«Ամենասկզբունքայինները» սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը չկային

05/10/2015 schedule23:37

«ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման քվեարկության պատկերը խիստ ուշագրավ էր, թեեւ մեծ հաշվով՝ սպասելի:

Փոփոխություններին արմատական դիրքերից դեմ արտահայտված պատգամավորների մի հատվածը այսօր բացակա էր: ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը միայն վերջին շաբաթներին 2 անգամ ֆեյսբուքյան գրառում էր արել՝ նշելով մի շարք պատճառներ, թե ինչու է պետք դեմ լինել սահմանադրական փոփոխություններին, ոչ միայն խորհրդարան չէր եկել, այլ նաեւ բառիս բուն իմաստով «թռած» էր ողջ օրվա ընթացքում, ոչ հեռախոսազանգերին էր պատասխանում, ոչ էլ անգամ ֆեյսբուքյան գրառում արեց, թե ինչու չէր եկել՝ իր «ոչ»-ն ասելու:

Խորհրդարան չէին եկել նաեւ ԲՀԿ խմբակցության քոչարյանական թեւի մյուս պատգամավորները՝ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը: Օրվա ընթացքում Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումը թողեց. «Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախկինում արտահայտած իմ դիրքորոշումը մնում է անփոփոխ»: Իսկ թե ինչու չէր եկել «դեմ» քվեարկելու, այդպես էլ չբացատրեց: Ստեփան Մարգարյանն էլ իրենց վերահսկողության տակ գտնվող կայքին էր փոխանցել, թե Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխվել՝ կրկին չբացատրելով, թե այդ դեպքում, ինչու չէր եկել «դեմ» քվեարկելու: «Պարոն Մարգարյան, այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որին Դուք, փաստորեն, չմասնակցեցիք: Ինչո՞ւ դուք կողմ չէիք այս փոփոխություններին»,- կայքի սույն հարցին Ստեփան Մարգարյանը պատասխանել էր. «Ես բազմիցս հայտարարել եմ, որ երկրում առկա են բազմաթիվ խնդիրներ` տնտեսական, սոցիալական եւ այլ բնույթի: Դրանց լուծումը որեւէ կերպ կապված չէ Սահմանադրության հետ: Այդ իսկ պատճառով ներկայիս Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ իմ դիրքորոշումը չի փոխվել»: Նույն խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանը, որը օրերս «ՀԺ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե «դեմ» է քվեարկելու Սահմանադրության նախագծին եւ պայքարելու է այդ փոփոխությունների դեմ, նույնպես բացակա էր: Անգամ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարան չէր եկել, թեեւ նա Հայաստանում է: Բացակայում էին նաեւ Գագիկ Ծառուկյանն ու Լյովա Խաչատրյանը: Վերոնշյալ բոլոր այս պատգամավորները կամ անջատել էին իրենց հեռախոսները կամ ընդհանրապես հեռախոսազանգերին չէին պատասխանում: Այսպիսով, 33 հոգանոց ԲՀ կուսակցությունը ներկայացնող խմբակցությունից նախագծին «դեմ» քվեարկեց միայն «Ալյանս» կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը:

Բացակաների թվում էր նաեւ վանաձորցի պատգամավոր, «Լուսավոր ապագա» նոր ստեղծվելիք կուսակցության հիմնադիր Էդմոն Մարուքյանը: ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ժոգորկու Քենեշի պատգամավորների ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով նա եւ նորաստեղծ «Ալյանս» կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը հոկտեմբերի 2-5-ը գործուղվել էին Բիշքեկ: Ուրիխանյանը, սակայն, վերադարձել էր՝ մասնակցելու քվեարկությանը, իսկ Մարուքյանը՝ ոչ:

Այսքանը՝ բացակաների մասով:

ՀԱԿ 7 հոգանոց խմբակցության պատգամավորները «դեմ» քվեարկեցին Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ ԱԺ որոշմանը, բացի ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանից:

«Ժառանգություն» խմբակցությունից «դեմ» քվեարկեց միայն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Ի դեպ, երբ Մայր օրենքը հանրաքվեի դնելու նախագիծն ընդունվեց 104 կողմ, 10 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով, Փոստանջյանը, որը իրավունք չուներ վարման կարգով հայտարարություն անել, ԱԺ նիստերի դահլիճի մեջտեղում կանգնած, սկսեց ինչ-որ բաներ գոռալ, որը խլանում էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ձայնից: Վերջինս հաջորդ հարցի քննարկմանն անցնելու հայտարարություն էր անում, իսկ արանքում հասկացվեց միայն, որ Փոստանջյանը անհնազանդության եւ փողոց դուրս գալու կոչ էր անում: Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցությունը լքած եւ համանուն խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դրած Ռուբեն Հակոբյանը կողմ քվեարկեց:

Կողմ քվեարկեց նաեւ նույն խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, իսկ դահլիճից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց, թե փայլուն պատկերացնում է, որ իրեն ե՛ւ կպիտակավորեն, ե՛ւ կվիրավորեն, ե՛ւ կհայհոյեն այս քվեարկության համար, բայց ինքն իր քվեարկությամբ հետեւել է նախընտրական ծրագրերին, որոնք Սահամանդրության փոփոխությամբ, ըստ էության, կյանքի են կոչվում:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, որը նստած էր դահլիճում, չմասնակցեց քվեարկությանը, թեեւ մինչ այս ԱԴ-ն հայտարարել էր, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին:

Ի դեպ, քվեարկությանը չմասնակցեցին նաեւ դահլիճում գտնվող ՀՀԿ-ականներ Վարդան Այվազյանն ու Լեւոն Մարտիրոսյանը: Վերջինս մեզ ասաց, որ չէր հասցրել քվեարկել, եւ քարտուղարությանը փոխանցել է, որ կողմ է: Այս երկու ՀՀԿ-ականները ուշ էին մտել դահլիճ եւ, ըստ էության, կարելի է ասել, որ նախագիծն ընդունվեց որ թե 104, այլ 106 կողմ ձայներով: 

ՕԵԿ-ում ազատ քվեարկություն էր: Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը դեմ քվեարկեցին, իսկ Հովհաննես Մարգարյանը, Մհեր Շահգելդյանն ու Լեւոն Դոխոլյանը՝ «ձեռնպահ»:

ԱԺ-ի կողմից հավանության արժանացած նախագիծը 7 օրվա ընթացքում Գալուստ Սահակյանը կուղարկի Սերժ Սարգսյանին, որն էլ հանրաքվեի օր կնշանակի:

Տպել
2863 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին