Երևան
16 °C
- Չարժե ռիսկի դիմել,-ասում էր խորհրդատուն, ավելի լավ է կրել թաղանթը բոլոր վայրերում, ի՞նչ գիտեք, թե ինչ կարող է պատահել հետո:
- Ճիշտ է, ռիսկի դիմել չարժե:
- Ձեզ առավել կսազի այս թաղանթը, այն շատ զգայուն է եւ դրանով շատ ավելի համոզիչ տեսք կունենաք:
- Իրոք որ:
- Էլեգանտ թաղանթ ունենալը շատ ավելի է սազում նախագահի թեկնածուին, քան անխոհեմ խիզախությունը,-խորհրդատուն պտտվում էր թեկնածուի շուրջ` առաջարկելով տարբեր գույնի ու տարբեր ոճի թաղանթներ:
- Ձեր թաղանթն էլ լավ տեսք ունի,-իր ուշադրությունը խորհրդատուի վրա դարձրեց թեկնածուն,-ինքներդ եք ընտրե՞լ:
- Իմ թաղանթներն ընտրում է կինս,-շինծու ամոթխածությամբ պատասխանեց խորհրդատուն,
- Լավ ճաշակ ունի:
- Ձեզ հատկապես սազում են բեղիկները,-նկատեց թեկնածուն:
- Կնախընտրե՞ք նույնպիսինը:
- Ո՜չ, բեղերից ես երեւի հրաժարվեմ:
- Եվ ճիշտ կանեք, մաքուր սափրված դեմքն այժմ ավելի է վստահություն ներշնչում:
- Այ սա իրոք ինձ դուր է գալիս, ընտրենք սա,-եզրափակեց թաղանթի ընտրման արարողությունը թեկնածուն,-քանի՞ րոպե մնաց ելույթին:
- Երեք րոպեից սկսում ենք,-պատասխանեց թեկնածուի քարտուղարուհին` շոյելով իր թաղանթի թեփուկները:
- Պետք է կրկնեմ ճառս,-ասաց թեկնածուն,-ճառս ու՞ր է:
- Ահա այն,-մոտեցավ թեկնածուի օգնականը,-ահա այն: Անցկացրել եմ հատուկ թաղանթի մեջ:
Թեկնածուն վերցրեց թաղանթի մեջ քաշված թղթի կտորն ու սկսեց ուշադիր կարդալ: Ելույթ էր ունենալու բազմահազարանոց ամբոխի առջեւ, ելույթը նկարահանվելու էր տեսախցիկներով ու արբանյակների միջոցով հեռարձակվելու էր ողջ աշխարհով մեկ:
- Ժամանակն է,-ձայն տվեց քարտուղարուհին,-պետք է բարձրանալ բեմ, մարդիկ սպասում են:
Թեկնածուն նետեց վերջին հայացքն իր ճառին ու քայլեց դեպի հարթակը, որի դիմաց սպասում էր ընտրազանգվածը:
Թաղանթների մեջ առնված օբյեկտիվներով տեսախցիկները ֆիքսեցին թեկնածուի մուտքը, ուղեկցեցին նրան մինչեւ ամբիոն ու սառեցին` նրա ամեն մի բառը տեսագրելու եւ հեռարձակելու պատրաստ:
- Հարգելի ընտրողներ, ողջունում եմ ձեզ...
Ամբոխի միջից ծափահարություններ լսվեցին: Հազարավոր թաղանթապատ գլուխների միջով շարժում անցավ: Ցնցվում էին ոմանց բեղերը, ոմանց գագաթները, ոմանց շոշափուկները, թեփուկները...
- ...ես հավատում եմ ձեզանից յուրաքանչյուրին եւ ցանկանում եմ, որպեսզի դուք էլ հավատաք ինձ...
Ամբոխին ուշադիր հետեւում էին անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք կրում էին թաղանթի կրկնակի շերտ: Դրանք խառնված էին ամբոխի մեջ, կամ էլ պտտվում էին հարթակի շուրջ:
- ...վստահությունն է միայն, որ կարող է առաջ տանել մեզ դեպի մեր նպատակների իրագործումը...
Ամբոխը լսում էր կլանված: Թաղանթները շատ հարմար էին լսելու համար: Ամբոխը լսում էր ու համաձայն գլխով անում: Այդ լարված ուշադրության մեջ իսկական ալեկոծություն առաջացրեց ընտրողներից մեկի ձեռքի շարժումը: Նա բարձրացրեց ձեռքն ու հանեց գլխից թաղանթը: Նա լայն բացեց բերանն ու սկսեց հեւալով շնչել: Մի քանի շունչ հետո նա արդեն տապալված էր գետնին անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, իսկ նրա գլխին կրկին անց էր կացվում թաղանթը:
- ...միայն ազատությունը թույլ կտա մեզ եւ մեր սերունդներին ընտրել բոլորիս համար ճշմարիտ ճանապարհը...
Միջադեպին հետեւում էին թեկնածուի խորհրդատուն եւ անվտանգության ծառայության պետը:
- Բայց ինչպե՞ս է դա հնարավոր, այսպիսի պատահարները պետք է բացառել, բացառել,-նյարդայնացած ասում էր նա:
- Ամեն ինչ վերահսկվում է,-պատասխանեց անվտանգության պետն ու մատով ցույց տվեց վերեւ,-ամեն ինչ կարգին է:
Խորհրդատուն նայեց: Երկինքը հանրահավաքի վրա ձգված էր ապահով թաղանթով:
-...միասին մենք կկարողանանք արժանի ապագա ստեղծել մեր երեխաների համար...
Թաղանթապատ տեսախցիկներն ուղարկում էին կադրերը վեր` դեպի տիեզերք, որտեղ դրանք ընդունում էր թաղանթապատ ալեհավաքներով արբանյակն ու հետ ուղարկում թաղանթապատ մոլորակին:
Վահե Ղուկասյան
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ