ԲՀԿ-ական պատգամավորը կասկածում է, որ Օսկանյանը նոր կուսակցություն կբացի

09/10/2015 schedule11:00

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը երեկ «ՀԺ» թղթակցի հետ զրույցում հայտարարել է, թե կասկածում է, որ Վարդան Օսկանյանը կուսակցություն կբացի: Նման կասկած մեր թղթակցի հետ մասնավոր զրույցում նախօրեին հայտնել է մեկ այլ ԲՀԿ-ական եւս:

Հարցին՝ այդ դեպքում նման տեղեկություններ տարածելու եւ աղմուկ բարձրացնելու նպատակը ո՞րն էր, Կարապետյանը պատասխանել է. «Երեւի խնդիրն այն է, որ ամեն մեկն ուզում է լիդեր դառնա, բայց ամեն ինչ կգա, կընկնի իր տեղը»: Եթե այդ կուսակցությունը չի բացվում, բայց նման աղմուկ է բարձրացվում, ըստ էության ստացվում է, որ դա շանտա՞ժ էր իշխանությանը՝ հարցին Կարապետյանը պատասխանել է. «Դե... ինձ թվում է, ամեն ինչ կարգավորվելու է, դրա համար շտապողականություն պետք չէ դրսեւորել»: ԲՀԿ-ական պատգամավորն ասել է նաեւ, որ փորձելու է հաշտեցնել ԲՀԿ-ի թեւերին եւ հուսով է, որ կստացվի:

Հոկտեմբերի 5-ին, երբ քվեարկության դրվեց Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումը, Վահան Կարապետյանը բացակա էր: Նրա փոխարեն, սակայն, ինչ-որ մեկը գրանցվել էր: Պատգամավորին երեկ մի քանի հարց ուղղեցինք:

- Պարոն Կարապետյան, հոկտեմբերի 5-ին դուք բացակա էիք, չէ՞:

- Այո:

- Ձեր փոխարեն ինչ-որ մեկը գրանցվել էր, ճշտե՞լ եք՝ ով է արել:

- Ճիշտն ասած, չիմացա: Ես հիվանդ եմ, բացակայել եմ:

- Ձեր փոխարեն գրանցվելու իմաստը ո՞րն էր:

- Երեւի շփոթել են: Իմաստ չկար գրանցվելու: Եթե ինչ-որ մեկը իմ փոխարեն քվեարկած էլ լիներ, կմտածեի` իմ փոխարեն որոշել են ինչ-որ բան անել, բայց քվեարկած չէր, չէ՞:

- Այսինքն, չեք էլ փորձելո՞ւ պարզել` ով է եղել ձեզ գրանցողը:

- Իմաստ չկա, եթե քվեարկած լինեին, լրիվ ուրիշ բան կլիներ:

- Իսկ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ձեր դիրքորոշումը ո՞րն է, դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ:

- Այ, որ դահլիճում լինեի, միանգամից կերեւար:

- Այդուամենայնիվ, շատ հետաքրքիր է ձեր դիրքորոշումը:

- Դե, հիմա իրենք գիտեն` ինչ են անում: Ինձ, որպես հայ, որպես ազատամարտիկ, այս երկրում 3 խնդիր է այս պահին մտահոգում` մեր տնտեսության զարգացումը՝ աշխատատեղերի ստեղծումը, մեր սահմանների անվտանգության հարցը, որը շատ կարեւոր է, եւ արտագաղթը: Նոր Սահմանադրության մեջ կուզեի նշածս խնդիրներին նպաստող բաներ էլ տեսնել:

- Այսինքն, ինչպե՞ս հասկանանք, դուք համարում եք, որ փոփոխությունները պետք չե՞ն:

- Ինձ նշածս 3 խնդիրներն են մտահոգում, բայց եթե բաներ կան, որոնցից ես չեմ հասկանում, որ այսօր մեր երկրին խիստ անհրաժեշտ են, մտածողները արդեն մտածել են, որոշել են:  

- Երեկ Էլինար Վարդանյանին են հեռացրել ԲՀԿ-ից, չի բացառվում, որ նա եւ Ստեփան Մարգարյանը հանձնաժողովների նախագահի պաշտոններից էլ հեռացվեն: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

- Ճիշտն ասած, չեմ ողջունում, որովհետեւ շտապողականություն է եղել: Եթե մի հարցի շուրջ տարբեր մոտեցումներ կան, պետք չէ միանգամից որոշում կայացնել:

- Հիմա, փաստորեն, ԲՀԿ-ն մի քանի թեւի է բաժանված, դուք ո՞ր թեւում եք:

- Բոլոր թեւերում էլ կամ:

- Փորձելու եք հաշտեցնե՞լ:

- Այո:

- Ու կարծում եք` կստացվի՞:

- Կարծում եմ` կստացվի: Ամեն դեպքում, փորձում եմ, հույսս էլ չեմ կորցնում:

- Իրենք քոչարյանական թեւի ներկայացուցիչ են համարվում եւ ամիսներ շարունակ շփում չի եղել կուսակցության հետ, խմբակցության հետ, դրան ինչպե՞ս եք վերաբերվում: Այս դեպքում պե՞տք չէր ինչ-որ բան ձեռնարկել:

- Չէ, շփում եղել է, ուղղակի այստեղ կա պասիվ- ակտիվի հարց: Հիմա մարդիկ պարբերաբար ակտիվանում են, պասիվանում են, վաղը մյուս օր մեկը որ պասիվացավ, ի՞նչ, բռնենք՝ ուտե՞նք իրեն:

- Ամբողջ այս աղմուկը սահմանադրական փոփոխությունների հե՞տ էր կապված:

- Ե՛ւ դա, ե՛ւ նա, ե՛ւ էն մեկը, ամեն մեկն այս խնդիրներին յուրովի է նայում, դրանից էլ բխում են տարաձայնությունները, ձեր ասածի նման թիմ-թիմ են բաժանվում, բայց կկարգավորվի, էլի:

- Ե՞րբ կկարգավորվի, հանրաքվեից հետո՞:

- Կարող է՝ մինչ էդ կարգավորվի:

- Բայց 2017-18-ի խնդիր էլ կա:

- Դա էլ կա:

- Դրա համար այդքան արագ չի կարգավորվի ու դժվար էլ թե կարգավորվի:

- Ամեն դեպքում, ինչքան ոչ ադեկվատ քայլեր անենք, այնքան մենք ինքներս մեզ ենք վնասում:

- Հիմա  հեռացնե՞լն է ոչ ադեկվա՞տ, թե նրանց չգալը նիստերին:

- Այնպես չէ, որ ինչքան նիստ ենք հրավիրել, բոլոր պատգամավորները ներկա են եղել: Այնպես չէ, որ ես էլ միշտ ներկա եմ եղել, այսօր էլ հիվանդ եմ, ի՞նչ, վերցնեն, հեռացնե՞ն:

Տպել
2499 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել