Ադրբեջանը ԵԽԽՎ-ում նոր գրոհ կանի

01/07/2015 schedule22:16

Հայաստանին Ստրասբուրգում կարծես թե ծանր օրեր են սպասվում ու դատելով ամեն ինչից՝ Ադրբեջանը չի հաշտվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իրար հետեւից կրած երկու անհաջողությունների հետ:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը երկու անգամ բախտը պարզապես ժպտաց: Նախ՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը մայիսի 7-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում պատգամավոր չդարձավ ու զեկույցի պատրաստումը կձգձգվի, այնուհետեւ՝ անցյալ շաբաթ Ադրբեջանի մասին զեկույցից հանվեց «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը» ձեւակերպումը: Զեկույցի քվեարկությունից հետո Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը սկսել է գոռալ՝ դուք չեք հասկանում՝ ինչ արեցիք, դուք դեռ պատասխան եք տալու, սա երկակի ստանդարտների կառույց է: 

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Թուրքիայի պատվիրակությունը դիմել է ԵԽԽՎ նախագահին՝ մեծացնելու իր երկրի պատվիրակության կազմը. Թուրքիայի հիմնական կազմն այս պահին 12 հոգանոց է, փոխարինող կազմը եւս՝ 12: Բանն այն է, որ երկրների պատվիրակությունների կազմը կախված է տվյալ երկրի բնակչության թվից, եւ Թուրքիան իր դիմումում հիմնավորել է, որ իր բնակչության թիվն աճել է: Ըստ այդմ՝ Թուրքիան կմեծացնի նաեւ իր անդամավճարը: ԵԽԽՎ-ի տարեկան բյուջեն, ինչպես նշված է նրանց պաշտոնական կայքում, կազմում է 416 միլիոն 981 հազար 300 եվրո, որից Թուրքիայի տարեկան անդամավճարը 13 միլիոն 650 հազար 942 եվրո է: Այժմ, մեր տեղեկություններով, Թուրքիան տարեկան ավելի քան 20 միլիոն եվրո անդամավճար է մուծելու ԵԽԽՎ-ին եւ ըստ ամենայնի՝ կդառնա Ռուսաստանից հետո երկրորդ խոշոր «հարկատուն» ԵԽԽՎ-ում՝ իր բոլոր հետեւանքներով՝ ազդեցության ավելացում, ձայնի ավելացում եւ այլն: Թե ի՞նչ է սա նշանակում՝ թերեւս հարկ չկա մանրամասնելու: Հիշեցնենք ընդամենը, որ ԵԽԽՎ-ում իր նախագահության օրոք Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ջանք չէր խնայում այդ կառույցում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի «վերագործարկման» համար: Ադրբեջանը եւս, բնականաբար, ձեռքերը ծալած չի նստի, եւ արդեն սպառնալիքներ հնչել են: Անցյալ շաբաթ Ադրբեջանի մասին զեկույցի ընդունումից հետո Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հետեւյալ թվիթը արեց. «ԵԽԽՎ-ն անտարբերություն է ցուցաբերում միջազգային իրավունքի նկատմամբ: Նրանց սկզբունքը հետեւյալն է՝ «ինչպես ուզենք, այնպես էլ կլինի»: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այդ կառույցի դիրքորոշումը պարզորոշ դա է ցույց տալիս: Դա երկակի չափանիշների եւս մի օրինակ է: Եվրախորհրդի նման դիրքորոշումը կասկածի տակ է դնում այդ կառույցում Ադրբեջանի հետագա մասնակցությունը»: Ադրբեջանը, իր երկրի մասին զեկույցից Ղարաբաղի վերաբերյալ խայտառակ ձեւակերպումը հանելուց հետո, փաստորեն, սպառնում է լքել այդ կառույցը: Երեկ մեզ հետ զրույցում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ադրբեջանը համարում է, որ ԵԽ-ն իրեն պարտք է, կներեք այդ կոպիտ ձեւակերպման համար, պարտք է քյաշ փողով, որովհետեւ նրանք միշտ քյաշով են վճարել լոբբիստներին, այդ թվում՝ նաեւ ԵԽԽՎ վերնախավում, եւ դա էր վկայում քվեարկությունից հետո ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի հիստերիկ սպառնալիքը եվրոպացի պատգամավորներին»: Ըստ նրա, Սեիդովի հիստերիկ պահվածքի պատճառով էր նաեւ, որ Ադրբեջանի կողմից վճարված քաղաքացիների մոտ արժանապատվության զգացում արթնացավ եւ հնարավոր եղավ Հայաստանի համար խիստ անընդունելի ձեւակերպումը, որը երբեւէ մեզ վերաբերող որեւէ փաստաթղթում չէր եղել, ուղղակիորեն ամբողջապես հանել: «Ադրբեջանը հիմա շանտաժ է անում, որ կլքի այդ կառույցը, բայց հասկանալի է, որ նրանք ԵԽԽՎ-ից դուրս չեն գա, այլ կփորձեն եռապատկել, քառապատկել իրենց ջանքերը՝ այդ գործին կցելով նաեւ թուրքական պատվիրակությանը»,- մեզ հետ զրույցում ասաց Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» խայտառակ վերնագրով զեկույցի հետագա ճակատագրին, Զոհրաբյանը ասաց. «Ակնհայտ է, որ եթե Ուոլթերը չշարունակի իր աշխատանքը որպես լորդ, ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը, որը գլխավորում է Ադրբեջանի հայտնի լոբբիստ, Իլհամ Ալիեւի մտերմուհի Դորա Բակույանիսը, եւ ողջ քաղաքական հանձնաժողովը, որտեղ Ադրբեջանի լոբբիստները գերակշիռ մաս են կազմում, ինչպես բոլոր հանձնաժողովներում, կանի առավելագույնը՝ Ռոբերտ Ուոլթերին արժանի իրավահաջորդ գտնելու համար, եւ բնականաբար՝ այդ իրավահաջորդը, ամենայն հավանականությամբ, կրկին կլինի Մեծ Բրիտանիայի պատվիրակությունից, որովհետեւ բրիտանացիները հրաշալի փորձ ունեն՝ ստորագրել արդեն իսկ պատրաստի զեկույցների տակ, ինչպես դա 2005 թվականին փառահեղորեն արեց Աթկինսոնը՝ 1416 բանաձեւի տակ ստորագրելով, ըստ էության, որեւէ առնչություն չունենալով այդ զեկույցի նախապատրաստման հետ»: Հիշեցնենք, 1416 բանաձեւը ԼՂ-ի վերաբերյալ մինչ այժմ ԵԽԽՎ ընդունած ամենախայտառակ փաստաթուղթն է, որտեղ հայկական կողմից պահանջվում է հայկական զորքերը դուրս բերել ադրբեջանական գրավյալ տարածքներից: Ի դեպ, «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը, ում չէր հաջողվել պատգամավոր ընտրվել, ներկա է եղել ԵԽԽՎ ամառային նստաշրջանում եւ մասնավոր զրույցներում հայտարարել է, որ պատրաստ է աջակցել ԵԽԽՎ-ին՝ զեկույցի պատրաստման ընթացքում: Տեղեկություններ կան նաեւ, որ Ադրբեջանը փորձում է Ղարաբաղի վերաբերյալ նոր փաստաթուղթ դնել շրջանառության մեջ, որն անելու է մոնիտորինգի հանձնաժողովում Ադրբեջանի ջանքերով վերջերս ստեղծված ԵԽ անդամ երկրների միջեւ կոնֆլիկտների կարգավորման հարցով ենթահանձնաժողովի շրջանակներում:

Տպել
2641 դիտում

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն