Պայթյունավտանգ. Թուրքիան ՀՀ-ով սպառնում է ՌԴ-ին, որ կարող է բացվել նոր ճակատ

13/10/2015 schedule12:10

ՀՀ արտգործնախարարությունը քար լռություն է պահպանում հոկտեմբերի 6-ին եւ 7-ին թուրքական ռազմական ինքնաթիռների կողմից ՀՀ օդային սահմանը հատելու վերաբերյալ:

ՀՀ ՊՆ-ն եւս չի ցանկանում որեւէ պաշտոնական հայտարարություն անել: ՊՆ լրատվական ծառայությունից երեկ մեզ փոխանցեցին, որ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի ասածին ավելացնելու ոչինչ չունեն: Իսկ Արտյոմ Մովսիսյանն ասում է, որ թուրքական ռազմական ուղեւորատար ինքնաթիռները Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մոտ օդային տարածքը առանց նախազգուշացման խախտել են՝ փորձելով շրջանցել եղանակային վատ իրավիճակը: Համենայնդեպս, ըստ Մովսիսյանի, նման բացատրություն է տվել Անկարայի կարգավարը, երբ մեր կարգավարը կապ է հաստատել նրանց հետ: Մեր հարցին՝ հայկական կողմը միանշանակ համոզվե՞լ է, որ ՀՀ օդային տարածքը խախտելու այլ պատճառ չկար եւ իսկապես եղանակային իրավիճակի պատճառով է խախտում տեղի ունեցել, Արտյոմ Մովսիսյանը պատասխանեց. «Այո: Խախտումը տեւել է ընդամենը 2 րոպե, շատ չեն խորացել, թռել են սահմանի երկայնքով եւ իրենք են ուղղությունը ինքնուրույն թեքել»: Ըստ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետի, ե՛ւ հոկտեմբերի 6-ին ե՛ւ 7-ին ՀՀ օդային սահմանը խախտել են թուրքական 1-ական ռազմական ինքնաթիռներ: 

Նկատենք, սակայն, որ 2 օր «վրա-վրա» ՀՀ օդային սահմանի խախտումը դժվար է պատահականություն համարել, եւ ակնհայտ է, որ թուրքական կողմը չէր հաստատի, թե հատուկ նպատակով է դա արվել:

Մեր հարցին՝ որքանո՞վ է այս դեպքը կապված ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից Թուրքիայի սահմանը խախտելու հետ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Կոնկրետ այս պարագայում գործ ենք ունեցել ռազմական տրանսպորտային ուղղաթիռների հետ, որոնք որեւէ սպառնալիք չեն ներկայացնում, բայց իհարկե, օդային սահմանի խախտումը կոպիտ խախտում է, եւ տվյալ պարագայում քաղաքական գնահատականը անխուսափելի է, հատկապես երբ տարածաշրջանը բավական լարված է: Ցավոք, ՀՀ ԱԳՆ-ի լռությունը արդեն սովորական է դարձել, ինչ վերաբերում է ՊՆ-ին, ապա արձագանքը այս պարագայում պարտադիր է: Կարծում եմ, այս գերատեսչությունները՝ ԱԳՆ-ն եւ ՊՆ-ն պարտավոր են արձագանքել եւ համապատասխան պահանջներ ներկայացնել, եթե, իհարկե, դա չի արվել»: Մեր նկատառմանը, որ ամեն դեպքում, պաշտոնական որեւէ հայտարարություն դեռ չկա, քաղաքագետը պատասխանեց. «Համաձայն եմ, բայց հնարավոր է թուրքական կողմին... այստեղ հարաբերությունների խնդիր էլ կա պաշտոնական Անկարայի հետ, հաղորդակցության միջոցները չկան, գիտենք, որ դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց բոլոր դեպքերում, իհարկե, միանշանակ համաձայն եմ, որ երբ խոսքը վերաբերում է սահմանի խախտմանը, նման դեպքերում պետությունը պետք է շատ ավելի պահանջկոտ լինի, շատ ավելի բարձրաձայն»:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, սակայն, երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ տեղի ունեցածը չի կարելի պատահականություն համարել: Ըստ նրա, թուրքական կողմը պահն օգտագործել է՝ ռուսական կողմին եւ Հայաստանին բան հասկացնելու համար: «Սիրիայում ծավալվող իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք վերադարձել ենք սառը պատերազմի ժամանակահատվածին բնորոշ մի բանի, երբ գերտերությունները ոչ թե ուղղակիորեն իրար դեմ են կռվում, այլ միջնորդավորված: Այդպես է եղել Վիետնամում, Աֆղանստանում: Այդպիսի պետությունները միշտ գտնում են թատերաբեմեր՝ միջնորդավորված պատերազմներ մղելու համար: Հիմա Սիրիան ՌԴ-ի միջոցով ամերիկյան շահերը դուրս մղելու խնդիր է դնում: Նույնը անում է Թուրքիան: Սիրիայում ռուսները դեմոնստրատիվ հատեցին Թուրքիայի սահմանը: Եվ բալանսի փոփոխությունը Սիրիայում բերեց թուրք-ռուսական մեծ լարվածության: Հիմա Թուրքիան, բնականաբար, անզոր է ռուսական հզոր ռազմուժի դեմ: Նրան պետք է մեկ այլ հատվածում ՌԴ-ին ատամ ցույց տալ կամ նախազգուշացումներ ուղարկել, եւ այստեղ կա ղարաբաղյան խնդիրը, կա Հայաստանը, եւ տեղի ունեցածը կարելի է համարել ուղղակի ակնարկ կամ ուղերձ, որ ինքն էլ կհատի ՌԴ-ի բացարձակ վերահսկողության տակ գտնվող հայ-թուրքական սահմանը»,- ասաց Սաֆարյանը: Խնդիրը դիտարկել քաղավիացիայի դաշտում, ըստ նրա, ճշմարտանման չէ: «Ես հասկանում եմ, որ ավիացիայի պետը չի կարող այլ բան ասել, բայց նաեւ տեսանելի է, որ ՀՀ պաշտոնական շրջանակները անգամ չեն հաստատում կամ մեկնաբանում քաղավիացիայի պետի ասածը: Սա նշանակում է, որ իրենք էլ այդքան համոզված չեն, որ միջադեպը զուտ պատահականություն չէր»,- ասաց Սաֆարյանը: Իսկ ռուսական կողմը չի արձագանքել տեղի ունեցածին ոչ այն պատճառով որ հակաօդային պաշտպանության ուժեր չունի, այլ որ չի ցանկանում 3-րդ թեժ կետ բացել:

Հիշեցնենք, cբայց, իհարկե, որեւէ կողմ չի ցանկանում դա մեր տարածաշրջանում, որն ունի հակամարտության բռնկման այսպիսի պայթյունավտանգ պոտենցիալ: Ռիսկերը տեսականորեն շատ բարձր են, այլ բան է, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա ո՛չ ռուսական, ո՛չ թուրքական կողմի մոտ: Բայց բացառել պետք չէ, որ նրանք դա կարող են անել, եթե ուղղակի դա իրենց մոտ վերջին հնարավորությունը լինի»,- ասաց Սաֆարյանը:

Տպել
3155 դիտում

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան