Լուրջ զրույց` «32 ակումբի» մասնակցությամբ

11/04/2010 schedule10:13

Կարեն Բաբաջանյանը հայտնեց, որ «32 ատամը» օգոստոսից գնում է արձակուրդի. «Օգոստոս ամսին գնում ենք հանգիստ, ինչպես բոլոր մարդիկ։ Դեկրետ գնացող չկա, սեպտեմբերից սպասվում է նոր անակնկալ նախագիծ»,- հայտնեց պրոդյուսերը։ Բաբաջանյանն ավելացրեց նաեւ, որ հայտարարվել է «32 քասթինգ» նախագիծ, որի համար կարող են գրանցվել 15-ից բարձր տարիքի մարդիկ։ «Ընդունվում են նաեւ էն տաղանդավոր մարդիկ, ովքեր տանը հետեւելով մեզ` ուզում են իրենց փորձել բեմում, նաեւ` դառնալ հանրաճանաչ եւ դարձնել դա գումար աշխատելու միջոց»,- ասաց Կ. Բաբաջանյանը։ Ի դեպ՝ «32 քասթինգ» նախագծի ընդունող հանձնաժողովի նախագահն է դերասան, հումորիստ, շոումեն Վահագն Գրիգորյանը, ով վստահեցնում է՝ դիմորդների մեջ շատ տաղանդավոր ու արժանի մասնակիցներ կան, որոնցից լավագույններին ընտրելը շատ բարդ է լինելու։

Իսկ մինչ արձակուրդը, ակումբում կազմակերպվելու են մի քանի համերգներ։ Մասնավորապես, հուլիսի 25-ին այնտեղ կհյուրընկալվի «Դորիանս» ռոք խումբը, որի ծրագրում հավանաբար կլինեն նաեւ Մայքլ Ջեքսոնի հիշատակին նվիրված երգեր։ Սա այն համերգների շարքից է, որը ակումբը խոստացել էր կազմակերպել` համերգային ալտերնատիվ ստեղծելու նպատակով։

Ակումբում արդեն կայացել են Արամ MP3-ի, «Ռեինկարնացիա» խմբի համերգները։ Ինչ վերաբերում է «Դորիանսին», ապա երեկ Կարեն Բաբաջանյանը նախ խոսեց այն մասին, թե ինչու է ռոք խմբերից ընտրել հենց այս մեկը. «Այս խումբն այն խմբերից է, որն իր գործունեությամբ համապատասխանում է մեր սկսած գործին։ Կարծում եմ` մամուլին հայտնի է, որ ստեղծում ենք մի համերգային սրահ` ակումբ, որտեղ առաջնային տեղում է արվեստը, բեմը, շոուն, նոր` մնացած բոլոր էլեմենտները, որոնք, ցավոք, գերակշռող մաս են կազմում մեր շոու-բիզնեսում... Նոր բան չենք հորինում աշխարհում, պարզապես նոր բան ենք ստեղծում Հայաստանում։ Այսինքն` կազմակերպել որակով համերգ, որտեղ կա շոու, որտեղ ձայնը, լույսը, բեմադրությունը, ներկայացումը լինում են համահունչ, եւ «գռդոն» համերգ չի լինում, երբ պատին մի հատ պաստառ են խփում, դեմը մի հատ բարձրություն սարքում, վրան կանգնում ու երգում»,- ասաց ակումբի պրոդյուսերը։

Արտահայտելով կարծիքն այն մասին, թե ռոքը մեռնում է, Կ. Բաբաջանյանը պնդեց հակառակը` հիշեցնելով, օրինակ, որ «Եվրատեսիլ 2009»-ի հայաստանյան նախընտրական փուլի ժամանակ, մրցույթին մասնակցել են նաեւ ռոք խմբեր։ Թե ինչու են Հայաստանից գնում այդ խմբերից շատերը, այդ մասին Կ. Բաբաջանյանն ասաց. «Պետք է մի ժամ խոսենք, որ պետությունն է մեղավոր, որ տեղ չունեն, մի ժամ էլ կարող ենք խոսել, որ իրենք են մեղավոր, որ տեղ չունեն»։

Թեմայի մասին իր կարծիքն արտահայտեց նաեւ «Դորիանս» խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը։ «Ես չեմ համաձայնի այն կարծիքի հետ, որ ռոքը ծանր վիճակում է գտնվում, չեմ կարծում, որ մյուս ոճերն ավելի լավ վիճակում են, քան ռոքը»,- ասաց նա։ Իսկ արդյո՞ք արդեն մեկ տարուց ավելի գոյություն ունեցող «Դորիանս» խումբը իր երգերով ինչ-որ խնդիր է ուզում լուծել։ «Ես չեմ կարծում, որ եթե դու ռոք երաժիշտ ես, ուրեմն անպայման պետք է բողոքես, ինձ թվում է` դա հնարած միֆ է։ Ես կողմնակից եմ լավ երաժշտության, եւ ցանկացած մարդ, որ լսում է դա, իր խնդիրներն է տեսնում քո երաժշտության մեջ։ Եւ միգուցե դու շատերին կարողանում ես օգնել քո երաժշտությամբ` լուծել իր խնդիրը, որի մասին դու նույնիսկ տեղյակ չես»,- ասաց «Դորիանսի» պրոդյուսերը։

Նշենք, որ խմբի երգերի երաժշտությունը հիմնականում գրում է խմբի մենակատար Գոռ Սուջյանը, իսկ բառերի հեղինակը Վարդան Զադոյանն է։ Թե ինչու են խմբի բոլոր երգերը անգլերեն, այդ մասին Գոռ Սուջյանն ասաց. «Անգլերենը ավելի երգեցիկ է ռոքի համար։ Հայերենը արդեն հայկականացնում է։ Երբ սկսում եմ հայերեն երգել, ռոքն ինձ համար ռոք չի լինում։ Անգլերենով ավելի հեշտ եմ արտահայտվում»։ Երգերի անգլերեն լինելու մյուս պատճառն էլ, ըստ երաժիշտների, այն է, որ խումբը նպատակ ունի արտահանել իր երաժշտությունը։ Այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ տարվում են։ «Դորիանսի» անդամները տեղեկացրին նաեւ, որ ամռանը Սեւանում անցկացվելու է ռոք փառատոն, որին մասնակցելու են նաեւ Վրաստանից հրավիրված խմբեր։

Տպել
1241 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ