Անհանգիստ խորհրդարան

19/05/2015 schedule12:50

ԱԺ-ում մթնոլորտը երեկ չափազանց անհանգիստ էր ու լարված: Անգամ իշխանական պատգամավորների գիտակցությանն է կարծես տեղ հասել, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ էլէներգիայի թանկացումը:

Առավոտյան՝ քառօրյան մեկնարկելուց առաջ, ոչ իշխանական խմբակցությունները խորհրդակցություն էին հրավիրել հոսանքի թանկացման հարցով: ՀԱԿ-ն առաջարկում էր ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի, թե ինչպես են գոյացել ՀԷՑ-ի 300 մլն դոլարի պարտքերը: Հիշեցնենք, անցյալ ուրբաթ ՀԱԿ-ը ԱԺ քարտուղարությունից ձեւաթուղթ էր վերցրել եւ մտադիր էր 44 պատգամավորի ստորագրություն հավաքել՝ հանձնաժողովի հարցը արտահերթ քննարկելու համար: Նախկին քառյակի մաս կազմող ուժերը, սակայն, ընդհանուր համաձայնության չեկան: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» կողմ էին ավելի հրատապ քննարկման եւ պնդում էին, որ հարցով խորհրդարանական լսումներ հրավիրվեն:

Քառօրյան այնքան լարված մեկնարկեց, որ նիստը վարող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շարունակ անջատել էր տալիս Էլէներգիայի թանկացման մասին խոսող պատգամավորների խոսափողները: Նա պնդում էր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է ստացել սակագնի փոփոխության հայցը եւ նախ ՀԾԿՀ-ն պետք է այն քննարկի: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սակագնի հետ կապված խնդրին ԱԺ-ն պետք է ոչ թե պոստֆակտում արձագանքի, այլ նախապես այդ հարցի վերաբերյալ քննարկումներ իրականացվեն: «Կան բազմաթիվ հարցեր, եւ ամենակարեւորն այն է, թե ՀԷՑ-ը ինչպե՞ս է 300 մլն դոլարի պարտք կուտակել: Դուք ասում եք, որ ՀԾԿՀ-ն է ստացել սակագնի փոփոխության հայտը, բայց հիմա արդեն նախնական ուսումնասիրությունից պարզում ենք, որ բաշխիչ ցանցերի ղեկավարության կարծիքով՝ սպառողները պետք է վճարեն նաեւ աստղաբաշխական թվերով իրենց վարձակալած լեքսուսների, մերսեդեսների եւ անտրամաբանական գնով վարձակալված տարածքների համար: Կարծում եմ՝ ԱԺ-ն այստեղ չպետք է սպասողական դիրքորոշում որդեգրի»,- ասաց Փաշինյանը: Սահակյանը հայտնեց, թե սակագնի բարձրացումը բոլորի հոգսն է եւ երբ լիազոր մարմինը հայտն ուսումնասիրի՝ լսումներ կլինեն: 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ խնդիրը հրատապ է, բայց հանձնաժողով ստեղծելու հարցը պետք է քննարկվի լիագումար նիստում: «Երբ ՀԷՑ-ից գողության պատճառով կուտակված պարտքը ուզում են ժողովրդի ուսերին դնել, պետք է զբաղվենք դրանով ԱԺ լիագումար նիստում»,- ասաց նա: ԱԺ նախագահը հրահանգեց անջատել նրա խոսափողը: 

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ սակագնի բարձրացումը պետք է քննարկվի օր առաջ: «Ես խնդրում եմ միայն օրակարգից խոսել»,- արձագանքեց Սահակյանը: Հետո հերթով անջատել տվեց ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի, «Ժառանգության» ղեկավար Ռուբիկ Հակոբյանի ու էլի մի քանիսի խոսափողները: «Երբ 44 ստորագրությունը կհավաքեք, այն ժամանակ կխոսենք»,- ասաց Սահակյանը: Երբ անջատել տվեց Ռուբիկ Հակոբյանի խոսափողը, կրքերը թեժացան: «Թողեք խոսեմ»,- վրդովված ասաց Հակոբյանը: ԱԺ նախագահն անդրդվելի էր: Հակոբյանը բորբոքվեց ու սկսեց բարձր տոնով ինչ-որ բաներ ասել: Լրագրողների օթյակից հասկացվեց ընդամենը, որ Շմայսը ռեպլիկ թողեց, որին ի պատասխան՝ Հակոբյանը բղավում էր. «Ի՞նչ ա եղել, արա՛», ապա ցուցադրաբար լքեց դահլիճը: Բիշարյանը ստիպված էր 20 րոպե ընդմիջում խնդրել:

Արդեն ընդմիջումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ օրակարգում պատգամավորները սույն հարցի քննարկումն են պատկերացնում: «Հիմա դուք աջ ու թարս բոլորի խոսափողը անջատում եք: Բա ինչի՞ համար ենք մենք այս քննարկումները անում, միանգամից խոսափողները հանեք այստեղից, եթե դա է ձեր մտայնությունը»,- ասաց պատգամավորը: Նա առաջարկում էր քառօրյան սկսել օրակարգում ընդգրկված էներգետիկայի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումով, որպեսզի կառավարության ներկայացուցիչը պատասխանի պատգամավորների հարցերին եւ հասկանալի դառնա այն խայտառակ վիճակը, որ հաստատված է էներգետիկ համակարգում: «Դա ոչ միայն էներգետիկ խնդիր է, այլեւ ազգային անվտանգության եւ սոցիալական, էլ չեմ ասում, որ այստեղ առնչություններ կան նաեւ ՔՕ-ի հետ: Այսօր մարդիկ հարցնում են՝ էդ ո՞նց է, որ էներգետիկ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները մեծահարուստներ են, իսկ համակարգը սնանկանում է: Եթե սնանկանում է, էդ ղեկավարները ինչո՞ւ չեն սնանկանում: Այստեղից եզրակացությունը ինքնին բխում է՝ այս փողը մտել է այդ մարդկանց գրպանները, հիմա էլ ուզում են ժողովրդից այն վերադարձնել»,- ասաց Փաշինյանը: ԱԺ նախագահն ասում էր, թե իրենք ավելի վատ են զգում եւ ցանկանում են, որ սակագնի բարձրացում չլինի, իսկ այս պահին չեն կարող քննարկում կազմակերպել: «Ենթադրենք, այսօր օրակարգ մտավ, ոչ թվերին ենք տիրապետում, ոչ էդ թալանին, թե պարտքերը ինչից են գոյացել: Տիրապետենք, քննարկենք, որպեսզի կարողանանք ժողովրդին ներկայացնել»,- ասաց նա: Հարցն օրակարգ չմտավ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ առավոտյան է խոսել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ, վերջինս ասել է, որ 4 հազար էջանոց հայտ են ստացել, ուսումնասիրությունից հետո միայն կպատասխանեն պատգամավորների հարցերին: Հենց պատրաստ լինեն, լսումներ կնշանակվի:

Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար ընդամենը 17 պատգամավոր ստորագրեց՝ ՀԱԿ-ը (7), «Ժառանգություն»-ը (4+1) եւ ՕԵԿ-ը (5): ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն չստորագրեցին: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարցրեցինք՝ ինչո՞ւ չստորագրեցին, պատասխանեց. «Նախնական փուլում կարեւորել ենք տեղեկատվության հավաքագրումը, որը արագ կարգով պետք է իրականացվի լսումների, քննարկումների եւ վերլուծությունների հիման վրա: Չենք բացառել հանձնաժողովի գաղափարը, բայց դա 2-րդ փուլ կարող է դիտվել»: Զոհրաբյանը եւս պնդում էր, որ ՀԱԿ նախաձեռնությունը օպերատիվ լուծում չէ: «Ժամանակավոր հանձնաժողով նշանակում է ամիսների աշխատանք: Մենք առաջարկեցինք առավել օպտիմալ տարբերակ՝ լսումներ շահագրգիռ կողմերի հետ, փորձել հասկանալ խնդիրը, որից հետո քննարկել հանձնաժողովի տարբերակը»,- ասաց նա:

Տպել
2830 դիտում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան