Ի՞նչ է պատահել Վերահսկիչ պալատի նախագահին

29/04/2015 schedule18:00

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ով ՎՊ 2012թ.-ի տարեկան հաշվետվությունը ներկայացնելու համար Ազգային ժողով էր գնացել մալուխը ձեռքին եւ հայտարարում էր, թե մեր բյուջեի 70 տոկոսը կամ 701 միլիարդը վտանգված է, ակնհայտորեն իջեցրել է տոնը:

Վերահսկիչ պալատի 2014 թվականի տարեկան հաշվետվության մեջ թեեւ արձանագրված են մի շարք լուրջ խախտումներ, բայց դրանք, նախորդների համեմատ, շատ փոքր են, իսկ մոտ 50 էջանոց հաշվետվության մեջ շարունակ շեշտվում է, թե այսինչ կամ այնինչ ոլորտում արձանագրվել է դրական տեղաշարժ:

Հիշեցնենք, ՎՊ նախագահի 2013թ. հաշվետվությունից հետո Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել եւ «անարգանքի սյունին» գամել Զաքարյանին: Երեկ, երբ ՎՊ մամուլի խոսնակ Արամ Ալավերդյանին հարցրեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված ՎՊ նախագահի տոնի այս տարվա մեղմացումը, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց ՎՊ հաշվետվության մեջ մշտապես տեղ են գտնում փաստեր, եւ եթե նախորդ տարիների համեմատ դրական տենդենցներ են նկատվում նախարարությունների եւ ստուգվող կազմակերպությունների աշխատանքներում, դա, երեւի, պայմանավորված է նաեւ մեր աշխատանքով»:

2014թ. հաշվետվության մեջ տեղ գտած ամենաաղմկոտ բացահայտումը, թերեւս, Ֆինանսների նախարարությունում է արձանագրվել: ՎՊ-ն վերահսկողություն է իրականացրել ֆիննախի «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող ծրագրերի նկատմամբ:

Հավաստագրման կենտրոն ստեղծելու համար, որի նպատակը առցանց գործարքներ իրականացնելու ընթացքում ՀՀ քաղաքացիների, պետական եւ մասնավոր հատվածի համար վստահության եւ անվտանգության ապահովումն է, ՀՀ կառավարության կողմից հիմնադրված «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն միջազգային ճանաչում ունեցող հեղինակավոր ընկերություններից ստացած առաջարկությունների հիման վրա մշակել է տեխնիկական առաջադրանք, որի հիման վրա հետագայում կազմակերպվել է մրցույթ: Մրցույթում հաղթել է լեհական PWPW S.A. ընկերությունը, որի հետ կնքվել է պայմանագիր 788.3 հազ. ԱՄՆ դոլար արժեքով: Վերահսկողությամբ արձանագրվել է, որ հաղթած ընկերության կողմից առաջարկած տարբերակը, ըստ էության, հիմնված է համացանցում անվճար տարածվող EJBCA պատրաստի ծրագրի (ծրագրային լուծման) վրա, որը նախատեսված է միայն լայն հանրության համար եւ, պարզապես, կրում է ճանաչողական եւ ուսուցողական բնույթ: Ավելին՝ հետագայում պարզվել է, որ այդ պատճառով տեխնիկական պարամետրերի տեսանկյունից լուծումները դառնում են անհամեմատելի, որովհետեւ անվճար տարբերակում ներառված չեն մի շարք կատարելագործումներ եւ գործառույթներ, որոնք առկա են ծրագրի կորպորատիվ՝ վաճառքի ենթակա տարբերակում: «Ընկերությունը չի սահմանել տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի համար կիրառելիության տիրույթը, չի ներդրել համապատասխան համակարգ: Չի սահմանվել նաեւ ռիսկերի կառավարման եւ դրանց չեզոքացման պլանը, ինչպես նաեւ տվյալների անվտանգության ապահովման պլանը»,- նշված է ՎՊ հաշվետվության մեջ:

Ստուգվել է նաեւ պետական տարբեր մրցույթներում հաղթող ճանաչված «Ֆայն» ՍՊԸ-ի հետ կնքված 1 միլիոն 687.5 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ արժեքով պայմանագրի կատարման օրինականությունն ու արդյունավետությունը: Մրցութային գործընթացի եւ մատակարարված ապրանքների գների ուսումնասիրությամբ առաջացած հակասությունները պարզաբանելու նպատակով ՎՊ-ն «Ֆայնից» պահանջել է վրացական ALTA LTD ընկերության հետ կնքված, ապրանքների մատակարարման ճշտությունը հավաստող փաստաթղթեր, որոնք չեն ներկայացվել: Խոսքը հայկական եւ վրացական ընկերությունների միջեւ, համապատասխանաբար, 590.4 հազար դոլար եւ 352 հազար դոլար արժեքով կնքված պայմանագրերի մասին է: Փաստի կապակցությամբ Վերահսկիչ պալատի կողմից կազմվել է «Խոչընդոտման արձանագրություն»: «Հաշվի առնելով ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրագործվող ծրագրերի կարեւորությունն ու ռիսկայնությունը, Վերահսկիչ պալատը 2015 թվականին կրկին անդրադառնալու է նշված ծրագրերի վերահսկողությանը»,- նշված է ՎՊ հաշվետվության մեջ:

Մի շարք չարաշահումներ են արձանագրվել նաեւ տարբեր նախարարություններում՝ գյուղնախում, առողջապահության, քաղաքաշինության եւ այլն, գնումների գործընթացում: Ընդհանուր առմամբ, սակայն, ՎՊ-ն նշում է, որ հավելագրումների ծավալը փոքրացել է, նախորդ տարիների համեմատ՝ արձանագրվել է դրական տենդենց:

Հիշեցնենք, նախորդ հաշվետվությունը ներկայացնելու համար ՎՊ նախագահը ԱԺ չէր ներկայացել եւ ուղարկել էր ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանին՝ թերեւս խուսափելով աղմկոտ քննարկումներից: Ոչ իշխանական ուժերը բոյկոտեցին քննարկումը: Երեկ ՎՊ խոսնակը հավաստիացնում էր, որ այս անգամ Զաքարյանը ներկայանալու է ԱԺ:

Տպել
3887 դիտում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա