Ինչու՞ Մոսին եկավ Հայաստան

17/06/2015 schedule17:36

Այսօր առավոտյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի այլեւս նախկին պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, ով նախօրեին Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվեց զբաղեցրած պաշտոնից, Ղարաբաղում էր: ԼՂՀ ՊԲ-ն հրապարակեց նրան ԼՂՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին Բակո Սահակյանի հրամանագիրը:

ԼՂՀ պաշտպանության այլեւս նախկին նախարար Մովսես Հակոբյանը, ով Սերժ Սարգսյանի՝ նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով նշանակվեց ՀՀ ԶՈՒ գլխ. շտաբի պետի տեղակալ, «ընդունում-հանձնումից» հետո կանցնի իր նոր աշխատանքին: Այս «ռակիրովկան», որ սովորական կադրային փոփոխություն չի համարվում, այլ քաղաքական հեռուն գնացող «կոմբինացիա», քաղաքական շրջանակների քննարկումների թոփ թեման է: Տեւական ժամանակ իշխանական շրջանակներում քննարկվում էր, որ ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը սպասվող սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի իշխանական թեկնածուն է դառնալու եւ հենց նրան է հաջորդ խորհրդարանը «նշանակելու» Բաղրամյան 26-ում՝ արդեն անգլիական թագուհու կարգավիճակով: Մ.Հակոբյանի՝ ՀՀ տեղափոխվելը հենց դրա հետ էր կապվում, որ Օհանյանի՝ նախագահական նստավայր տեղափոխվելուց հետո Հակոբյանն է նշանակվելու Պնախարար: Սեյրան Օհանյանի եւ նրա կնոջ շուրջ պայթած սկանդալից հետո, սակայն, իշխանական շրջանակներից այլ տեղեկություններ են ստացվում: Ըստ այդ տեղեկությունների, Ս.Սարգսյանը փոշմանել է: Եւ դրա հիմնական պատճառներից մեկը Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի՝ ժամանակից շուրջ դրսեւորած խիստ ակտիվությունն է: Հիմա իշխանական շրջանակներում քննարկվում է նաեւ մեկ այլ վարկած, որ Մ.Հակոբյանը պարզապես նշանակվելու է ՀՀ ԶՈՒ շտաբի պետ՝ Յուրի Խաչատուրովի փոխարեն, քանի որ առաջիկայում նրա պաշտոնավարման ժամկետը լրանալու է (2016թ.-ին): Իշխող ՀՀԿ-ում երեկ առանձնապես հակված չէին մեկնաբանել Մովսես Հակոբյանին ՀՀ տեղափոխելու որոշումը: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեր հարցին՝ որքանո՞վ կապ ունի Հակոբյանին ՀՀ տեղափոխելը Օհանյանի հետագա կարիերայի, մասնավորապես՝ «ժառանգորդ» օպերացիայի հետ, պատասխանեց. «Ես Պաշպանության բանակի, անվտանգության հարցերով խնդիրները չեմ մեկնաբանում, որովհետեւ դա հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակում է»: ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ ասում էր, թե առջեւում դեռ սահմանադրական փոփոխություններն են եւ պետք չէ ժամանակից առաջ ընկնել: «Որպես հանձնաժողովի նախագահ՝ ասում եմ, որ ՀՀ Պնախարարը գերազանց է կատարում իր պարտականությունները եւ որեւէ նման խոսակցություն այս պահին տեղին չէ»,- ասաց Նահապետյանը: Գեներալ Մանվել Գրիգորյանն էլ երեկ խորհրդարանական լրագրողների հետ զրույցում հունից դուրս եկավ ու հայտարարեց. «Դուք հո ֆաշիստ չե՞ք, չեք հասկանո՞ւմ, որ մեր հակամարտությունը մենակ թուրքի հետ ա»: Գեներալը, ի դեպ, ասում էր, թե շատ լավ է վերաբերվում Հակոբյանին ՀՀ ԶՈՒ գլխ. շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակելու որոշմանը: Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ ռազմական եւ քաղաքական էլիտային ՀՀ-ում բարձր պաշտոնների նշանակելուն, Գրիգորյանն ասաց. «Չկան տենց բաներ, ձեզնից բաներ մի հորինեք, ՀՀ-ում կա մի հատ Պնախարարություն, որը որ 2 տեղն էլ ինքն ա «կուռացիա» անում: Բանակում սաղ մի «կամանդ» ա, սաղ մի հրաման ա, բոլորն էլ միասին կատարում են, կան հրամանատարներ, նախարար եւ գլխավոր հրամանատար»: Մեր հարցերին պատասխանեց նաեւ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

- Պարոն Բաղդասարյան, ինչո՞վ է պայմանավորված Մովսես Հակոբյանի նշանակումը եւ որքանո՞վ կապ ունի Սերյան Օհանյանի հետագա կարիերայի հետ:

- Չեմ կարծում, որ նման կապեր են սկսել փնտրել մեր հայկական ճկուն ուղեղները՝ եթե բերել են, ուրեմն, Օհանյանին կտանեն մի տեղ, նրան՝ մի տեղ: Պարզապես նշանակում է: Ընդհանրապես, մենք փորձ ունեցել ենք, որ ԼՂՀ-ից փորձ ունեցող մեր պաշտպանության բնագավառի աշխատողները տեղափոխվել են ՀՀ եւ ՀՀ-ից տեղափոխվել են ԼՂՀ: Ամեն փոփոխություն ժամանակ գիտեմ, որ անընդհատ հետեւություններ են եղել, լրատվական հետաքրքրություն է դա, թե ինչ կլինի հետագայում: Ես կասեի, Հակոբյանի պաշտոնի իջեցում է եղել, առանձին հանրապետության պաշտպանության նախարարին բերել են շտաբի պետի տեղակալ:

- Իսկ եթե հաշվի առնենք, որ հետո կարող է դառնալ գլխ. շտաբի պետ կամ Պնախարա՞ր:

- Առավել եւս բանակի հետ կապված՝ «եթե»-ներով, ենթադրություններով չեմ ցանկանա խոսել:

- Տեղեկություն կար, որ Սեյրան Օհանյանն է սահմանադրական փոփոխություններից հետո դառնալու նախագահի իշխանական թեկնածուն...

- Չկա նման տիպի քննարկում:

- Հիմա Օհանյանի հետ կապված կարծես իրավիճակ է փոխվել:

- Որեւէ մի անգամ որեւէ որոշում չի եղել եւ որեւէ որոշում չի փոխվել: Ամեն ինչ նույնն է եւ իր տեղում է:

- Սահմանադրական փոփոխությունների ընթացքի՞ց է կախված ամեն ինչ:

- Դուք խոսում եք 18 թվականի մասին, մինչ այդ մենք ունենք ԱԺ ընտրություններ, նման խնդիրների շուրջ ընդհանրապես 2-3 տարի առաջ չեն բանակցում:

- Բայց դուք պլանավորում եք 2-3 տարի առաջ:

- Պլանավորումը սոցիալիստական հոգեբանություն է, մենք դա հետ ենք մղել:

- Մի խոսքով՝ ոչ մի կապ չե՞ք տեսնում:

- Անկեղծ ասած՝ ոչ:

- Այդ դեպքում ՀՀ-ում էլ զինվորական չկա՞ր այդ պաշտոնի համար:

- Ի՞նչ է, Ղարաբաղը մեր երկիրը չէ՞:

- Ղարաբաղը Հայաստան է, բայց Հայաստանի Հանրապետություն չէ:

- Բայց այդ ի՞նչ մի երեւելի պաշտոն: Այդքան բազմափորձ մարդը եթե համաձայնել է գալ շտաբի պետի տեղակալ, մենք պետք է ուրախ լինենք: Հայաստանում ինչո՞ւ չկա, բա Ղարաբաղն ու մերը մի բանակ է, մեկ տնտեսություն է: Իմացե՛ք:

- Ո՞վ է ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն:

- Նախագահական ընտրություններին դեռ շատ ժամանակ կա:

Տպել
4358 դիտում

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի