Սերժ Սարգսյանի թույլիկ այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ

08/05/2015 schedule18:40

Երեկ ավարտվել է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԱՄՆ: Այն չի կարելի հաջողված համարել՝ բարձր մակարդակի հանդիպումների բացակայության պատճառով: Սերժ Սարգսյանը այսօր Միացյալ Նահանգներից մեկնել Մոսկվա:

Այնտեղ նա մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստին, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի առթիվ կազմակերպված միջոցառումներին:

              ***

Աշխատանքային երկօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Սերժ Սարգսյանը այդպես էլ որեւէ բարձրաստիճան պաշտոնյանի հետ հանդիպում չունեցավ:

Իշխանական կուլիսներում տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին հանձնարարված է եղել հանդիպում կազմակերպել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, ինչը, սակայն, չի հաջողվել: Սույն այցի ընթացքում ամենամեծ հաջողությունը, թերեւս, այն էր, որ «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ նախատեսվում էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի ներկայությունը Վաշինգտոնի ազգային մայր տաճարում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջկրոնական աղոթքին: Ավելին՝ երեկ կայքերից մեկը գրեց, որ նախօրեին Սերժ Սարգսյանի ունեցած հանդիպումներից մեկին ավելի լուրջ նշանակություն տալու համար պաշտոնապես սխալ տեղեկատվություն է տարածվել: Սարգսյանի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մըքոնելի եւ դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հարրի Ռիդի հետ: Այնինչ՝ պաշտոնական հաղորդագրությանը կից ներկայացված լուսանկարներում պատկերված էր ոչ թե Հարրի Ռիդը, այլ դեմոկրատ սենատոր Ֆրենսիս Ռիդը: Այդուհանդերձ, Սարգսյանի լրատվական ծառայությունը պնդում էր, թե դեմոկրատական փոքրամասնության ղեկավարի հետ հանդիպում եղել է, պարզապես լուսանկարչի օբյեկտիվը չի հասցրել ֆիքսել Հարրի Ռիդին: Սույն բացատրությունը զավեշտական է հնչում, քանի որ հանդիպումից հետո արարողակարգային լուսանկար է արվել, եւ դժվար թե լուսանկարիչը չսպասեր, մինչեւ որ հանդիպման բոլոր մասնակիցները դիրքավորվեին նկարվելու համար: Ուշագրավ է, որ Սարգսյանի այցը եւ Վաշինգտոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները լուսաբանող հրապարակումներ ամերիկյան մամուլում գոնե երեկվա դրությամբ չկային: Եւ կեսգիշերին դեռ հայտնի չէր՝ արդյո՞ք ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն իսկապես ներկա է գտնվել Վաշինգտոնի մայր տաճարի միջոցառմանը, որտեղ, ի դեպ, պետք է ելույթ ունենար նաեւ Սերժ Սարգսյանը: Թե ի՞նչ է վերջինս ասել երեկվա իր ելույթում՝ հայտնի կդառնա այսօր միայն՝ հաշվի առնելով մեր եւ ԱՄՆ ժամային տարբերությունը:  Միացյալ Նահանգների Հայ դատի գրասենյակը ֆեյսբուքյան իր էջում տարածեց, որ ԱՄՆ Սենատի երեկվա նիստը մեկնարկել է Արամ Առաջին կաթողիկոսի աղոթքով: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն արդարության կոչ է արել Հայոց ցեղասպանության զոհերի նկատմամբ: Գրասենյակը հաղորդում է նաեւ, որ Սենատում Արամ Ա-ն հանդիպում է ունեցել դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հարրի Ռիդի եւ դեմոկրատների ներկայացուցիչ Ջեք Ռիդի հետ: Ավելի ուշ Ջեք Ռիդը, ըստ նույն աղբյուրի, հայտարարել է, թե ոչ ոք չի կարող այնպես առաջ մղել խաղաղության գաղափարը, ինչպես Արամ Ա-ն:

ՀՀ արտգործնախարարությունն էլ փոխանցում էր, որ Սերժ Սարգսյանի պատվիրակության կազմում ԱՄՆ-ում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ԱՄՆ մամուլի ազգային ակումբում հանդես է եկել մամուլի ասուլիսով եւ ներկայացրել Հայաստանում եւ աշխարհում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումները եւ դրանց խորհուրդը: Նալբանդյանը հայտարարել է, որ Ցեղասպանության ժխտումը հաշտեցման դուռ չի բացում: «Հիշատակման օրերը կարող էին հնարավորություն հանդիսանալ՝ ընդունելու անցյալը եւ առավել լավ ապագայի հիմքեր ստեղծելու։ Մենք հուսով էինք, որ Թուրքիան կընթանա այդ ճանապարհով, քանզի խորապես համոզված ենք, որ կա ավելի լավ ընտրություն, քան՝ Ցեղասպանությունը իրականացնողների արդարացումը։ Նախորդ տարվա օգոստոսին Անկարայում ես Թուրքիայի նախագահին փոխանցեցի Հայաստանի նախագահի հրավերը՝ մասնակցելու Երեւանում 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Թուրքիան կրկին հրաժարվեց սեղմել իրեն մեկնած ձեռքը»,- ասել է Նալբանդյանը ամերիկյան լրատվամիջոցներին եւ նշել, որ որպես Ցեղասպանության արհավիրքներով անցած ժողովուրդ՝ Հայաստանը խորը բարոյական պատասխանատվություն է զգում՝ բարձրացնելու այս Եղեռնի շուրջ համաշխարհային իրազեկվածությունը եւ անելու առավելագույնը՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման նպատակով։ Նալբանդյանը, ըստ ԱԳՆ-ի, պատասխանել է բազմաթիվ հարցերի, որոնց մասին, սակայն, կեսգիշերի դրությամբ ամերիկյան մամուլում որեւէ հրապարակում չկար:

Սերժ Սարգսյանի այցի ընթացքում ամերիկյան կողմի հետ ստորագրված միակ փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրն է։ Այն Սերժ Սարգսյանի ներկայությամբ ստորագրել են Էդվարդ Նալբանդյանն ու ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին: Հայաստանը եւ Միացյալ Նահանգները, ըստ փաստաթղթի, հավաստում են իրենց մտադրությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների եւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության, առեւտրի խրախուսման համար։ Նախատեսվում է ձեւավորել Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որի հանդիպումներն անց են կացվելու առնվազն տարին մեկ անգամ։ Խորհուրդը կոչված է՝ բացահայտելու երկկողմ ներդրումներ եւ առեւտրի նոր ոլորտներ եւ աշխատանքներ տանելու դրանց զարգացման ու այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների վերացման ուղղությամբ։

Թե ի՞նչ կարիք կար, որ այս ամենի համար Սերժ Սարգսյանը հասներ Միացյալ Նահանգներ՝ անհասկանալի է: Բոլոր այդ միջոցառումները, թերեւս, կարելի էր անցկացնել ԱՄՆ մեկնած Էդվարդ Նալբանդյանի, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի մասնակցությամբ: Իշխող մեծամասնության շրջանակներում երեկ տեղեկություններ կային, որ Սերժ Սարգսյանը խիստ նեղսրտած է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանից, ում չի հաջողվել բարձր մակարդակով հանդիպումներ կազմակերպել իր համար:

Տպել
3218 դիտում

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել