Դեկտեմբերի 6-ին ID քարտերով թույլ կտան քվեարկել

24/10/2015 schedule15:00

ՀՀ 558 հազար 401 քաղաքացիներ, ովքեր ունեն նույնականացման քարտեր, հնարավորություն կունենան դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեի ժամանակ քվեարկել իրենց անձը հաստատող այդ  փաստաթղթով:

Երեկ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում քննարկվում էր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին 2 այլընտրանքային նախագիծ. ԲՀԿ-ն լքած Տիգրան Ուրիխանյանը իր հեղինակած նախագծով առաջարկում էր Ընտրական օրենսգրքում ավելացնել, որ կարելի է քվեարկել նաեւ նույնականացման քարտերով՝ միաժամանակ, նույնականացման պլաստիկ քարտում քաղաքացու ընտրություն կատարելու հանգամանքը փաստող էլեկտրոնային նշում կատարելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացնել համապատասխան նշում կատարող սարք: Պլաստիկ այդ քարտերի վրա, ինչպես հայտնի է, հնարավոր չէ դրոշմակնիք դնել, այնպես, ինչպես ընտրությունների ժամանակ դա արվում է սովորական անձնագրերում: Իսկ համապատասխան նշող սարքը, ըստ պատգամավորի, թույլ կտա վերահսկել, որ նույն անձը կրկնակի քվեարկության չմասնակցի:

ՀՀԿ-ական պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մինասյանի եւ Գագիկ Մելիքյանի հեղինակած նախագծով էլ առաջարկվում է պարզապես թույլ տալ նույնականացման քարտերով եւս քվեարկել: Նշող սարքի ներդրումը ՀՀԿ-ն իրատեսական չի համարում:

Ուրիխանյանը պնդում էր, թե առանց վերահսկման մեխանիզմների հնարավոր չէ պատկերացնել նույնականացման քարտերով քվեարկությունը: Ըստ նրա, նշող սարքերը ներդնելու համար շատ մեծ գումար պետք չէ. տեխնիկական նշման սարքն ընդամենը 1.5 դոլարին համարժեք դրամ արժե, իսկ էլեկտրոնային նշող սարքը՝ մինչեւ 30 դոլարին համարժեք դրամ: «Թեկնածու ունենք, որին Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի նախագահի պաշտոնին եք ուղարկում, այ, իր առած զուգարանները եթե հետ բռնագանձվի օրենքի ուժով, կարելի է դրա հաշվին կազմակերպել այս էլեկտրոնային սարքերի ապահովումը: Կարելի է զրկել պետական կառավարման համակարգի մի շարք գերատեսչությունների ուռճացված արարողակարգային ծախսերից կամ շքեղ ծառայողական մեքենաներից եւ կազմակերպել ընտրական գործընթաց: Ես վստահ եմ, որ փող կգտնվի ցանկության պարագայում: Հետեւաբար, այդ բեռը անտանելի չէ, իմ կարծիքով»,- ասում էր Տիգրան Ուրիխանյանը: 

Քննարկմանը մասնակցող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ընտրությունների ընթացքը վերահսկող մեխանիզմներ արդեն կան: «Երբ խոսվում է տեխնիկական նշում անելու մասին, ի՞նչ ենք անելու, քարտն ենք ծակելո՞ւ: Դուք նշում կատարող սարքերի տեղադրման մասին եք խոսում, եթե կա գրող սարք, կա նաեւ ջնջող սարք, հետեւաբար, ուսումնասիրվե՞լ է այդ հանգամանքը, որովհետեւ մենք ականատեսն ենք եղել, որ անգամ դրոշմակնիքների պարագայում մարդը տարբեր քիմիական նյութերով ջնջում էր դրանք: Քանի որ խոսքը վերաբերում է 1 օրվա ընթացքում ավելի քան 2000 տեղամասերում ընտրական գործընթացի կազմակերպմանը եւ հնարավոր է նաեւ տեխնիկական խափանումներ, ենթադրենք նախագիծը ընդունվեց, տեղի ունեցավ տեխնիկական խափանում, ի՞նչ է տեղի ունենալու, ինչպե՞ս վարվի հանձնաժողովը, որ վաղը չասվի՝ կրում էիր պատասխանատվություն, չկարողացար ապահովել... Այդքան սարքը հնարավոր չէ նախապես փորձարկել»,- ասում էր ԿԸՀ նախագահը: Ըստ նրա, նման սարքերի ներդրման համար, օրինակ,Ղրղըզստանում մոտ 20 մլն դոլար է ծախսվել:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ նախագծի հեղինակին հարցնում էր. «Դուք հաշվարկե՞լ եք, թե օրենքը ուժի մեջ մտնելուց հետո երբ կարող է կառավարությունը տենդեր հայտարարի, գնումների համապատասխան գործընթացներով բերի, եւ 18 հազարից ավելի հանձնաժողովների անդամների համար ԿԸՀ-ն ուսուցում կատարի ու գործընթացն անխափան կազմակերպի»: Սահակյանը պնդում էր, որ ժամանակային իմաստով պարզապես անհնար է դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեից առաջ նման բան կազմակերպել: Նա նշեց, որ 2017 թ. համապետական ընտրություններից առաջ, այսպես թե այնպես, Ընտրական օրենսգիրքը պետք է հիմնովին փոխվի եւ առաջարկեց սույն հարցն այդ ժամանակ քննարկման առարկա դարձնել: Ուրիխանյանը պնդում էր, որ ԸՕ-ում հստակ նշված է, որ ընտրության ժամանակ ընտրողի անձը հաստատող փաստաթղթում պետք է նշում կատարվի, եւ եթե հիմա նույնականացման քարտերի դեպքում դա չարվի, նշանակում է՝ խախտել օրենսգիրքը:

«Բա երբ որ տարուց ավելի առաջ պարոն Մինասյանը, պարոն Ջհանգիրյանը, ես ասում էինք, որ այսպիսի խնդիր է առաջ գալու, մի բերեք նույնականացման քարտերի օրենքը այս տեսքով, ինչո՞ւ անտեսեցիք եւ դրանից հետո, խոստանալով կարգավորել, ինչո՞ւ այսքան ժամանակ չէիք կարգավորում»,- Սահակյանին դիմեց Ուրիխանյանը: Վերջինս հակադարձեց. «Նույն հարցադրումը ես հնչեցնեմ, եթե 1.5 տարի առաջ խոսում էիք, ինչո՞ւ 1.5 տարի առաջ չէիք բերում օրինագիծը, որ մենք էլ քննարկեինք, կառավարությանը առաջարկություն ներկայացնեինք, այդ էլեկտրոնային սարքավորումները շուտ բերեին, ԿԸՀ-ն համապատասխան ուսուցումը կազմակերպեր... Որեւէ մեկը ձեր ձեռքը առնվազն չէր բռնել, որ նման  նախաձեռնությամբ հանդես գայիք: Ինչո՞ւ այն ժամանակ չեք բերել, թե՞ սպասում էիք՝ հանրաքվեից 1 ամիս առաջ բերեիք, որ մենք չկարողանայինք դա իրականացնել: Դրա համար մենք այլընտրանքային նախագիծ ենք ներկայացրել, որ նույնականացման քարտերով ընտրության ժամանակ այդ կնիքը պարտադիր չլինի՝ հաշվի առնելով, որ արդեն կան բազմաթիվ վերահսկողական մեխանիզմներ»: Նույնականացման քարտերով մարդկանց զրկել ընտրության իրավունքից, ըստ Սահակյանի, նշանակում է խախտել նրանց սահմանադրական իրավունքը:

Ուրիխանյանի օրինագիծը դրական եզրակացություն չստացավ: Դրական եզրակացություն ստացավ ՀՀԿ-ի օրինագիծը, որը կքննարկվի ԱԺ երկուշաբթի մեկնարկելիք քառօրյայում:

Տպել
2704 դիտում

16-ամյա Գրետա Ֆանբերգը ՄԱԿ-ի կլիմայական համաժողովում հանդես է եկել խոսքով

ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում են՝ ադրբեջանցի դիվերսանտի դին դուրս բերելու համար

Հայաստանը հիանալի հնարավորություն է ընձեռում ներդրողներին. վարչապետը մասնակցել է Հայաստան-Լոս Անջելես բիզնես ֆորումին

Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կայցելի Հայաստան

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Անջեյ Կասպրչիկի հետ

ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է. հոսպիտալի պետի տեղակալ

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄՆ կատարվել է չարթերային չվերթով՝ մի քանի հանգամանքից ելնելով. խոսնակ

Ապօրինի պահվող հրացանով կաքավներ է որսացել. հանցագործությունը բացահայտվել է

ԼՀԿ խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին. Է. Մարուքյան

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Լոս Անջելեսի գործարար համաժողովին. ուղիղ

Կեցցե՚ս Հակոբ ջան. վարչապետը շնորհավորել է հայ ծանրորդին՝ հաղթանակի կապակցությամբ

Թբիլիսիի օդանավակայանում Հայաստանի քաղաքացու մոտ 1 կգ չհայտարարագրված ոսկի են հայտնաբերել

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

ՀՅԴ-ն պետք է որոշակի վերագնահատումներ անի. վարչապետը՝ ՀՅԴ՝ ԱՄՆ Արևմտյան ափի ԿԿ ներկայացուցիչներին

Ճապկուտ գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք

Դանակահարություն Լոռիում. 16-ամյա պատանին ներկայացել է ու խոստովանել

Արարատ Միրզոյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Աշխարհի չեմպիոն հռչակվեց գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը

ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

Միջոցառումներ 100-ամյա ԵՊՀ-ում. ներկայացվել են դասախոսների եւ ուսանողների ձեռագործ աշխատանքները, գեղանկարները