Ինչ կապ ունի գլխավոր դատախազը. ով է Ֆարմանյանի սկանդալային ելույթի պատվիրատուն

28/10/2015 schedule09:18

Ըստ որոշ տեղեկությունների, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի միջեւ երեկ Ազգային ժողովում արձանագրված սկանդալը ՀՀ գլխավոր դատախազի եւ ՄԻՊ-ի միջեւ ծագած հակասությունների հետեւանք է:

Երբ Ֆարմանյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ պատվիրատուն Գեւորգ Կոստանյանն է, նա պատասխանեց. «Ես երբեւէ չեմ զլացել տարբեր խնդիրների վերաբերյալ արտահայտել իմ կարծիքը: Եվ եթե իմ կարծիքը որեւէ մեկ անլուրջ մարդ  կարող է ընդունել կամ ընկալել որպես պատվերի դրսեւորում, հավանաբար, դա կարող է անել մարդ, ով իր կյանքում շարժվել է նման վարք ու բարքով: Դժբախտաբար, մեր ՄԻՊ-ը այն տրամաչափի գործոն չէ, որ որեւէ մեկի համար ներկայացնի այնպիսի հետաքրքրություն, որ հիմնավորված լինի ժամանակ ու միտք ծախսել՝ ինչ-որ բան անելու համար: Իմ մտահոգությունը ես պարզ ներկայացրեցի, որ ունենք իրավիճակ, երբ ՄԻՊ ինստիտուտը այսօր զրոյական հեղինակություն ունի ՀՀ-ում: Պարզապես ես, օգտվելով իմ իրավունքից, այո, հայտարարեցի, որ թագավորը մերկ է, պարոնայք գործընկերներ եւ մենք այդտեղ մտածելու բան ունենք: Ո՛չ Գեւորգ Կոստանյանը, ոչ որեւէ մեկը այս երկրում չի կարող ինձ քաղաքական պատվեր տալ: Գլխավոր դատախազի հետ, այո, մենք աշխատանքային գործընկերներ ենք եղել եւ մարդկային շատ լավ հարաբերություններ ունենք, բայց նման խենթություն կարող է իրեն թույլ տալ միայն անլուրջ անձնավորությունը, նման հետեւություններ անելու համար: Ես իշխող քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ եմ եւ եթե կան ակնարկներ հնարավոր ղեկավարի կողմից, իմ ղեկավարը միայն հանրապետության նախագահն է, ուրիշ ոչ ոք: Եվ եթե որեւէ մեկը իրեն իրավունք է վերապահում նման անատամ ակնարկներ անելու, հուսամ, որ կբավարարի նաեւ պարզ մարդուն բնորոշ տղամարդկությունը դա ձեւակերպելու այնպես, որ բոլորի համար հասկանալի լինի, ինչպես ես ձեւակերպեցի իմ ասելիքը»:

Հիշեցնենք, Մարդու իրավունքների պաշտպանի 2014 թվականի տարեկան զեկույցի քննարկումը խորհրդարանում երեկ այնպիսի անակնկալ ընթացք ստացավ ու դրամատիկ ավարտ ունեցավ, որ շատերն ապշահար էին եղել: Ֆարմանյանը խիստ հեգնական տոնով անխնա ու դաժանորեն ոչնչացրեց Կարեն Անդրեասյանին: Երբ ՀՀԿ-ական պատգամավորը սկսեց իր ելույթը, առաջին պահին պատգամավորները սկսեցին զարմացած իրար նայել, հետո ոմանց աչքերը կլորացան, վերջում էլ փորձում էին հասկանալ՝ էս ի՞նչ հաշիվ է: «Փնթի, անատամ, անհաջող կադր, դուք չկաք». այսպիսի բառեր էին մերթ ընդ մերթ հնչում Ֆարմանյանի ելույթի ընթացքում: Օմբուդսմենի եզրափակիչ ելույթն ու պատասխանը Ֆարմանյանին՝ ավելի ապշահար արեցին դահլիճում ներկա գտնվողներին: «Եթե մարդը կարողանում է իջնել այս մակարդակի եւ այդպիսի ելույթ է կարողանում ունենալ, ենթադրում եմ, որ դա մարդ է, ում ոտքը ես տրորել եմ: Ես գիտեմ այն ոտքը, որը ստիպել է նման անբարո պատվեր իջեցնել: Ես սրա մասին խոսում եմ նաեւ նրա համար, որպեսզի պաշտպանեմ նաեւ մյուսներին այդ անբարո մարդու պատվերներից»,- ասաց Անդրեասյանն ու այլայլված դեմքով արագ դուրս եկավ դահլիճից: «Դաաաաաաաաաա»,- լսվեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի արձագանքը քար կտրած դահլիճում:

Նախորդ քառօրյայից խորհրդարանում ընթացող ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ օմբուդսմենին ո´չ իշխանական եւ ո´չ էչ ոչ իշխանական պատգամավորները չխնայեցին, բայց Ֆարմանյանը գերազանցեց բոլորին: 

«500 էջ ջուրծեծոցի: Այնպիսի զարմանահրաշ ձեւակերպումների ենք հանդիպում ՄԻՊ զեկույցում, որ եթե Պարոնյանը, Օտյանը նախախնամության կամքով տեղեկանային, մեր երգիծական գրականությունը մեծ ձեռքբերումներ կունենար»,- ասաց Ֆարմանյանը: Հետո սկսեց օրինակներ բերել: «Դեկտեմբերի 30-ին իրավաբանական անձանց պետռեգիստրի աշխատակիցները ժամը 14.00-ից հետո բացակայել են աշխատավայրից եւ գրանցումներ չեն կատարել: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում միջատները կրծել են, չէ, ներողություն, կծել են դատապարտյալի ձեռքերը եւ ոտքերը: Գրեիք՝ հատուկ ուսուցում անցած ճանճերը խանգարել են դատապարտյալի քունը: «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մի քանի օր շարունակ ճաշացանկը եղել է նույնը: Կարելի՞ է այդքան անլրջացնել օմբուդսմենի զեկույցը: Եթե օրենքի պարտադրանքով ՄԻՊ տարեկան զեկույցը ԱԺ-ում չքննարկվի, գուցե մեր հասարակությունն ընդհանրապես տեղեկություն չունենա, թե ինչով է զբաղվում ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանը»,- ասում էր Ֆարմանյանը: Նա հայտարարեց, որ զեկույցն անատամ է, ոչինչ չասող եւ անլուրջ, Անդրեասյանը դիտավորյալ մսխում է այդ ինստիտուտի նախկինում ունեցած հեղինակությունը, հետո դժգոհեց օմբուդսմենի փնթի վերաբերմունքից. «Ո՞նց եք աղյուսակներ ներկայացնում անգլերեն լեզվով: Փնթի վերաբերմունք, copy-paste: Բանակի մասով դիտարկումներ եք անում, հետո աշխարհացունց եզրակացություն՝ պետք է առաջին գծում տեղադրվեն հատուկ դիտարկման սարքավորումներ: Ասում եմ՝ բարով եկաք: Բա դիմեք համապատասխան մարդկանց, կարող է նրանց մտքով չի անցել՝ ոնց է պետք բանակը ղեկավարել: Ոստիկանությանը մեղադրում եք ցածր պրոֆեսիոնալիզմի մեջ: Ոստիկանները Բաղրամյանում ցուցարարների հետ խնդիրներ են ունենում, դուք չկաք, ֆիզիկապես չկաք, ձեր ինստիտուտը չկա: Ոչ միայն այնտեղ չկաք, դուք Գյումրիում չկաք, դուք որեւէ տեղ չկաք: Որտե՞ղ է ձեր գործողությունների իրական արդյունքը: Ինձ մոտ տպավորություն է, որ ձեզ հանգիստ չի տալիս ամենաանհաջող կադր լինելու դափնին: Իմ մոտ տպավորություն է, որ եթե իշխանությունները լինեն գռեհիկ եւ ստեղծեն միջատների բազմացման հարցով նախարարություն, դուք ձեր զեկույցում կգրեք, որ այդ ոլորտում եւս մարդու իրավունքները խախտվել են: Մենք ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության նիստ ենք հրավիրում, հրավիրում ենք ՀՀ օմբուդսմենին՝ պատասխան. «Այն կներկայացնի իմ առաջին տեղակալը»: Պարոն Անդրեասյան, դուք մի տեղակալ էլ չկաք, ո՞ւր եք ձեր տեղակալին ուղարկում խորհրդարան»,- ասում էր Ֆարմանյանը:  

Օմբուդսմենը ընդմիջման ժամանակ լրագրողներին ասաց, թե Ֆարմանյանն իր քաղաքական շեֆից պատվեր ունի, որ մի քիչ տգեղ, մի քիչ կեղտոտ ձեւով, բայց իրականացրեց: «Իր շեֆի հոգեաշխարհն էր ներկայացնում: Նա իշխող ՀՀԿ-ի տեսակետը չէր ներկայացնում, ներկայացնում էր մի փոքր խմբակի շահը, որով փորձում էր վարկաբեկել ինձ, եւ այնպիսի բաներ էր խոսում, որ ովքեր մի քիչ վերապահումով են վերաբերվում իմ աշխատանքին, սկսեցին ավելի լավ վերաբերվել: Երբ վարկաբեկված ու ստախոս մարդն ասում է ստեր, նրա հարձակման թիրախը դառնում է ավելի դրական»: Օմբուդսմենը, սակայն, պատվիրատուի անուն չտվեց. «Նեղ անձնական շեֆերի պատվերով, կամ մի շեֆի, կարծում եմ՝ մի շեֆ ունի եւ այդ շեֆի պատվերով էր, բայց ով է՝ չեմ կարող ասել: Ինձ թույլ չեմ տա»: Ըստ նրա, շատերը գիտեն, թե ում հետ եւ որտեղ է հաճախ գտնվում Ֆարմանյանը. «Այդտեղից էլ նա ստացել է այդ կեղտոտ հանձնարարությունը: Գուցե մի օր փոշմանի, որ այսպիսի տգեղ եւ անբարոյական, գռեհիկ ելույթ ունեցավ: Նա ապացուցեց իր մտքի անկատարությունը եւ հոգեւոր արժեքների սնանկությունը»:

Իր եզրափակիչ ելույթում պաշտպանը հայտարարեց. «Ծանր էր, ընդունում եմ, ծանր էր ոչ թե քաղաքական բանավեճը, ծանր էր անարդարությունը: 130 պատգամավոր այսօր մի կողմ են ինձ համար, մեկ պատգամավորը՝ մեկ այլ կողմ է: Նա իրեն դրսեւորեց պատգամավորական, մարդկային էթիկայի բոլոր կանոններին դեմ: Կարծում եմ, որ քննադատությունն ունի սահման եւ բարոյականություն: Անբարոյական է ոչ թե նույնիսկ այդպես անողոքաբար եւ անմարդկայնորեն քննադատելը որեւէ ինստիտուտի կամ մարդու տարիների, ամիսների աշխատանքը, անբարոյական է վրդովվելը, որ մենք նշել ենք, որ միջատները կալանավորներին կծոտում են: Մեկ գիշեր էլ այդ նույն պատգամավորը որ անցկացնի ՔԿՀ-ում, կհասկանա, թե ինչ է նշանակում մտածել կծոտող միջատի մասին: Սա ոչ անեծք է, ոչ նզովք է, ոչ էլ հակադարձում է: Նույն այդ պատգամավորը եթե կարիք ունենա ՄԻՊ-ի, թողնելով մի կողմ իր դրսեւորած անբարո ելույթը, ես կանգնած կլինեմ այդ պատգամավորի կողքին՝ պաշտպանելու իր իրավունքը: Հիմա մոտիվների մասին: Ինչպես ասել էր ԱԺ մեծարգո նախագահը՝ նա տեսել էր ոմանց մերկությունը եւ չէր գայթակղվել: Ես մերկությունը չեմ տեսել, բայց տեսնում եմ մոտիվները»,- ասաց Անդրեասյանը՝ հայտարարելով, որ պատգամավորը պատվեր էր կատարում:

Նիստից հետո պատգամավորները դեռ երկար փորձում էին հասկանալ, թե պատվիրատու ասելով՝ ում նկատի ուներ ՄԻՊ-ը:

Տպել
3417 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին