Վարդան Օսկանյանն ու Արա Աբրահամյանը գլուխ չեն բերում նոր կուսակցություն ստեղծելու գործը

13/11/2015 schedule19:15

Մեծ աղմուկով քաղաքական դաշտում հայտնված լուրը, թե ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նոր կուսակցություն է ստեղծում, դուրս է գալիս օրակարգից:

Ինքը՝ Օսկանյանը, համառորեն փորձում է պահել ինտրիգը: Վերջին անգամ լրագրողները նրանից հոկտեմբերի 27-ին են հետաքրքրվել այդ պրոյեկտից: «Ձեզ հետաքրքիր չէ՞, որ ինտրիգը մնա, ուրեմն պետք է սպասել»,- ասել է Օսկանյանը: Արդեն երեկ, երբ զանգահարեցինք նախկին արտգործնախարարին եւ հարցրինք՝ ճի՞շտ է, որ նոր կուսակցություն բացելու մտադրությունից հետ է կանգնել, նա պատասխանեց. «Տեղս հարմար չէ, ուրիշ ժամանակ»:

Հիշեցնենք, փետրվարի 12-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ տեղի ունեցած սկանդալային իրադարձություններից հետո Օսկանյանը լքեց ԲՀԿ-ն: ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու իմ որոշման պատճառն այն է, որ կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի՝ իմ գնահատմամբ՝ բացարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու եւ երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու, այլեւ զարգացման ճիշտ եւ առողջ ճանապարհի վրա դնելու»,- մասնավորապես ասված էր մարտի 5-ին տարածած նրա հայտարարության մեջ: Սրանից կարճ ժամանակ անց լուրեր տարածվեցին, թե նա պատրաստվում է նոր կուսակցություն բացել եւ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Սրան էլ հաջորդեցին քաղաքական դաշտ նետված  տեղեկությունները, թե Օսկանյանի նոր կուսակցության մասին կհայտարարվի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո: Ավելին, քաղաքական շրջանակներում խոսվում էր, որ նոր կուսակցությունը ֆինանսավորելու է Քոչարյանը, եւ այն ակտիվ պայքար է մղելու սահմանադրական փոփոխությունների դեմ: Զուգահեռաբար շարունակ տեղեկություններ էին ստացվում, որ Օսկանյանը հանդիպումներ է ունենում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, փորձում է հանրային ընկալում ունեցող անձանց ներգրավել, մի խոսքով, զբաղված է ակտիվ կուսակցաշինությամբ:

Քոչարյանի հարցազրույցն, իհարկե, եղավ, բայց նոր կուսակցությունից «խաբար» չկա եւ չկա ու կարծես թե չի էլ լինելու: Չի բացառվում, որ ՀՀ նախկին արտգործնախարարը այս ընթացքում մի շարք գործոններ է հաշվի առնել: Նախ, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդամենը 1-1.5 տարի է մնացել, եւ քաղաքական նոր միավոր ստեղծելու նպատակով լուրջ թիմ հավաքելու եւ այդ միավորը կայացնելու համար դա բավական քիչ է: Բացի այդ, Վարդան Օսկանյանը զրկված է պատգամավորական անձեռնմխելիությունից: Հիշեցնենք, 2012 թվականի հոկտեմբերին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային ժողովին միջնորդեց Օսկանյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: Խորհրդարանը բավարարեց այդ միջնորդությունը: Օսկանյանը մեղադրվում էր փողերի լվացման մեջ: Ավելի ուշ նախկին արտգործնախարարը «ղազագիր» ստորագրեց, որը գրվել էր Բաղրամյան 26-ում, ու ԱԱԾ-ն գործը փակեց: Չի բացառվում, որ Օսկանյանը հաշվի է առել իր անձեռնմխելիության հարցը՝ կտրուկ շարժումներ անելու համատեքստում: Մի խոսքով, Օսկանյանը չի կարողանում գործը գլուխ բերել:

Երեկ, երբ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին հարցրինք՝ որեւէ տեղեկություն ունի՞ իր երբեմնի կուսակցի նոր կուսակցությունից, նա պատասխանեց. «Ես նորից պնդում եմ այն, ինչ ասել եմ: Ես պարոն Օսկանյանին համարել եւ համարում եմ պարկեշտ անձնավորություն, եւ եթե Վարդան Օսկանյանը մտադրություն ունենա ստեղծել կուսակցություն, ես կլինեմ առաջին մարդկանցից մեկը, որ կիմանամ այդ մասին: Իմ նախորդ պնդումը ուժի մեջ է»: Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ չկա նման բան, այսինքն, նրա կուսակցությունը չի բացվելու, հարցին Զոհրաբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, հստակ ասացի, եթե լինի, ես վստահ եմ եւ մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ առաջիններից մեկը ես կիմանամ, որ Վարդան Օսկանյանը մտադիր է բացել կուսակցություն»: 

Ուշագրավ է, որ վերջին շրջանում ձեռնարկված քաղաքական նոր պրոյեկտները հիմնականում չեն կայանում: Արդեն տեղեկություններ կան, որ լուրջ խնդիրներ են ծագել նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի պրոյեկտի շուրջ: Հայաստանում նոր կուսակցություն հիմնելու մասին Աբրահամյանի հայտարարությունը եւս մեծ աղմուկ բարձրացրեց, բայց սույն ծրագիրը հիմա մեծ կասկածի տակ է: Արդեն իսկ տեղեկություններ կան, որ այդ աղմուկից հետո Աբրահամյանը զուգահեռաբար բանակցություններ է սկսել ՌԴ իշխանությունների հետ Պետդումայի 2016-ի խորհրդարանական ընտրություններում 77-ամյա Արթուր Չիլինգարովի տեղը զբաղեցնելու նպատակով: Կստացվի, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Նորություն այս առումով դեռ չկա: Իշխանական շրջանակներում տեղեկություններ կան, որ քննարկվում է նաեւ տարբերակ, որ Արա Աբրահամյանը Հայաստանում իր կուսակցությունը հիմնադրելու փոխարեն 2017-ի խորհրդարանական ընտրություններում ընդամենը ֆինանսավորի Արամ Սարգսյանի ղեկավարած դեմոկրատական կուսակցությունը: Համենայնդեպս, ՀՀ քաղաքական դաշտ մուտք գործելու մասին Աբրահամյանի արած հայտարարությունից հետո բոլոր կողմերից նրա դեմ սկսված դեմարշից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահը կարծես հետեւություններ է արել եւ զուգահեռ այլ ծրագրեր էլ է մտմտում: 

Թե ինչ հաջողություն կարձանագրեն քաղաքական դաշտում հայտ ներկայացրած մյուս նորաստեղծ միավորները, դեռ շատ հստակ չի երեւում, թեեւ ուրվագծվում է:

Առաջիկա համապետական ընտրություններից առաջ քաղաքական ուժերի եւ առանձին անձանց դիրքավորումը ակտիվ փուլում է: Շատ բան ավելի հստակ կդառնա դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական հանրաքվեից հետո:

Տպել
3264 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին