Վատ հոտեր են գալիս. ՀՀԿ-ին կարելի է, մյուսներին՝ ոչ

17/10/2015 schedule13:30

«Ինձ համար հասկանալի է, որ Արեւմուտքից, օվկիանոսից այն կողմ գտնվող երկրից բավականին գումարներ են ներհոսում եւ որոշ գործընկերներ գոյատեւում են, պահում են իրենց ընտանիքը եւ գումարներ են աշխատում: Բայց երեկ ես այս դահլիճում զգացի նավթադոլարների հոտ: Կարծես թե ֆինանսավորման ուղղությունները փոխվել են եւ այդտեղից են ֆինանսավորում ստանում»:

Սույն հայտարարությունը արել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 2014 թվականի հոկտեմբերի 21-ին, խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ, Ժառանգություն խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո: Փոստանջյանը իր ելույթում Սերժ Սարգսյանին մեղադրել էր պետական դավաճանության մեջ եւ կարդացել էր վերջինիս դատավճիռը: Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունից հետո պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայությանը կոչ արեց՝ Վահրամ Բաղդասարյանին հրավիրել եւ պարզել՝ ովքեր են նավթադոլարներից սնվողները: «ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կոնկրետ անձի մեղադրել է ալիեւյան նավթադոլարներից ֆինանսավորվելու եւ ԱԺ-ում համապատասխան գործունեություն ծավալելու կապակցությամբ: Ես զարմացած եմ, որ ԱԱԾ-ն չի հետաքրքրվել այդ հայտարարությամբ: Կոչ եմ անում ԱԱԾ-ին՝ ուշադրություն հրավիրել այդ հայտարարության վրա: Թող պարոն Բաղդասարյանին հրավիրեն, տեսնենք՝ ովքեր են նավթադոլարներից սնվողները, եթե իսկապես այդպիսիք կան, նրանք պետք է բացահայտվեն, իսկ եթե չկան, ուրեմն Ալիեւն իշխանության ծխածածկույթ է, որով մարդկանց ուշադրությունն ուզում են շեղել եւ այդ ծխածածկույթի տակ անել իրենց մութ գործերը»,- ասել էր Փաշինյանը: ԱԱԾ-ն, սակայն, ընթացք չտվեց հայտարարությանը եւ Վահրամ Բաղդասարյանից փաստեր ու ապացույցներ չպահանջեց:

«Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ նեղ շրջանակ են։ Դա իշխող կուսակցությունն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, դա իր կողմից ստեղծված սահմանադրական հանձնաժողովն է՝ Գագիկ Հարությունյանի ղեկավարությամբ, որի միակ գործը եղել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին, ինքը զբաղվել է այնտեղ լոբբիզմով, եւ մենք փաստեր էլ ունենք»: Սույն հայտարարությունն էլ արել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդարանական վերջին ճեպազրույցների ժամանակ:  ՀՀ գլխավոր դատախազությունը բավական օպերատիվ կերպով Զուրաբյանի հայտարարությունն ուղարկեց ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ «ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով»: Ստացվում է, իշխող ՀՀԿ-ին կարելի է այս կարգի հայտարարություններ անել եւ ապացույցներ չներկայացնել, իսկ ընդդիմության ներկայացուցիչն անմիջապես ոստիկանություն է հրավիրվում: Մեր հարցերին երեկ պատասխանել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

- Պարոն Բաղդասարյան, գլխավոր դատախազը որ մտնի խորհրդարան՝ Զուրաբյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, ՀՀԿ-ն համաձայնություն կտա՞, եւ ինչպե՞ս եք վերաբերվում Զուրաբյանի հայտարարությանը:

- Այդ հայտարարությունը աբսուրդի վերջն է: Բայց անվստահությունը եւ նրա հայտարարությունը տարբեր բաներ են: Ինձ թվում է, որ նա պետք է հիմնավորումներ տա իր այդ հայտարարության համար, կամ պետք է որեւէ ձեւով մենք այդ պատասխանատվության ինստիտուտը կիրառենք, հակառակ դեպքում, ցանկացած ոք, օգտվելով իր անձեռնմխելիությունից, կարող  է վարկաբեկել մարդկանց, մտնել մարդկանց ընտանիքներ եւ մարդկանց հեղինակության հետ խաղալ: Ես պարզապես դատապարտում եմ նման ցինիկ պահելաձեւը քաղաքական դաշտում:

- Բայց ՀՀԿ-ն էլ է նման հայտարարություններ արել, ու այդպես էլ ապացույցներ չի ներկայացրել:

- Ես դատապարտում եմ բոլորը, որի՞ն է վերաբերվում:

- Օրինակ, հենց մեկը՝ ձեր, երբ ԱԺ դահլիճում հայտարարեցիք, որ որոշ ընդդիմադիրների ելույթներից ալիեւյան նավթադոլարների հոտ է գալիս:

- Հիմա էլ եմ ասում, բա նման հայտարարություններ անողներին ո՞նց կարելի է այլ բան ասել: Ես անուններ չեմ տալիս, բայց ասում եմ՝ նման արտահայտություններ անողները, որոնք ինֆորմացիա են տրամադրում մեր թշնամիներին, բնականաբար, այդտեղից վատ հոտեր են գալիս: Բա ուրիշ գնով, երկիրը քայքայելով, ներքաղաքական իրավիճակը, տնտեսությունը քայքայելու միջոցով ցանկանում են տապալել իշխանությունը, որը չի հաջողվի որեւէ մեկին՝ երկիրը քայքայելու միջոցով...

- Նույն մեղադրանքն է. դուք մեղադրում եք նավթադոլարներ ստանալու մեջ, Զուրաբյանն էլ մեղադրում է Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մեջ:

- Ո՞ւմ եմ մեղադրում: Ես ասում եմ՝ նրանց ելույթներից նավթադոլարների հոտ է գալիս: Վատ բան եմ ասո՞ւմ: Նորից եմ կրկնում՝ ով կզրպարտի իմ երկիրը, իմ պետությունը... Գագիկ Հարությունյանի պահով որեւէ փաստ կա՞, որ մարդուն կաշառք տվող են համարում եւ մյուսին՝ կաշառակեր: Նորից եմ կրկնում, այդ ելույթներից ես զգում եմ այդ հոտը:

- Բայց դա էլ է կաշառքի մեղադրանք:

- Ես ասում եմ՝ ելույթներից եմ զգում: Այլ բան է մարդուն մեղադրելը, այլ բան է նրա գործողությունը մեղադրելը: Ես գործողությունն եմ մեղադրում: Ասում եմ՝ այդ ելույթները, որ լսում ենք, պարզ ասում եմ, որ ինֆորմացիա են տալիս մեր թշնամի պետությանը: Դրանից ավել ի՞նչ ասեմ: Ասածս այն է, որ այդ ելույթներով ինֆորմացիա են տալիս մեր թշնամի պետությանը:

- Բայց ասում եք՝ դոլար են ստացել:

- Ես չեմ ասում՝ դոլար են ստացել, ես ասում եմ՝ նման հոտ կա:

- Իսկ եթե հիմա դատախազը մտնի խորհրդարա՞ն: Կարո՞ղ է նման զարգացում լինել:

- Դա լրիվ այլ խնդիր է, եթե մտնի, կքննարկենք: Մենք հակված չենք, որ մեր պատգամավոր գործընկերոջ նկատմամբ նման երեւույթներ լինեն, բայց համենայնդեպս, ի՞նչ հիմքերով պետք է մտնի դատախազը, կարող է, պատգամավորն է ճիշտ, թող հիմնավորումներ տա:

- Նա չի ներկայանում ոստիկանություն:

- Դե, տեսնո՞ւմ եք: Ես իրավաբանների գործին չեմ ուզում խառնվել, դատախազը պետք է տա իր հիմնավորումները, նայած ինչ հիմնավորումներ կտա: Ամեն անգամ մի սենսացիոն հայտարարություն է անում, որ ուշադրության կենտրոնում մնա: Հերոստրատն էլ Հռոմի տաճարը վառեց, որ պատմության մեջ մնա:

- Բայց եթե հարցը լրջանա, դա դիտվելու է որպես քաղաքական հետապնդում:

- Բա իրենք դրա համար են դա անում, բա ձեզ թվում է՝ ինչո՞ւ են անում, իրենք չգիտե՞ն, որ Գագիկ Հարությունյանը այդ մարդը չի, նրանք ուզում են նման բան անեն, մեկին թեւից քաշեն, բռնեն, տանեն, պրովոկացիաներ էլ կարող է անեն:

Տպել
3496 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին