Իննամյա պաշտոնյան Հայաստանում

16/06/2013 schedule08:59

Ի՞նչ էր անում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` Բատկան, այս տարվա մայիսի 13-ից 15-ը: Նա պաշտոնական այցով Հայաստանում էր: Այդ այցի ընթացքում ստորագրվեցին իբր  կարեւոր` հույժ կարեւոր փաստաթղթեր: Բայց այցը դարձավ դարակազմիկ նրանով, որ Լուկաշենկոն մասնակցեց Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցու բացման արարողությանը: Որքանով էր այդ այցը կարեւոր Հայաստանի Հանրապետության համար եւ որքանով էր դա պաշտոնական, այդ մասին եկեք լռենք: Եւ այս տեսանկյունից չափազանց ուշագրավ է, թե ինչով է զբաղված եղել Հայաստանում Բատկայի որդին` Կոլյա Լուկաշենկոն, որը այսպես ասենք, ուղեկցում էր հորը: Դատելով մեր ուսումնասիրած փաստաթղթերից, նա այդ օրերին տժժացել է Երեւանում, ընդ որում` Հայաստանի պետական բյուջեի հաշվին: ՀՀ Արտաքին գործերի նախարարության աշխատակազմի «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար Վ.Ասոյանը «գործելով ՀՀ անունից» պայմանագիր է կնքել «Փլեյ Սիթի» զվարճանքների կենտրոնի ղեկավարության հետ, որով վերջինս պարտավորվել է «պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձեւով եւ ժամկետներում 2013թ. մայիսի 12-15-ը Բելառուսի հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակներում համապատասխան ծառայություններ մատուցել»: Ծառայությունները նկարագրված են ամենայն մանրամասներով` Բատկայի որդին 6 անգամ օգտվել է ավտոդրոմից, 11 անգամ` ավտոմատ խաղերից, 2 անգամ 7D կինոդահլիճից, 19 շրջան «կարտինգ է» քշել եւ այլն: Նույնատիպ պայմանագիր, էլի «ՀՀ անունից», կնքվել է «Վալենսիա» համալիրի ստենդային հրաձգարանի հետ: Այստեղ Բատկայի որդին կրակել է 115 հատ Տոզի, 123 հատ էլ` Կուրցի փամփուշտ: Ընդհանուր առմամբ, այս երկու պայմանագրերով ՀՀ պետական բյուջեից վճարվել է մոտ 200 հազար դրամ: Խնդիրն իհարկե գումարը չէ: Խնդիրը պետական բյուջեի մասին մեր չինովնիկների պատկերացումներն են: Ըստ մեր չինովնիկների, Բատկայի 9-ամյա որդին պաշտոնական պատվիրակության անդամ է` գրեթե վարչապետ կամ նախարար եւ նրա զվարճանքների համար պետք է վճարի ՀՀ պետական բյուջեն: Այսինքն, մեր չինովնիկները Կոլյային վերաբերում են այնպես, ինչպես Բելառուսի խորհրդարանը, որը անցած տարի 133 ստորագրությունով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` Կոլյային «Ժողովուրդների բարեկամության համար» մեդալով պարգեւատրելու առաջարկով: Բարեբախտաբար Պուտինը մերժել էր: 9-ամյա Կոլյան, ինչպես հայտնի է մամուլի հրապարակումներից, շքերթների ժամանակ կանգնում է Բատկայի կողքին, իսկ բելառուսցի գեներալները շարային քայլով մոտենում են նրանց ու պատիվ տալիս: Այսինքն, Կոլյան բարձրաստիճան պաշտոնյա է ոչ միայն Բելառուսի, այլ նաեւ Հայաստանի չինովնիկների տեսանկյունից: Հաշվի առնելով, որ Բատկայի հայաստանցի մտերիմ ընկերը` Գագիկ Ծառուկյանը մեծ «ներդրում է» ունեցել, որ այդ այցը համընկնի իր եկեղեցու բացման արարողությանը, ապա շատ ավելի տրամաբանական կլիներ, որ նա իր գրպանից վճարեր այդ 200 հազար դրամը: Բայց մեր չինովնիկները սկզբունքային որոշում են կայացրել` Կոլյայի զվարճանքների համար պետք է վճարի պետբյուջեն, այդպես ավելի լուրջ է՝ 9-ամյա տղայի կշիռին համապատասխան: 

Դե սա դժվարությամբ, բայց մի կերպ կարող ենք մարսել: Բյուջեից կատարված այլ ծախսերն ընդհանրապես զավեշտալի են եւ սահմանակցում են անմեղսունակության հետ: Հարկատուներին թերեւս կհետաքրքրի, որ մի քանի կազմակերպություններ բյուջեի հաշվին իրենք իրենց մարտի 8-ի ու փետրվարի 23-ի կապակցությամբ նվերներ են անում:

տես նաեւ էջ 3

Տպել
704 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին