Կազինո բացենք՝ պաշտոնականով

15/05/2013 schedule08:59

Այսօր նշանակալից օր է: Կարելի է ասել` պատմական: Ինչու չէ, նաեւ՝ շրջադարձային: Երեկվանից պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի հետ այսօր կմասնակցի Գագիկ Ծառուկյանի փողերով կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությանը, որից հետո, կրկին Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ՝ կգնա բացելու «Փարավոն» համալիրն ու այնտեղ կըմբոշխնի իր պատվին տրվող պաշտոնական ընթրիքը: Այլ պայմաններում, այլ հանգամանքներում, այլ գործող անձանց պարագայում՝ այս իրադարձությունը հնարավոր չէր լինի համարել պատմական, առավելեւս՝ շրջադարձային: Բայց սա այդ դեպքը չէ: Խնդիրն այն է, որ մեկ այլ երկրի նախագահ պաշտոնական այցով գալիս է Հայաստան, ու նրան ուղեկցող Սերժ Սարգսյանի հետ գնում՝ բացելու ընդդիմության ապագա առաջնորդին պատկանող կազինոն: Ու այսքանը դեռ բավարար չէ, այդ կազինոն ամենամեծն է Հայաստանում: Ուրեմն ինչն է այստեղ «պատմականն» ու «շրջադարձայինը»: Երբեւէ որեւէ մեկը կպատկերացնե՞ր, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդը կարող է ունենալ խիստ եկամտաբեր բիզնեսներ, այդ թվում նաեւ՝ կազինոներ: Երբեւէ որեւէ մեկը կմտածե՞ր, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդին կարող է պատկանել երկրի ամենամեծ կազինոն: Երբեւէ որեւէ մեկը կպատկերացնե՞ր, որ ընդդիմության առաջնորդին պատկանող ամենամեծ կազինոյի բացման արարողությանը կմասնակցեր Սերժ Սարգսյանը՝ մեկ այլ երկրի նախագահի հետ: Այսքանից հետո պարզ է չէ՞, որ տեղի ունենալիք արարողությունը պատմական է ու շրջադարձային: Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն: Ընդդիմությունը այլեւս չի հալածվում, չի ունեզրկվում, չի հոշոտվում, բանտերում չի հայտնվում, հարկայինի ասպատակություններին չի ենթարկվում... այլ իրեն պատկանող կազինոներում պաշտոնական ընթրիքներ է կազմակերպում այլ երկրների նախագահների համար, որոնց մասնակցում է նաեւ Սերժ Սարգսյանը: Հայաստանում երբեւէ նման ընդդիմություն եւ ընդդիմության առաջնորդ չի եղել` այդքան գաղափարական, այդքան սկզբունքային, այդքան համարձակ: Կարելի է չկասկածել, որ Գագիկ Ծառուկյանը կարդարացնի բոլոր նրանց սպասելիքները, ովքեր մեծ հույսեր են կապում նրա` ընդդիմադիր գործունեության հետ: Ընդամենը ավելացնենք, որ Ծառուկյանի կազինոյում տրվելիք պաշտոնական ընթրիքին կմասնակցի նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

Նկարում` Ավտոմատավոր ոստիկանը (ձախից) հսկում է «Փարավոն» համալիրը, որի մեջ մտնում է «Կեմպինսկի» հյուրանոցը եւ Հայաստանի ամենամեծ խաղատունը` «Շանգրիլան» (աջից):

տես նաեւ էջ 3

Տպել
671 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա