Պաշտոնական Երեւանը շտապել է եւ սխալ տեղեկություն տարածել

02/06/2015 schedule15:35

Պաշտոնական Երեւանը բավական անհեթեթ վիճակում է հայտնվել: Ուղիղ երկու օր է փորձում է դուրս գալ այդ վիճակից, բայց դեռ ելք չի գտել:

Անցյալ ուրբաթ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ՖԲ իր էջում հետեւյալ գրառումն էր թողել. «Հայոց ցեղասպանության ոգեկոչումը շարունակվում է: Բրազիլիայի դաշնային խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Բրազիլիան դարձավ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 24-րդ երկիրը: Հիշում եմ եւ պահանջում»:

Վիգեն Սարգսյանի սույն գրառումից հետո ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքում տեղադրվեց նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը: «Շարունակվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը։ Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումը: Այս բանաձեւի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»։ Հաջորդ օրը, սակայն, պարզվեց, որ ՀՀ իշխանությունները շտապել են. Բրազիլիայի սենատն իրականում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որեւէ բանաձեւ չի ընդունել: Սույն փաստը պատահաբար հայտնաբերել էր լրագրող Թաթուլ Հակոբյանը՝ Լատինական Ամերիկայի ՀՅԴ տեղական լրատվամիջոցից: Ինչպես ավելի ուշ պարզվեց, Բրազիլիայի խորհրդարանի երկու պատգամավորներ՝ սենատի արտաքին հարաբերությունների եւ ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյը եւ դաշնային սենատոր Ժոզե Սերան Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձեւի նախագիծ են ներկայացրել, որը մտել է սենատի օրակարգ, բայց քվեարկության չի դրվել: Դատելով ամենից՝ ՀՀ իշխանությունները նախապես վստահ են եղել, որ սենատը նման բանաձեւ է ընդունելու, եւ շտապել են հայտարարություն անել: Այդուհանդերձ, ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում դեռեւս տեղադրված է մնում Նալբանդյանի վերոնշյալ հայտարարությունը: Իսկ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, երեկ մեզ հետ զրույցում մեկնաբանելով տեղի ունեցածը, ասաց ընդամենը. «Այն, ինչ մեր կայքում տեղադրված է, ուժի մեջ է»: Մեզ հայտնի դարձավ, որ պաշտոնական Երեւանը դիմել է Բրազիլիայի սենատին՝ հասկանալու համար կատարվածը: Ավելին՝ երեկ սենատ էր ուղարկվել Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը, ում հետ Նալբանդյանը երկար զրույց է ունեցել: Երբ զանգահարեցինք Բրազիլիայում ՀՀ դեսպանություն, հյուպատոս Հակոբ Սարգսյանն ասաց, թե դեսպանն աշխատանքային հանդիպման է, իսկ ինքը չի կարող ոչինչ ասել սույն հարցի վերաբերյալ: Ավելի ուշ՝ դեսպանը «Ազատություն» ռ/կ-ին ինչ-որ անհասկանալի բաներ էր ասել: «Սենատը որոշումը կայացրել է, սակայն այն առայժմ պաշտոնական փաստաթուղթ չէ եւ դեռ անցնում է անհրաժեշտ ընթացակարգով»,- ասել էր Գալոյանը: Ինչպես հայտնում են դիվանագիտական մեր աղբյուրները, Բրազիլիայի սենատի ընթացակարգը ենթադրում է, որ եթե համապատասխան հանձնաժողովը նման նախագծեր է ներկայացնում եւ սենատորների կողմից որեւէ առարկություն չի լինում, նախագիծը համարվում է ընդունված, ինչն էլ տեղի է ունեցել Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի նախագծի դեպքում: Այսինքն՝ ոչ պաշտոնապես, ՀՀ դիպկորպուսը պնդում է, թե տվյալ դեպքում քվեարկություն պետք չէ: Համենայնդեպս, այդպես է ներկայացվել Երեւանին՝ Բրազիլիայում ՀՀ դեսպանության կողմից: Ի դեպ, Սան Պաուլոյի հայ համայնքի անդամներից Վազգեն Բրուտյանը երեկ Թաթուլ Հակոբյանին հետեւյալ պարզաբանումն էր ուղարկել. «Բրազիլիայի Դաշնային սենատի կողմէ՝ Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի կապակցութեամբ կատարուած արձանագրութիւնը ստոյգ յաջողութիւն է մեզ համար, ատով հանդերձ՝ զայն «Բրազիլիայի կողմից Ցեղասպանութեան Ճանաչում» որակելը թիւրիմացութիւն է»:

Տպել
3945 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին