Երևան
12 °C
Այս տարի արդեն չորրորդ անգամ Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորող պատանիները մեկնելու են Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբար, որը տեղակայված է հենց զորամասում եւ որտեղ ամբողջ տասը օր նրանք կճաշակեն բանակային կյանքը` իր բոլոր առանձնահատկություններով ու խստագույն ռեժիմով:
Կրթահամալիրը Արցախի հանրակրթության համակարգի հետ իրականացնում է լայնածավալ համագործակցություն, որը նրանք անվանում են հանրակրթական կամուրջներ: «Ասպետ» ճամբարը նույնպես համատեղ իրականացվող հերթական նախագիծն է, որի շրջանակներում էլ կրթահամալիրի ավագ դպրոցի` 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանների 60 պատանիների՝ իրենց երեք ուսուցիչների հետ միասին, ՀՀ պաշտպանության նախարարության` զորակոչիկների համար նախատեսված ավտոբուսը կհասցնի Ասկերանի շրջան` Այգեստան գետի ափին գտնվող զորամաս: «Մենք, ելնելով նրանից, որ մեր պատանիների մի մասը, միեւնույն է, պարտադիր ժամկետային զինծառայությունն իրականացնում է Արցախում, որոշեցինք որպեսզի խորթությունը հաղթահարվի, որպեսզի Արցախն իրենց համար նույնքան հարազատ ու հայրենիք լինի, որքան Հայաստանի Հանրապետությունը, ուսումնական պլանով նախատեսված մեր դաշտային ռազմական պարապմունքները անցկացնել արցախցիների հետ: Արցախի կրթության նախարարությունը սիրով ընդառաջեց»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Այցելությունը «Ասպետ» ռազմամարզական ճամբար իրականացվելու է նախնական զինվորական պատրաստության (ՆԶՊ) առարկայի շրջանակներում, պարզապես փակ դասասենյակների փոխարեն ընտրվել է այս տարբերակը: «Մենք ստեղծում ենք պատանու թրծման, կոփման, հայրենիքի պաշտպանությանը պատրաստող առողջ, հետաքրքիր, գրավիչ համակարգ, եւ դա անում եք, իհարկե, ինչպես ՀՀ ՊՆ-ի եւ ԼՂՀ ՊԲ-ի, այնպես էլ ԼՂՀ կրթության նախարարության հետ համատեղ: Բանակում պատանուն երկու տարվա ընթացքում կսովորեցնեն ճիշտ քայլել, զենքը ճիշտ բռնել: Այստեղ կարեւոր է, որ նա չվախենա, չխուսափի, կամային հատկանիշներ ունենա, խաղաղ նայի այդ ծառայությանը, դժբախտություն չհամարի, ունենա ինքնավստահություն, իր կյանքի մասը համարի: Ես կարծում եմ` սրանք են կարեւոր: Մնացածը կսովորեն բանակում: Պարզ է, մեզ համար դա չարչարանք է, բայց պիտի չարչարվենք, արդյունքում հայրենիքին տանք սահմանադրական պարտականության կատարմանը ֆիզիկապես, կամային որակներով պատրաստ պատանիներ»,- շարունակեց Աշոտ Բլեյանը: Ռազմագիտության դասաժամերը, այսպիսով, հենց այնպես չեն վատնվում, որ հետո սովորողին մի գնահատական նվիրեն ու վերջ:
Նշենք, որ «Ասպետ» ռազմամարզական ճամբարը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողների համար պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ պատանիների մոտ առողջական խնդիրներ են ծագում: Ճամբարը, ինչպես նշեցինք, ուսումնական պլանով նախատեսված դասընթացի մի մասն է` կազմակերպման այլ ձեւով: Այն անվճար է:
Ինչ վերաբերում է այլ դպրոցներին, ապա Աշոտ Բլեյանի փոխանցմամբ, «Ասպետ» ճամբար են մեկնելու նաեւ Մեծամորի ավագ դպրոցի մի խումբ պատանիներ: Դա կլինի արդեն երկրորդ անգամ:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից երեկ հետաքրքրվեցինք, թե Հայաստանում կա՞ն այլ դպրոցներ եւս, որոնց աշակերտները ռազմագիտություն առարկան սերտելիս լինում են արցախյան զորամասում տեղակայված ճամբարում: Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ տեղյակ չէ այդ ճամբարի մասին` միեւնույն ժամանակ հավելելով, որ ուսումնական պլանով թույլատրելի է ռազմագիտության դասերն անցկացնել ճամբարում: Այդպիսի մի ճամբար, ի դեպ, ըստ Նարինե Հովհաննիսյանի, ունի Երեւանի «Քվանտ» վարժարանը: Հետաքրքրվեցինք նաեւ, թե հնարավո՞ր է այստեղ եւս նախատեսվում է հետեւել Լեռնային Ղարաբաղի հանրապետության փորձին, որտեղ «Ասպետ» ռազմամարզական ճամբարը պարտադիր է 10-րդ դասարանցիների համար, եւ առաջիկայում նմանատիպ նախագիծ իրականացնել պետական մակարդակով: Հովհաննիսյանն առաջարկեց դիմել նախարարության մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության արտաուսումնական դաստիարակության բաժնի պետ Արմինե Բարսեղյանին: Վերջինս հայտարարեց, թե ԿԳ գերատեսչությունն առաջնորդվում է միմիայն իրավական ակտերով եւ վկայակոչեց ՀՀ վարչապետի 2014 թվականի մայիսի 15-ի թիվ 433 Ա որոշումը, համաձայն որի` դպրոցականների 2014 թվականի ամառային հանգստի նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, եւ այդ հանձնաժողովը համակարգում է դպրոցականների այս տարվա ամառային հանգիստը: Այս պատասխանից պետք է ենթադրել, որ խնդրո առարկա՝ ճամբարի ստեղծում գոնե առայժմ չի նախատեսվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դպրոցում երեխաները լեզվակռիվ են ունեցել. երեխաներից մեկի հայրը մյուսի հետ ծեծի է ենթարկել սեփական որդուն
Ոչ միայն նավթամթերք, բոլոր տեսակի ապրանքների շրջանառության պատրաստ ենք. Սիմոնյանը՝ Բաքվի հետ առևտրի մասին
Չեմ բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում նախատեսված որևէ միջոցառման. Ալեն Սիմոնյան
Բարի և լավ օր եմ մաղթում և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Հնդկական ավիաուղիները սպասարկող ինքնաթիռում աղավնի է հայտնվել. տեսանյութ
Մեր ռազմավարությունն է Հայաստանը դարձնել երկիր, որ կարողանա տարածաշրջանում ապրել առանց արտաքին օգնության
Ոչ ոք չգիտի՝ ինչպես է մեր եկեղեցին ֆինանսավորվում, ինչքան գումար է մուտք գործում, ինչպես է ծախսվում․ վարչապետ
«Բարի գալուստ Գերմանիա, պարոն վարչապետ». Ադրբեջանի դեսպանը հայերեն է ողջունել Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ
Չնայած բազմաթիվ ճգնաժամերի՝ Հայաստանն արձանագրել է առաջընթաց հանրային կառավարման ուղղություններով. Գրիգորյան
Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում
Մի քանի ժամ ջուր չի լինի Գորիսի որոշ հասցեներում, Մերձավան համայնքում ու Մալաթիա-Սեբաստիայի մի մասում
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Վանաձոր քաղաքի Բաղրամյան էստակադան. լուսանկարներ
Ավտովթար Երևանում. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են
Կտրիճի կողմից նախընտրական շտաբի վերածված հերթական եկեղեցին է՝ Տաշիր Սամոյի նկարը պատին փակցրած. Չախոյան
Հեծանվային լուսաբացը Բեռլինում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱՄՆ-ն ցանկացած տարածաշրջանում հենվում է երկրի վրա, որին համարում է առաջատար․ մեր տարածաշրջանում դա Հայաստանն է
Անդրադարձ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ներկայիս օրակարգին. Նարեկ Մկրտչյանը հանդիպել է կոնգրեսական Թոմաս Քենի հետ
Եվս 3 հայ բռնցքամարտիկ աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչում է
Վարդենյաց լեռնանցքում, Սևան-Հրազդան ավտոճանապարհին խիտ մառախուղ է. մի քանի տարածաշրջանում ձյուն է տեղում
TRIPP ուղին, Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացումն ունեն ներուժ՝ դառնալու Միջին միջանցքի բաղադրիչ
Վարչապետը հանդիպում է ունեցել գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ
Անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը
Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը հանդես են եկել հայտարարություններով. տեսանյութ
Ինչ է ասվում Հայաստանի և Գերմանիայի միջև ստորագրված ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրում
Փաշինյանն ու Մերցը վերահաստատել են Հայաստան-Գերմանիա բազմամյա բարեկամական և գործընկերային հարաբերությունները
Կոռուպցիայի դեմ պայքարում կա նաև մեկ հանգամանք, որի մասին ոչ մի դասագրքում, ցավոք, մեզ չեն ասում. Վարդապետյան
Գերմանիան աջակցում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, սահմանի բացմանը. վարչապետ
Հայաստան-Գերմանիա երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ հռչակագիր է ստորագրվել. տեսանյութ
Այցը պատմական է. այսօր Հայաստան-Գերմանիա հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ
Արման Խոջոյանն ու Ռիշան Չոդհրին քննարկել են Հայաստանի ցորենի արտադրության և մատակարարման ներկա իրավիճակը
Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ պայքարում են մեր դեմ, հաճախ՝ առանց բարոյական գծերի ու կանոնների
Հայտնի է՝ ինչի համար է Իշխան Սաղաթելյանը հրավիրվել Քննչական կոմիտե
Վարչապետը հանդիպել է ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ. տեսանյութ
ԲՏԱ նախարարն ընդունել է AMD ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչներին
Դիմավորման պաշտոնական արարողություն՝ ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից առաջ. վարչապետ. տեսանյութ
Արշակն ինձ ասեց՝ Արմեն, կարող ա «լևի» գնաս, ասեցի՝ ամուսնացած եմ, ասեց՝ հա ինչ անենք, երեցկինը ստեղ չէ
Գերմանիան Հայաստանի համար առանցքային դաշնակից է. տեղի է ունեցել Փաշինյան-Շտայնմայեր հանդիպումը
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է. Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում՝ ձյուն
Երևանում թմրանյութ իրացնող 17-ամյա աղջիկներ են ձերբակալվել. տեսանյութ
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելներից մեկում բախվել են կցորդիչով բեռնատարներն ու մարդատարը. կա վիրավոր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT