Ծառուկյա՞նը Ղալումյանին չի ասել՝ ՀՀԿ մտի

21/08/2015 schedule15:07

Իջեւանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ, նախկին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը, որը վերջերս անդամագրվեց ՀՀԿ-ին, երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, թե համոզված է, որ սեպտեմբերի 13-ին նշանակված ընտրություններում մյուս թեկնածուն՝ ՀՀԿ անդամ, Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը վերջին պահին հանելու է իր թեկնածությունը: 

- Պարոն Ղալումյան, ճի՞շտ է, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն է ձեզ ասել, որ ՀՀԿ մտնեք:

- Ոչ, նման բան չկա:

- Իսկ ինչո՞ւ անդամագրվեցիք ՀՀԿ-ին, նախորդ ընտրություններում ԲՀԿ-ն եւ բոլոր ոչ իշխանական ուժերը ձեզ սատարեցին, դուք հաղթեցիք ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին, եւ բոլորը հայտարարում էին, որ իշխանափոխությունը սկսվում է Իջեւանից:

- Մինչ ԲՀԿ մտնելը ես աշխատել եմ ՀՀԿ-ի հետ տեղական իշխանությունում եւ շատ լավ հարաբերություններ ունեի: ԲՀԿ-ից դուրս գալուց հետո 5-6 ամիս անկուսակցական էի, հետո մտածեցի, որ քաղաքապետը քաղաքական պաշտոն է եւ պետք է կուսակցության մեջ ընդգրկվեմ, որոշեցի ՀՀԿ-ին անդամագրվել: Իսկ նախորդ անգամ, երբ թեկնածությունս առաջադրեցի, ինձ ե՛ւ դաշնակցությունն է սատարել, ե՛ւ ՕԵԿ-ը, եւ ՀԱԿ-ը, ե՛ւ հանրապետական կուսակցության իմ բազմաթիվ ընկերներ, որովհետեւ ընկերությունը ամենաբարձր մակարդակն է:

- Հիմա է՞լ են աջակցելու:

- Իհարկե: Իջեւանի բնակչությունը փոքր է, բոլորը իրար ճանաչում են, բոլորի արժանիքներն էլ գիտեն, հնարավորություններն էլ, ազնվությունն էլ, ընտրության ժամանակ ամեն մարդ մտածում է, որ իր քվեով որոշում եմ իր երեխայի ճակատագիրը, իր քաղաքի ապագան, ու կատարված աշխատանքների գնահատականն է իրականում տալիս: Ընտրություններից հետո արդյունքները կերեւան:

- Վարուժան Ներսիսյանի առաջադրմանը սպասո՞ւմ էիք, թե՞ անակնկալ էր:

- Ինձ համար բացարձակ անակնկալ չէր, ես ամեն րոպե էլ սպասում էի, այլ ուրիշ թեկնածուներ էլ կարող էին առաջադրվել, դա իրենց սահմանադրական իրավունքն է:

- Սպասվում է, որ Իջեւանում թեժ պայքար է ընթանալու, խոսվում է, որ Վարուժան Ներսիսյանին սատարելու է Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանը, տեղյա՞կ եք այս խոսակցություններից:

- Այդ ինֆորմացիան սուտ է, նախկին մարզպետը սատարում է ինձ:

- Իսկ ո՞վ է սատարում Ներսիսյանին, նրա հետեւում ինչ-որ մեկը կա՞:

- Չեմ կարող ասել, ես նման ինֆորմացիա չունեմ:

- Հիմա, փաստորեն, դուք երկու հանրապետականներով պայքարելու եք միմյանց դեմ, այսինքն, ներհհկ-ական պայքա՞ր է գնում, ինչ-որ խնդիրներ կա՞ն ներսում:

- Ես առաջադրված եմ հանրապետական կուսակցության կողմից, ինքը ինքնառաջադրվել է:

- Հնարավո՞ր է նրան հեռացնեն ՀՀԿ շարքերից, ինչպես Աբովյանում Պալաչին հեռացրին:

- Այդ հարցին ես չէ, որ պիտի պատասխանեմ:

- Ըստ ձեզ, ինչո՞ւ Վարուժան Ներսիսյանը, որը 4 անգամ եղել է Իջեւանի քաղաքապետ եւ այժմ էլ կադաստրի պետական կոմիտեի Տավուշի ստորաբաժանման ղեկավարն է, կրկին առաջադրվեց:

- Այդ հարցը իրեն տվեք: Մի քանի մարդիկ կան, որոնք, ինձ թվում է, փորձում են մարդկանց մեջ լարվածություն ստեղծել: Քաղաքը խախանդ, նորմալ տրամադրված, չարության մթնոլորտ չկա, միայն կամեցողություն է, ամեն հարցում մեկը մյուսին սատարում է, ընտրությունները, գիտեք, ավելորդ լարվածություն են ստեղծվում: Մարդիկ ունեն բարեկամ, հարազատ, մտերիմներ, որոնք չեն կարող իրենց բարեկամին թողած, մյուս թեկնածուին սատարել...: Բայց ես հավատացնում եմ, որ հաջողությամբ իմ ընտրվելուց հետո քաղաքում նույն խաղաղ մթնոլորտն է լինելու, քաղաքապետարանի դռները բաց են լինելու ե՛ւ իմ ընտրողների առջեւ, ե՛ւ նրա:

- Այսինքն, նա կարո՞ղ է նման մթնոլորտ ստեղծել:

- Դե, կարող է դա մտադրություն է, որ լարվածություն ստեղծվի, բայց  բոլորն էլ գիտակցում են ամեն ինչ:

- Իսկ իրեն ի՞նչ է տալու այդ լարվածությունը, այսինքն, որ նախորդ անգամ պարտվել էր, ուզում եք ասել, հիմա վրե՞ժ է ուզում լուծել:

- Մարդու հոգեբանություն է, մարդ, որը մի անգամ չի ընտրվել, երկրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրում է, ստացվում է վրեժ լուծել: Նաեւ հնարավոր է, առաջադրվել է իր մասին հիշեցնելու համար:

- Ասում են, այս ընթացքում դուք եւ Վարուժան Ներսիսյանը ինչ-որ խնդիրներ եք ունեցել իրար հետ՝ հողի հարց, դատական գործեր, լարվածություն ...

- Ճիշտն ասած, նախկին քաղաքապետի մտերիմ մի լրագրողուհի կա, նրա միջոցով սուտի-մուտի ինֆորմացիաներ են տարածում, փորձում են ինձ ներքաշել, շեղել, բայց լուրջ բան չեմ տեսնում, դա բացարձակ նշանակություն չունի:

- Շանսերն ինչպե՞ս եք գնահատում:

- Ես իրեն մրցակից չեմ համարում, ընտրությունները կլինեն, կավարտվեն, կհամոզվեք: Չեմ  էլ կարծում, որ մինչեւ վերջ կմնա: Բացարձակ շանս չունի անցնելու:

- Այսինքն, կարող է հանի՞ թեկնածությունը:

- Ես հաստատ համոզված եմ, որ հանելու է:

- Կարող է ՀՀԿ-ն համոզի՞:

- Կարծում եմ, ինքը կհասկանա, որ իր մնալու անհրաժեշտությունը չկա, որովհետեւ վերջիվերջո կհասկանա, որ ձայն չունի, եթե նախորդ անգամ 3500 ձայն էր հավաքել, կարող է այս անգամ դրա 25 տոկոսը հավաքի: Եւ եթե այդպես լինի, շատ ամոթալի կլինի: Մարդիկ կարողանում են համեմատել կատարված աշխատանքը:

- Այսինքն, ի հեճուկս բոլոր կանխատեսումների, որ Իջեւանում թեժ պայքար է լինելու, ինչպես նախորդ անգամ, դուք նման կանխատեսումներ չունե՞ք:

- Ես նախորդ անգամ էլ այդքան թեժ պայքար չեմ տեսել: Թեժ պայքարը 1700 ձայնի տարբերությամբ չի լինում: Ձայների տարբերությունը փոքր է լինում: Բայց 1700 ձայնի տարբերությունը ի՞նչ թեժ պայքար:

Տպել
4105 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին