Քվոտա Ռուսաստանի Դաշնությանը ՀՀ Ազգային ժողովում

16/10/2015 schedule15:29

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը երեկ մեզ հետ զրույցում ասում էր, թե Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Հայաստանի քաղաքական դաշտ է մտնում Կրեմլի պատվերով:

- Պարոն Համբարյան, Արա Աբրահամյանը ազդարարեց, որ Հայաստանի քաղաքական դաշտ է մտնում եւ կուսակցություն է բացելու, որը կմասնակցի ԱԺ առաջիկա ընտրություններին: Ըստ ձեզ, ի՞նչ նպատակ է սա հետապնդում եւ ի՞նչ հարց է սրանով լուծվում:

- Նախ, արձանագրենք, որ Արա Աբրահամյանի համար թագավորներից թագավորը մնում է Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, այսինքն՝ ՌԴ նախագահը, եւ Աբրահամյանը չի էլ թաքցնում, թե ում պատվերներն է ինքը կատարում: Այսինքն, ինքը Հայաստան եկել է Կրեմլի պատվերով: Բայց եթե Հայաստանում Արեւմուտքից հովանավորվող որեւէ ուժ քաղաքական դաշտ է մտնում քիչ թե շատ ավելի կոռեկտ, ապա, ցավոք, ռուսական կողմի պահով նույնը չի կարելի ասել. ռուսները իրենց գլխավոր քաղաքական տիկնիկներից մեկին, ի դեմս Արա Աբրահամյանի, ներմուծում են Հայաստանի քաղաքական դաշտ փնթիությամբ: Ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանը մեր քաղաքական դաշտում չունի այն գործիչներին, որոնք հստակ կարտահայտեին Ռուսաստանի կարծիքը: Հիմա փորձում է այդ բացը լրացնել, բայց ինչպես ՌԴ նախկին վարչապետ Չեռնոմիրդինն էր ասում՝ ուզում էինք անել լավ, բայց ստացվեց ինչպես միշտ: Եթե Ռուսաստանը իր հույսը դրել է Արա Աբրահամյանի վրա, որը երկար տարիներ ապրելով ՌԴ-ում, он-ը она-ից չի տարբերում, արդեն հստակ երեւում է, թե Ռուսաստանը ինչ կոպիտ սխալ է կատարում Հայաստանում: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը ոչ ադեկվատ անձի է հովանավորում: Խոսքս Անդրանիկ Նիկողոսյանի մասին է, որը հայտարարում էր, թե Հայաստանը պետք է դառնա Ռուսաստանի Դաշնության մաս: Բայց սրանք անհոգի իրեր են, որոնց օգտագործում ու դեն են նետում: Հիմա Արա Աբրահամյանը կարող է ասել, որ ինքը Ռուսաստանի մալիշկան է Հայաստանում:

- Այսինքն, դուք վստա՞հ եք, որ քաղաքական այս պրոյեկտը բացառապես Ռուսաստանի ներդրումն է Հայաստանում:

- Միանշանակ: Նախ, Արա Աբրահամյանի միջոցով Ռուսաստանը ցանկանում էր իր վերահսկողությունը հաստատել նաեւ տարբեր երկրներում հայկական համայնքների վրա. իզուր չէ, որ Աբրահամյանը իրեն հռչակել է նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, եւ բացի դրանից, ինքը միշտ յուրահատուկ հպարտությամբ է հայտարարում իր եւ Կրեմլի սերտ կապերի մասին: Սա ոչ մեկի համար նորություն չէ, եւ առանց Կրեմլի հրահանգի՝ Արա Աբրահամյանը մեկ քայլ էլ չի կատարում: Գիտենալով, թե Ռուսաստանի Դաշնությունն ինչ երկիր է, ինչ տոտալ վերահսկողություն կա խոշոր բիզնեսի վրա, ո՛չ Արա Աբրահամյանը, ո՛չ էլ Ռուսաստանում բնակվող ազգությամբ հայ որեւէ բիզնեսմեն, որը մեծ կարողությունների տեր է, չի կարող ինքնուրույն որեւէ քայլ կատարել, եթե այդ քայլը համաձայնեցված չէ Կրեմլի հետ: Ես դրանում համոզված եմ 100 տոկոսով:

- Տեսակետ կա, որ Արա Աբրահամյանով փորձ է արվում լցնել Գագիկ Ծառուկյանի տեղը Հայաստանի քաղաքական դաշտում, որը բաց է մնացել փետրվարտասներկուսյան հայտնի սկանդալային իրադարձություններից հետո: Որքանո՞վ է սա տրամաբանական:

- ՀՀ քաղաքական դաշտում Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստանի» կազմաքանդումից հետո բավական լայն հորիզոններ կան բացված, եւ այդ բացը լրացնելու համար, իհարկե, պետք են խոշոր ֆինանսական ռեսուրսներ, իսկ նման ռեսուրսներ, իհարկե, ունեն խոշոր բիզնեսմենները: Բայց Արա Աբրահամյանը գոնե թող իր կիսակառույցները մայրաքաղաքի կենտրոնում ավարտի, հետո հայտարարություններ անի երկրին օգնելու մասին:

- Խոսակցություններ կան, որ Արա Աբրահամյանի կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին, ըստ ամենայնի, կմասնակցի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» նախաձեռնության հետ, որը կուսակցություն պետք է դառնա: Ինչի՞ կարող են նրանք հասնել, ի՞նչ շանս եք այստեղ տեսնում:

- Ամեն ինչ էլ սպասելի է, ոչ մի բան չի կարելի կտրականապես հերքել: Այն, որ Արթուր Բաղդասարյանին պետք էր փոխել իր սեփական կուսակցության դեմքը՝ բնական է: Այս կուսակցությունը, որ նախորդ ԱԺ-ում ներկայացված էր 20 պատգամավորով, հիմա ունի 4-5 պատգամավոր, եւ իրենք էլ շատ լավ գիտեն, թե ինչպես են այնտեղ հայտնվել, այսինքն, իշխանությունների հովանավորությամբ: Եվ Արթուր Բաղդասարյանին պետք էր փոխել «Օրինաց երկիր» պրոյեկտը: Արթուր Բաղդասարյանը այն քաղաքական գործիչներից է, որը ունի յուրահատուկ հռետորական արվեստ եւ կարող է ամեն ինչի տակից դուրս գալ, այնպես որ, Արթուր Բաղդասարյանի հռետորաբանությունը եւ գումարած Արա Աբրահամյանի փողերը կարող են իրենց արդյունքը տալ, հաշվի առնելով, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր կան Հայաստանում ընտրությունների ժամանակ: Երեւի թե հենց այս հույսով էլ Արա Աբրահամյանը կցանկանա միավորվել Արթուր Բաղդասարյանի հետ, որովհետեւ եթե Արա Աբրահամյանը փորձի իր սեփական ինտելեկտուալ բազայով առաջ գնալ, ապա ոչ մի հաջողություն չի ունենա:

- Կարո՞ղ է Արա Աբրահամյանի նորաստեղծ կուսակցությունը պայմանավորվածության արդյունքում մտնել խորհրդարան, եւ ըստ ձեզ, այդ պարագայում, նրան հատկացվելիք պատգամավորական տեղերը կդառնա՞ն ՌԴ-ի քվոտան ՀՀ ԱԺ-ում:

- Ինքնըստինքյան, հիմա Հայաստանում կան ուժեր, որոնք անընդհատ Մոսկվայում հայտարարում են, թե տեսեք՝ Արեւմուտքը ինչեր ունի այստեղ. Արա Աբրահամյանի պահով կարող եմ ասել, որ նա իրոք, ոչ թե հատուկ ռուսական քվոտայով, այլ որպես կուսակցություն, որն ունի ռուսական կողմնորոշում՝ իր կապիտալով եւ մարդ, որը իր համար թագավոր է հռչակում Պուտինին, եթե 2017-ի խորհրդարանական ընտրություններում հաղթահարի անցողիկ շեմը եւ մտնի ՀՀ ԱԺ, ապա անպայմանորեն այդ կուսակցությունը պետք է սպասարկի ՌԴ շահերը:

Տպել
3585 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին