնվի, որ իրեն ձայնի իրավունքից զրկելու առաջարկին «դեմ» կքվեարկի: Այդուամենայնիվ, հայկական պատվիրակությունը, ինչպես օրեր առաջ գրել էինք, շարունակում է քննարկել ԵԽԽՎ աշխատանքները բոյկոտելու հարցը: Այդ մասին երեկ արդեն բարձրաձայնել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, թե իր կարծիքով, բոյկոտը լավագույն տարբերակը չէ, բայց հնարավոր է, հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ առաջիկա լիագումար նիստից հետո նման որոշում կայացնի՝ տեսնելով զարգացումները: «Պատվիրակությունը այս պահի դրությամբ չի քննարկել այդ թեման, որովհետեւ այսօր պատվիրակությունը քննարկում եւ իրագործում է աշխատանքային ընթացիկ խնդիրները եւ փորձում է գտնել այն ռեզերվները, որոնք կարող են մեզ օգտակար լինել եւ թույլ տալ, որպեսզի լիագումար նիստի ժամանակ մենք որոշակիորեն բեկում մտցնենք գործընթացի մեջ։ Եվ որեւէ այլ բնույթի որոշումները կկայացվեն միայն այն պարագայում, երբ կտեսնենք, որ այլ ռեզերվ չունենք»,- ասել է Հերմինե Նաղդալյանը։ Այսինքն, բոյկոտը թողնված է որպես ծայրահեղ քայլ: Մինչ այդ, ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ ողջ դիպկորպուսը փորձում է առանձին-առանձին աշխատել ԵԽԽՎ պատգամավորների հետ, որպեսզի կարողանան ձմեռային նստաշրջանում գոնե մասամբ չեզոքացնել հակահայ զեկույցները: Իրականում, ինչպես կանխատեսում են հայկական կողմի ներկայացուցիչները, կհաջողվի հակահայ փաստաթղթերից հանել տալ ընդամենը մեր պատվիրակությանը պատժելու կետերը: Ավելի մեծ հույսեր գոնե այս պահի դրությամբ չկան:

Այսպիսով, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, որը մեկնարկելու է հունվարին, միանգամից երկու հակահայ բանաձեւի նախագիծ է քննարկման դրվելու եւ հասկանալի է, որ դրանք ընդունվելու են, զուգահեռ քննարկվելու է մեր պատվիրակությանը պատժելու հարցը, բայց պարզվում է, որ սա էլ դեռ ամբողջը չէ: Հունվարին լրանում է ԵԽԽՎ գործող նախագահ Անն Բրասերի պաշտոնավարման ժամկետը, եւ նոր նախագահ է դառնալու Պեդրո Ագրամունդը, որը ԵԽԽՎ-ում Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության ղեկավարն է: Այս պատգամավորը հայտնի է իր խիստ հակահայ կեցվածքով: Վերջին տարիների ընթացքում դժվար է հիշել ադրբեջանական որեւէ նախաձեռնություն, որին Ագրամունդը աջակցած չլինի: Ավելին, Ագրամունդը նաեւ «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցի համահեղինակներից մեկն էր եւ իր այդ զեկույցում նշել էր, թե Ադրբեջանում առկա խնդիրների պատճառն այն է, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները: Փաստորեն, ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը, որ առանց այն էլ անցած տարում մեկը մյուսի հետեւից աղմկոտ տապալումներ արձանագրեց, անհասկանալի է, թե ինչպես է դիմակայելու եվրոպական այդ կառույցում Պեդրո Ագրամունդի պաշտոնավարման երկու տարիների ընթացքում:

Տպել
3475 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ