Չթրջվե՛ս

01/05/2013 schedule08:55

Պրոժեկտորները ողջ ուժով փորձում էին լուսավորել Առաջինի դիմանկարով մեծ պաստառը: Հորդ անձրեւն այնքան խիտ էր, որ փակում էր տեսադաշտն արդեն տաս-քսան մետրից: Լայն փողոցով սլանում էին միանման կանաչավուն մեքենաներ: Նրանց կարմիր լուսարձակները չէին հասցնում նույնիսկ փայլել անդադար թափվող ջրի հետեւից, իսկ անիվները փողոցով հոսող վարար գետն առատ շիթերով նետում էին մայթերի վրա` կրկնակի թրջելով հատուկենտ հետիոտներին: Հետիոտները, որ պարբերաբար հայտնվում էին շենքերի մուտքերում, դուրս էին վազում իրենց ապաստաններից ու անմիջապես մտնում հաջորդ խանութ, շքամուտք կամ սրճարան: Անվերջ վազքի եւ երթեւեկության մեջ անշարժ էր միայն ոստիկանական արծաթափայլ մեքենան: Այն կանգնած էր մայթին սեղմված, խաչմերուկին մոտ` գլխավոր ճանապարհի նշանի տակ: Մեքենայի ձախ դռան լուսամուտից անձրեւին հակառակ բարձրանում էր կապիտան Կիմ Ասյանի սիգարետի ծուխը:

- Կես ժամ է արդեն թունավորում ես ինձ, հերի՛ք է էլի,-ասում էր նրան ավագ լեյտենանտ Գոռոյանը:

- Ի դեպ, նյարդայնանալը խիստ վատ է ազդում առողջության վրա: Բարձրանում է արյան ճնշումը, խափանվում է սրտի աշխատանքը, ի հայտ է գալիս հորմոնալ աններդաշնակություն...քիչ նյարդայնացի՛ր Գոռոյան, ուզու՞մ ես, դու էլ ծխիր, միայն թե մի՛ նյարդայնացիր, թուլացի՛ր, նայի՛ր Առաջինի նկարին թեկուզ, մտածի՛ր նրա մասին, հանգստացի՛ր:

Կիմը ձեռքով ցույց տվեց դեպի մեծ ցուցապաստառը, որ վեր էր խոյանում պողոտայի վրա:

- Չեմ էլ նյարդայնանում, ուղղակի նստել ենք էստեղ ու ոչ մի բան չենք անում,-ասաց Գոռոյանն ու չալարեց անմիջապես հազալ: Հազալ ջանասիրաբար եւ ոչ առանց ողբերգականության` ցույց տալու համար իր վերաբերմունքը գործընկերոջ գլանակի եւ ծխախոտագործության հանդեպ ընդհանրապես:

- Գոռոյա՛ն, հանգստացի՛ր,-ասաց Կիմը` փոխված ձայնով,-Նա գալիս է, քաշի՛ր կապիշոնդ, դուրս ենք ելնում:

Կիմը դուրս եկավ առաջինն ու հին ձեւավորված սովորությամբ հասցրեց նայել շուրջ բոլորը, թեեւ դա անում էր նաեւ մեքենայում: Նա, ում գործընկերոջ հետ կես ժամից ավել սպասում էր, գալիս էր խաչմերուկի մյուս կողմից, անշտապ ու հանգիստ:

- Սպասենք մոտենա, թե՞ առաջանանք ինքներս,-հարցրեց Կիմի թիկունքից Գոռոյանը` ավելի ամուր ձգելով կապիշոնը:

- Քայլենք ընդառաջ ու ծանոթանանք,-ասաց Կիմն ու քայլերն ուղղեց դեպի խաչմերուկը: Մի քանի սրընթաց կանաչավուն մեքենաներ, արհամարհելով նրանց, անցան հենց քթների տակով` ջրելով ոստիկաններին` ոտից գլուխ: Մյուս վարորդները, սակայն, նկատելով խաչմերուկի մոտ կանգնած արծաթափայլ ոստիկանական  մեքենան, կանգնեցին ու զիջեցին նրանց: Բարեհաջող անցնելով խաչմերուկը` ոստիկանները դուրս եկան նույն մայթը, որով անշտապ քայլում էր երկար սպասված անձը` բացարձակ ուշադրություն չդարձնելով դույլերով հոսող անձրեւին:

- Ի՞նչ ենք ասելու,-հարցրեց Կիմի հետեւից քայլող Գոռոյանը:

- Ինքս կխոսեմ,- հանգստացրեց նրան Կիմն ու մի փոքր արագացրեց քայլերը:

Նրանց հանդիպակած գալիս էր երկար, հյուսված մազերով, բարձրահասակ տղամարդ` մուգ կարմիր տաբատով եւ կապույտ թեթեւ բաճկոնով:

- Ողջունում եմ ձեզ Քաղաքի եւ Քաղաքային Վարչության անունից եւ հրավիրում հասարակական վայր` տալու ձեզ մի քանի հարց,-ասաց Կիմը վստահ, բայց սիրալիր տոնով, երբ նրանք հավասարվեցին:

Հյուսված մազերով տղամարդը կանգ առավ եւ լայն ժպտաց ոստիկաններին:

- Մի մեծ բաժակ կապուչինոյի շուրջ` մեծ հաճույքով:

Կիմը նույնպես ժպտաց: Ամեն ինչ անցնում է ըստ լավագույն սցենարի, ֆիքսեց նա, բայց շտապեց ուղղել իրեն` դեռ անցնում է: Նրանք քայլեցին դեպի մոտակա սրճարանը: Հետեւից գնում էր Գոռոյանը` անձրեւի մեջ կորած, սրբելով դեմքով հոսող ջուրը, որն անընդհատ լցվում էր աչքերը: Սրճարան մտնելիս նա նկատեց, որ տղամարդու երկար հյուսերը թաց չեն ու հագուստն էլ բոլորովին չոր տեսք ունի:

***

Կապուչինոն մատուցեցին անմիջապես: Գոռոյանը պատվիրեց իր համար նարնջի հյութ, իսկ Կիմն ուզեց սեւ թեյ: Սրճարանում բացի իրենցից միայն տարեց բարմենն էր, ով համատեղությամբ կատարում էր նաեւ մատուցողի պարտականությունը: Բարի սեղանի հետեւում, պատի վրա, ինչպես նաեւ սրահի կողային պատին` Առաջինի հոխորտ դիմապատկերներն էին, որոնք անդրադառնում էին սրճարանի քրոմապատ կահույքի եւ սպասքի մեջ:

- Եվ այսպես,-սկսեց Կիմը,-նախ պետք է շնորհակալություն հայտնեմ` անմիջապես համագործակցելու պատրաստակամություն հայտնելու համար:

- Դուք պարտավոր չեք շնորհակալություն հայտնել,-պատասխանեց տղամարդն ու ժպտաց` շնչելով կապուչինոյի բույրը մետալիկ բաժակից:

- Դա է պահանջում մեր բարեկիրթ վարվեցողությունը,-ասաց Կիմն ու շարունակեց ժպտալով,-երկար ժամանակ ե՞ք այստեղ:

- Երկու շաբաթ,-հանդարտ ասաց տղամարդը:

- Գործունեության տեսակը՞,-հետաքրքրվեց Կիմը:

Տղամարդը կապուչինոյի մեծ կում արեց: Գոռոյանը, ով մինչ այդ զբաղված էր քրոմապատ փայլուն բաժակի մեջ իր աղավաղված պատկերը զննելով, միացավ զրույցին, սակայն ոչ մի բան չասաց, միայն լարեց ուշադրությունն ու սկսեց նայել սեղանակիցներին: Նրան գրավեց այն փաստը, որ Կիմի հագուստն արդեն չոր էր, իսկ մազերն ընդհանրապես ասես թրջված չլինեին, թեեւ Գոռոյանը չէր հիշում, որ Կիմը կապիշոնով լիներ:

- Ձեր գործունեության տեսակը՞,-կրկնեց հարցը Կիմը:

- Հանգիստը,-ասաց տղամարդը,-ես հանգստանում եմ:

Կիմը հանեց գրպանից սիգարետի տուփը, առաջարկեց զրուցակցին: Վերջինս ժպտալով հրաժարվեց: Գոռոյանը չմոռացավ հազալ:

- Ձեր ներկայությունն այստեղ առաջացնում է չափից ավելի շատ հարցեր: Ձեր տեսքը, ձեր ունեցած հանդիպումները Քաղաքի բնակիչների հետ, ձեր պահելաձեւը, նույնիսկ ձեր քայլվածքը...

- Ես ձեզ նյարդայնացնու՞մ եմ,-հարցրեց երկար հյուսերով տղամարդը:

Կիմը խորը քաշեց ծուխը եւ փչեց` նայելով Առաջինի դիմանկարին` կողքի պատի վրա: Գոռոյանը կրկին հազաց:

- Ոչ...Ձեր ներկայությունն այստեղ վտանգավոր է առաջին հերթին ձեզ համար: Ուստի Քաղաքային Վարչությունն առաջարկում է ձեզ անմիջապես հեռանալ:

- Պետք է լինեն մնալու տարբերակներ,-ասաց տղամարդը:

- Այդպիսիք հիմա չկան,-պատասխանեց Կիմը:

- Դուք տարբերակ գտել եք,-ասաց տղամարդը:

- Ինձ դա հեշտ չի տրվում, ես ստիպված եմ լինում թրջվել մյուսների պես, ես աշխատում եմ այստեղ,-ասաց Կիմը` թեքելով գլուխը դեպի Առաջինի պատկերը:

- Ես...

- Դուք արդեն գրավել եք չափից շատ մեծ ուշադրություն: Ինձ հանձնարարված է ետ ուղարկել ձեզ:

Տղամարդը նորից կում արեց իր փայլուն բաժակից: Քրոմի մեջ արտացոլվեց ծխացող մոխրամանին զզվանքով նայող Գոռոյանի դեմքը:

- Սա նրանց աշխարհն է,-ասաց Կիմը,-գնացե՛ք այստեղից:

***

Ճնշող, միապաղաղ անձրեւը տեղում էր Քաղաքի վրա: Պատշգամբից անձրեւի ձայնին էին խառնվում փողոցով սլացող միանման կանաչավուն մեքենաների շռնդյունն ու հատուկենտ մարդկանց շտապող քայլերի հյութալի չփչփոցը: Կապիտան Կիմ Ասյանը կանգնած էր պատշգամբում: Հայացքը նրա ուղղված էր դեպի վեր: Նա նայում էր պարզ երկնքին, հազարավոր աստղերին եւ ցածր կախված միակ արբանյակին: Հեռվում լույսի մի կետ պոկվեց գետնից եւ բարձրացավ վեր, հավաքեց արագություն եւ կորավ անհամար աստղերի բազմության մեջ:

- Գնաց,-ասաց ինքն իրեն Կիմը:

Նա նորից նայեց վեր: Երկինքը սեւ էր դատարկության պես: Կիմը երկարացրեց ձեռքը պատշգամբից դուրս: Անձրեւը կուլ տվեց այն ագահությամբ` ողողելով սառը ջրով:

Վահե Ղուկասյան

Տպել
1246 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ