Տաք ռեպորտաժ Կոմիտաս 5-ից եւ Սայաթ Նովա 10/5-ից

06/11/2014 schedule00:15

Կոմիտաս 5-ը եւ Սայաթ-Նովա 10/5-ը ընդամենը ամիսներ առաջ ոչ միայն սովորական հասցեներ էին, այլեւ խորհրդանշում էին քաղաքացու կողմից իր շահերը պաշտպանելու պայքար, մեր քաղաքացիական կյանքում երկու շատ նշանավոր դիմադրություն, որոնց ձախողումն այսօր ընդունում են դրանց գրեթե բոլոր մասնակիցները: Որովհետեւ այն, ինչի դեմ պայքարում էին քաղաքացիները, այսօր իրականանում է Երեւանի կենտրոնում:

Հիշեցնենք, Կոմիտաս 3, 5ա եւ 7 շենքերի բնակիչները, քաղաքացիական ակտիվիստների աջակցությամբ, ամիսներ շարունակ բողոքում էին իրենց բակում՝ Կոմիտաս 5 հասցեում, «Լիբեր» ՍՊԸ-ի կողմից բարձրահարկ շենքի կառուցման դեմ, Սայաթ-Նովա 5 եւ 10 շենքերի բնակիչները՝ իրենց բակում «Լարկո գրուպի» կողմից բազմապրոֆիլ շենքի կառուցման: Երկու դեպքերում բնակչությունն ըմբոստացավ, բազմաթիվ մարդիկ բերման ենթարկվեցին ոստիկանություն, իրավապահների կողմից տեղի ունեցան բռնություններ, ոչ ադեկվատ պահվածք՝ հօգուտ մասնավորի եւ ընդդեմ հասարակության: Բազմաթիվ քաղաքացիների եւ ակտիվիստների նկատմամբ վարչական վարույթներ հարուցվեցին: Այս աղմկոտ իրադարձությունները լայնորեն լուսաբանում էին ԶԼՄ-ները:

Եթե նախորդ ամիսներին Կոմիտաս 3-5-7 բակում այս թեմայով բազմաթիվ զրուցակիցներ կարելի էր գտնել, ապա այսօր բնակիչների մեծ մասը ձեռքերը լվացել է այս թեմայից:

Եւս մի քանի ամիս՝ եւ Կոմիտաս 5-ի վիճահարույց շինարարությունն ամբողջությամբ կավարտվի: Երեկ տեղում արձանագրեցինք, որ յոթ հարկ նախագծված շենքի հինգ հարկի կարկասը կանգնեցված է, մինչեւ երկրորդ հարկի կողային պատերը շարված են, նույնն արվում է 3-րդ հարկում: Ավարտից հետո Կոմիտաս 5 շենքն իր բարձրությամբ գերազանցելու է հարեւան բնակելի շենքերը, իսկ մակերեսով՝ երկու անգամ: Նորակառույցը հարեւան շենքերից խլել է արեւի լույսը:

Սուսաննա Թերզյանը այն քչերից է, որ շարունակում է զբաղվել խնդրով: Եթե մինչեւ շենքի կառուցումը 2-րդ հարկի նրա բնակարան արեւի շողերն ընկնում էին վաղ առավոտից, հիմա արեւի ջերմությունը զգում են կեսօրին՝ ընդամենը մեկ ժամով: «Եթե երկու հարկ էլ ավելացվի, ինչպես նախագծված է, մենք ընդհանրապես արեւ չենք տեսնելու»,- ասաց տիկին Սուսաննան: Կոմիտաս 5-ը կառուցվում է բարձրավոլտ ենթակայանի տեղում, իսկ ենթակայանը տեղափոխվել է հետ՝ շենքերից ընդամենը 14 մետր հեռավորության վրա: Ենթակայանն այնքան հզոր է, որ նրա տարածած էլեկտրամագնիսական դաշտը տարածվում է մինչեւ բնակարաններ: Երբ Սուսաննա Թերզյանի առաջարկով քաղաքապետարանը էլեկտրամագնիսական դաշտը չափող մասնագետներ է ուղարկել, պարզվել է, որ սահմանված նորման մի քանի անգամ գերազանցող էլեկտրամագնիսական դաշտ է ստեղծում հարակից շենքերում, ինչը մարդու առողջության համար շատ վտանգավոր է: Այս թաղամասից բազմաթիվ մարդիկ իրենց բնակարանները վաճառում են, սակայն գնորդ չկա, քանի որ ամբողջ Երեւանը գիտի Կոմիտաս 5-ի պատմությունը: «Մեր շենքում բոլոր հնաբնակները փորձում են վաճառել բնակարանները, բայց չի ստացվում: Ես կրկնակի եմ տուժել, քանի որ երկու բնակարան ունեմ, եւ ոչ մեկը չի վաճառվում: Ով տեղյակ է էս ամեն ինչից՝ չի գնի»:

Այս գործով Վարչական դատարանում բնակիչների երկու հայց է քննվում: Մի հայցով բնակիչները պահանջել են անօրինական ճանաչել կառուցվող շենքի կառուցապատման թույլտվությունը, մյուսում էլ մատնանշվել են շինարարների կողմից քաղաքաշինական նորմերի խախտումները: Եթե նախկինում մի ամբողջ թաղամաս էր հետեւում պրոցեսին, ապա այժմ՝ մի քանի հոգի: «Մնացել ենք մի 3-4 հոգի: Վերջին դատական նիստին միայն ես ու ամուսինս ենք եղել: Բոլորն էլ՝ հիասթափված, հուսախաբված: Մի քիչ էլ ռեալ են նայում. մտածում են՝ ինչի՞ գնալ ժամանակ կորցնել, նյարդեր վատնել»,- պատմեց Թերզյանը: Մեր հարցին, թե ի՞նչը դեր խաղաց բնակիչների հուսահատության համար, տիկինը պատասխանեց. «Տանուլ տվեցինք, որովհետեւ ամեն տեղ փողն է գործում: Շենքի սեփականատերը մեզ ասաց՝ մի փեշ փող եմ տվել, թող փոխհատուցեն, եւ շենքը չեմ կառուցի: Եթե օրինականություն լիներ, ապա մինչեւ դատաքննության ավարտը պետք է շինարարությունը կասեցվեր: Երբ ժողովուրդը տեսնում է, որ իր աչքի առաջ այս շինությունը կառուցվում է, էլ ի՞նչ անի»:

Սայաթ-Նովա 5 եւ 10 շենքերի բակում «Լարկո գրուպ» ՍՊԸ-ի կողմից բազմապրոֆիլ շենքի կառուցումը նույնպես առիթ է հանդիսացել, որ մի քանի ընտանիքներ որոշեն տեղափոխվել՝ վաճառքի հանելով իրենց բնակարանները: Նորակառույց շենքի հիմնական հարկերը կանգնեցված են, շինարարությունը շարունակվում է: Հռիփսիմե Պետրոսյանի ընտանիքն ապրում է ամենավերին 5-րդ հարկում եւ նույնպես առանց արեւի լույսի է մնացել: Տիկին Հռիփսիմեն պատմեց, որ քանի որ շենքերը դեմ-դիմաց են, ապա չեն կարողանում սեփական տան մեջ ազատ շարժվել: Ընտանիքի ամբողջ տեղաշարժը բանվորների համար տեսանելի է: «Շինարարական փոշին մեր տուն է մտնում: Նրանց աշխատանքների ընթացքում տանս պատերը ճաքեր են տվել: Արեւը խլել են: Մեր շենքի 2-րդ եւ 3-րդ հարկերն ընդհանրապես խուց են դարձել. արեւ ընդհանրապես չի մտնում»,-պատմեց Հ. Պետրոսյանը:

Նույն թաղամասի բնակիչ, անվանի երաժիշտ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը շատ զրկանքներ է կրել այս պատմության պատճառով: Պայքարի առաջին օրերից նա եղել է կառուցապատողի «շայկայի» թիրախը. բազմաթիվ անգամ հայհոյանքներ ու սպառնալիքներ է ստացել: Երբ արդեն շինարարության կասեցումը չհաջողվեց, նրա բազմաթիվ նամակները Սերժ Սարգսյանին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներին անպատասխան մնացին, սարկավագը մտադիր էր քաղաքական ապաստան խնդրել այլ երկրներից: Նրա այդ քայլը կանխել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ հորդորելով պաշտպանել իր քաղաքացիական իրավունքները, սակայն չվնասել պետության հեղինակությանը:  Մանուկյանը համաձայնել է՝ միեւնույն ժամանակ խնդրելով, որ թեմի առաջնորդը հանդիպում կազմակերպի Սերժ Սարգսյանի հետ, ինչը արքեպիսկոպոսին անել չի հաջողվել: Կառուցապատողի կողմից սարկավագի նկատմամբ հետապնդումներն ավելի ինտենսիվ բնույթ են ստացել: Երաժիշտը նոր նամակ է ուղարկել բոլոր նախարարներին, պատգամավորներին, Գարեգին Բ կաթողիկոսին, նկարագրել խնդիրը՝ ստորագրելով. «Ձեր հոգեւոր եղբայր՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյան», ինչը առաջացրել է կաթողիկոսի զայրույթը: Մի օր Նավասարդ արքեպիսկոպոսը Անդրանիկին զայրացած կանչել է հանդիպման եւ փոխանցել, որ կաթողիկոսին դուր չի եկել սարկավագի պահվածքը: Գարեգին Բ-ն թեմի առաջնորդին ասել էր. «Էդ ո՞վ է դարձել, որ նման նամակ է գրում: Ես իրեն ի՞նչ «հոգեւոր եղբայր»: Ինքը չգիտի՞ նամակը ոնց են գրում»,- նկատի ունենալով, որ կաթողիկոսին դիմելու կարգ ու ձեւ է սահմանված, ինչը սարկավագը խախտել է: Կաթողիկոսը թեմի առաջնորդին կարգադրել էր՝ սարկավագին արգելել եկեղեցում ծառայություն իրականացնել: «Ես Սրբազանին ասացի, որ անգամ կարող են կարգալույծ անել, քանի որ չեմ գտնում, թե վատ արարք եմ կատարել: Հետո՝ Քրիստոսից առավել կա՞ մեկը... չէ՞ որ Քրիստոսն իր աշակերտներին ասում էր «հոգեւոր եղբայրներ»: Ինքս առաջարկեցի Սբ. Կաթողիկե եկեղեցում ծառայությունս կասեցնել: Սրբազանն առաջարկեց ինձ արձակուրդ ուղարկել: Հետո գնացի դիմում գրելու, պարզվեց, որ ազատվում եմ գործից: Էն Սրբազանին, որ ես գիտեմ Օշականում համատեղ հոգեւոր ծառայությունից, նա էդ Սրբազանը չի: Խնդրեցի՝ Սրբազան ջան, չեմ ուզում իմ եւ քո հարաբերությունը փչանա: Նեղսրտած էր: Ասացի՝ ես ժողովրդին խաբե՞մ, որ չեմ գնում ծառայության: Ասաց՝ ինչ է, ժողովրդի՞ն պետք է պատասխան տաս: Սրբազանը խոստացավ երկու ամսից ինձ էլի աշխատանքի կարգել: Անցել է կես տարի՝ ոչ վերականգնվել է ծառայությունս, ոչ էլ Սրբազանը պատասխանում է իմ հեռախոսազանգերին»,- պատմեց Անդրանիկ սարկավագը: Ի սկզբանե նրա համար միտինգներն անընդունելի են եղել: Պարզապես ցանկացել է համոզվել, որ դարեր շարունակ ինքներս մեզ սպանել ենք, սակայն սխալմամբ կարծել, թե հարեւաններն են սպանում:

Անի Կաղինյանը Կոմիտաս 5-ի պայքարում եղել է առաջին շարքում: Որպես պարտության հիմնական պատճառ՝ նա համարում է ՀՀ-ում տիրող ամենաթողությունը, պաշտոնյաների անտարբերությունն ու դատական համակարգը, որը կառավարվում է Բաղրամյան 26-ից: «Առաջացել է մի իրավիճակ, երբ դիմացդ բետոնի պատ է, եւ քաղաքացին իր խնդիրների հետ մնում է միայնակ: Մեր երկրում ամենաթողությունը բոլոր ոլորտներում է, եւ հնարավոր չէ պայքարել: Մեզ իշխանափոխություն է հարկավոր»: Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին այս օրերից մնաց քրեական գործի հարուցումը՝ իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կատարելու մեղադրանքով: Դիմադրության հաջողության բացակայությունը Արգիշտին բացատրում է մի շարք պատճառներով, հիմնականում՝ քաղաքացիական դիմադրության ոչ համակարգված, ինքնաբուխ եւ լոկալ բնույթով: «Պետք է կյանքի կոչել պայքարի նոր մեխանիզմներ, քանի որ պայքարի հին մեթոդները իրենց սպառել են, եւ ոստիկանությունը կարողանում է դրանք չեզոքացնել: Այս պարագայում, այդ պայքարների պարտությունը կախված էր նաեւ նրանից, որ տեղի ուղղակիորեն շահագրգռված բնակիչներից դրանց մասնակցում էին շատ չնչին թվով մարդիկ, այն էլ հիմնականում կանայք: Մարդիկ պետք է հասկանան, որ եթե իրենք ուղղակիորեն ակտիվ չպայքարեն իրենց իրավունքների համար, ապա այլոք չեն գա այլ վայրերից եւ իրենց փոխարեն պայքարեն»:

Տպել
2282 դիտում

Հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը

Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են. խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ

Թշնամական օդուժի հերթական կորուստները՝ լուսանկարներով. ներկայացնում է Արցախի ՊԲ-ն

Զինվորը պիտի առողջ լինի, որ նաեւ մարտունակ լինի, մի՛ մոռացեք վարակի մասին. Արտավազդ Վանյան

Ջավախահայերը հումանիտար ապրանքներով բեռնված մեքենաները տեղափոխում են Հայաստան. Վրաստանը թույլատրեց

Մակրոն, Թրամփ, Պուտին, Մերկել, Հռոմի Պապ. ազդեցիկ առաջնորդները խաղաղության ու երկխոսության կոչ են անում

Շվեյցարիան աջակցում է Ղարաբաղյան հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի Խմբի ջանքերին

Հայկական զինուժի կողմից հակառակորդի՝ մինչ այժմ խոցված սպառազինությունը. ՀՀ ՊՆ-ն նոր տվյալներ է հրապարակել

Աշխատավարձը՝ 1500-2000 դոլար եւ Թուրքիայի գրանցում. ում է հավաքագրել Թուրքիան եւ ինչի դիմաց

Զգուշացնում ենք՝ ոչ մի գնդակ չպետք է արձակվի մեր սահմանների ուղղությամբ. Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարի տեղակալ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Փաշինյանի հետ զրույցում խոր մտահոգություն է հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Թուրքիան սիրիացի մարտիկներ է ուղարկում՝ օգնելու իր հավատակից Ադրբեջանին. պատմել են զինյալները․ Reuters

Պետք է պատրաստ լինենք շատ ավելի ծանր ու երկար մարտական գործողությունների. ԱՀ նախագահ

Հայկական կողմի զոհերի թիվն ավելացել է եւս 26–ով. Արցախի ՊՆ-ն նոր ցանկ է հրապարակել

Առաջնագիծ մեկնեց օգոստոսին Լիբանանից հայրենադարձված պահեստազորի լեյտենանտ Արեգ Ասրապեանը. Զարեհ Սինանյան

Սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար

Վիրավորվել է մոտ 30 քաղաքացիական բնակիչ. Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ մարդկանց ոգին բարձր է, բայց զգուշավոր են

Վրացի իրավապահները ջավախահայերին թույլ չեն տալիս հումանիտար օգնությունը հասցնել սահման եւ փոխանցել հայկական կողմին

Փաշինյանը Մերկելին կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը՝ Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար

Հայ ազգը եղել է, կա ու կլինի. միասին մենք ուժեղ ենք. Արթուր Աբրահամ