Անդրանիկ Նիկողոսյանը հերքում է, որ Սեյրան Օհանյանը հետ է պահանջել անվանական զենքը

12/08/2015 schedule09:56

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկությունը, թե պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանից հետ է պահանջել նրան նվիրած անվանական զենքը:

Հովհաննիսյանն ասել է նաեւ, թե Անդրանիկ Նիկողոսյանին Սեյրան Օհանյանի կողմից շնորհված «Անդրանիկ Օզանյան» եւ «Գարեգին Նժդեհ» մեդալները հետ վերցնելու ընթացակարգ գոյություն չունի: Ինքը՝ Նիկողոսյանը, «ՀԺ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՊՆ-ն իրեն նվիրած անվանական զենքը եւ մյուս անվանական նվերները հետ չի պահանջել եւ դրանք գտնվում են իր մոտ: Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի պահանջին՝ Նիկողոսյանից հետ վերցնել ԱԺ-ի շնորհած բարձրագույն պարգեւը՝ ԱԺ պատվո մեդալը՝ Հայաստանը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին արած հայտարարության համար, Նիկողոսյանն ասել է, թե ավելի հեշտ է Մարուքյանից մանդատը հետ վերցնել, քան իրենից իր ստացած պարգեւները:   

ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, ով օրերս սկանդալային հայտարարություն արեց ՀՀ-ն ՌԴ-ի կազմ մտցնելու մասին, պատասխանել է «ՀԺ»-ին հարցերին: Նիկողոսյանի հայտարարությունը, ի դեպ, կոշտ արձագանքի է արժանացել սոցցանցերում, օգտատերերը կոպիտ հայհոյանքներ են գրում նաեւ Նիկողոսյանին պատկանող լրատվամիջոցների մեկնաբանությունների բաժնում:

- Պարոն Նիկողոսյան, տեղյա՞կ եք, որ Հայաստանը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին ձեր հայտարարությունից հետո ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին` պահանջելով զրկել ձեզ ԱԺ-ի տված պատվո մեդալից, իսկ Երիտասարդ հայրենապահների միությունը պահանջում է ՀՀ Քրեական օրենսգրքի 301 հոդվածով քրեական գործ հարուցել ձեր դեմ ՀՀ ինքնիշխանության դեմ արած հայտարարությունների համար, ինչո՞ւ եք նման հայտարարություններ անում, ի վերջո ո՞րն է ձեր նպատակը:

- Նախ ձեր նշած պատգամավորը պետք է օրենք իմանար, թե արդյոք տրված պարգեւը հետ վերցնելու ընթացակարգ գոյություն ունի՞, թե՝ ոչ: Բայցի այդ, ես հակասահմանադրական կոչ չեմ արել, այլ նշել եմ, որ կարծում եմ՝ Հայաստանի քաղաքացիներն իրենք հանրաքվեի միջոցով ՌԴ-ին միանալու որոշում կկայացնեն, երբ զգան, որ մեր երկրին այնպիսի վտանգ է սպառնում, որ լավ կլինի, որ մեր արտաքին սահմանները լինեն ատոմային գերտերության սահմաններ: Ուստի, եթե նման վտանգ Հայաստանին չսպառնա՝ այդ հանրաքվեի կարիքն էլ չի լինի, ի՞նչն է այդպես հիստերիայի մեջ գցել մեր որոշ «հայրենասերների»: Իսկ մասնագիտությամբ իրավաբան Էդմոն Մարուքյանը պիտի որ այդքան իրավական գիտելիք ունենար, նոր բարձրաձայներ՝ ԱԺ նախագահի կողմից տրված պարգեւից ինձ զրկելու իր պահանջը: Ի դեպ, ես էլ տեղյակ եմ, որ Մարուքյանը ոստիկանության կողմից տրված կեղծ տեղեկանքի հիման վրա է ընտրվել ԱԺ պատգամավոր, ու նրա կեղծիքը համառորեն կոծկեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ հայտնի պատճառներով, բայց մտքովս չի անցել դիմել Գալուստ Սահակյանին, որպեսզի Մարուքյանին զրկի պատգամավորական մանդատից, քաջ գիտակցելով, որ նման հարցերը ԱԺ նախագահի իրավասությունից դուրս են:

- Դուք մտավախություն չունե՞ք, որ անցնկալի անձ կհայտարարվեք Հայաստանի համար, ինչպես, օրինակ, Շանթ Ոսկերչյանը, անկախ նրանից, որ դուք սերտ կապեր ունեք Սերժ Սարգսյանի եղբոր` Լեւոն Սարգսյանի հետ: Համենայնդեպս, արդեն կա նման հասարակական նախաձեռնություն, որ ձեզ թույլ չտան մտնել Հայաստան:

- Հայաստանում ու հայ-ռուսական բարեկամության համար արած իմ աշխատանքը ըստ արժանվույն գնահատվել է ՀՀ մի շարք գերատեսչությունների կողմից ու ամենեւին անձնական կապերը չեն եղել պատճառը՝ իմ հանդեպ ունեցած նման բարեհաճ վերաբերմունքի, այլ, անհամեստություն չլինի ասելը՝ քրտնաջան աշխատանքս: Իսկ անցանկալի անձ համարվելն առնվազն լուրջ չէ, քանի որ ժամանակակից աշխարհում տարբեր միջուկային երկրներ առավոտից երեկո մեկը մյուսի վրա ատոմային ռումբ չի գցում, բայց դա ունենալով՝ մյուսի արկածախնդրությունն է զսպում: Ես էլ ապրելով ՌԴ-ում, լավ պատկերացում ունենալով հայ–ռուսական ռազմավարական գործընկերությունից, մեր ագրեսիվ հակառակորդներին իմ կողմից ակնարկեցի, որ եթե չափներն անցնեն, ապա Հայաստանի սահմանները կարող են դառնալ միջուկային պետության սահմաններ: Իսկ թե ինչու դրանից ոչ թե մեր թշնամիները վախեցան, այլ Հայաստանի իմ հայրենակիցները, մնում է միայն զարմանալ: Գուցե Հայաստանի դեմ ագրեսիվ քաղաքականություն իրականացնողների համախոհնե՞րն են իրենք, որ այսպես ծանր տարան ասածս, ո՞վ գիտի:

- Կարծիք կա, որ դուք իրականում ՌԴ իշխանությունների գործակալն եք, ձեր դեմ լուրջ կոմպրոմատներ կան եւ նման հայտարարություններով դուք նրանց պատվերն եք կատարում:

- Եթե ես լինեի ՌԴ իշխանությունների գործակալը, ապա դուք հաստատ այդ մասին չէիք իմանա, եթե գոնե սիրողական պատկերացում ունենայիք գործակալի ֆունկցիոնալ պարտականությունների մասին: Ու, առհասարակ, մի թերագնահատեք ՌԴ իշխանություններին ու նրանց հատուկ ծառայություններին, թե կարող եք այսպես աչքաչափով գործակալ բացահայտել: Հրապարակային հայտարարություն անողին գործակալ համարելու համար պետք է որ վառ երեւակայութուն ունենան նման  կարծիք հայտնողները: Ուղղակի ծիծաղելի է:

- Ձեր նախաձեռնած «Պուտին» ակումբները տապալվեցին, չեք կարծո՞ւմ, որ այդ նախաձեռնությամբ իրականում վարկաբեկեցիք Պուտինին:

- «Պուտինի» ակումբներ, եթե ժամանակին որոշ գործիչներ այցելեին ու մոտիկից ծանոթանային ՌԴ նախագահի կյանքին ու գործունեությանը, ապա հիմա նման անլուրջ պահվածք իրենց թույլ չէին տա՝ դաշնակից երկրի ղեկավարի հանդեպ, որ առավոտից երեկո հրապարակային ՌԴ-ի ու նրա ղեկավարին հավատարմության երդում տային, իսկ որոշ իշխանավորների կողմից հովանավորվող լրատվամիջոցներով շարունակ վարկաբեկեին Ռուսաստանն էլ, նրա նախագահին էլ: Այո՛, այսօր էլ ուշ չէ, այցելելու համար «Պուտինի» ակումբներ, որպեսզի հասկանան, որ նման կերպ վարվել Արեւմուտքի հետ «սառը» պատերազմում գտնվող ու փոխադարձ պատժամիջոցների տակ հայտնված գործընկերոջ հանդեպ ոչ միայն չի կարելի՝ բարոյական տեսանկյունից, այլեւ՝ խիստ վտանգավոր է, նման բաները չեն ներվում:

- Ե՞րբ եք պատրաստվում Հայաստան գալ:

- Հայաստան գալ պատրաստվում եմ մոտ ժամանակներս: Բավական ծրագրեր կան, կուտակված անելիքներ կան, իսկ ես սովորաբար դատարկաձեռն չեմ գալիս, ինչ որ հարց լուծելու համար եմ գալիս, կարծում եմ առաջիկա այցելությունս շատ չի ուշանա: Իսկ վերջում ուզում եմ ավելացնել, որ արեւմտյան արժեքներ քարոզող մեր որոշ հայրենակիցներ պիտի որ ծանոթ լինեին Ֆրանսուա-Մարի Արուե Վոլտերի հայտնի խոսքերին. «Ես համաձայն չեմ ձեր ասած ոչ մի բառի հետ, բայց պատրաստ եմ մեռնել՝ այն արտահայտելու ձեր իրավունքի համար»: Չէի կարծում, որ Հայաստանի արեւմտամենտերն այս հիմնարար սկզբունքից ընդամենը 250 տարի հետ մնալով Կիմ Չեն Ընի մեթոդներով կուզենային ինձ ոչնչացնել՝ արտահայտածս մտքերի համար: Ասեմ նաեւ, որ Հյուսիսային Կորեան Հայաստանից արեւմուտք չի գտնվում, լավ կլինի, որ մեր արեւմտամետները մի քիչ էլ աշխարհագրություն իմանային, այլապես. ժողովրդավարության մասին իրենց այս պատկերացումներով այդ ո՞ւր են պատրաստվում տանել մեր հայրենիքը:  

Տպել
3448 դիտում

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է