Երևան
12 °C
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին խորհրդարանի ընտրությանը քվեարկելու և իրենց ինքնիշխան ժողովրդավարական իրավունքն իրացնելու կապակցությամբ: Նա բարձր է գնահատել քաղաքացիական ներգրավվածության մակարդակը:
«Քվեարկությունը ցույց է տալիս Հայաստանի ամուր հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանային գործակցության ընդլայնմանը, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին:
Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունների՝ չնայած խիստ բևեռացված քարոզարշավին`ընտրությունները եղել են ներառական, ապահովված են եղել քաղաքական այլընտրանքները, ընտրությունը հիմնված է եղել ամուր իրավական շրջանակի վրա:
Քարոզարշավը և քվեարկությունը տեղի են ունեցել Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտության, ճնշման և հիբրիդային հարձակումների, այդ թվում՝ տնտեսական ճնշումների պայմաններում, որոնք ուղղված են եղել ժողովրդավարական գործընթացը խաթարելուն և բևեռացմանը»,- նշել է Կալասը:
Այնուհանդերձ, ըստ նրա՝ ընտրությունն արտացոլել է Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականությունը և բարեփոխումների ճանապարհին գրանցած առաջընթացը: ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ դրանք նաև ընդգծում են հայ ժողովրդի հանձնառությունը եվրոպական արժեքներին և կայուն, անվտանգ ու բարգավաճ ապագային:
«ԵՄ-ն հաշվի է առնում Հայաստանի ընտրական մարմինների հրապարակած նախնական արդյունքները: Կոչ ենք անում քաղաքական բոլոր գործիչներին հարգել այդ արդյունքները և ժողովրդավարական ընթացակարգերը։ ԵՄ-ն վճռականորեն աջակցում է հայ ժողովրդին և հավատարիմ է իր հանձնառությանը՝ աջակցելու Հայաստանին իր ժողովրդավարական ճանապարհին և խորացնելու երկկողմ գործընկերությունը: Անհամբեր ենք՝ շարունակելու սերտ գործակցությունը Հայաստանի նորընտիր կառավարության և խորհրդարանի հետ՝ իրականացնելու համապարփակ բարեփոխումների օրակարգը, խթանելու տարածաշրջանային խաղաղությունը, տնտեսական աճը»,- ասվում է հայտարարության մեջ:
Կալասը շեշտել է Հայաստանի ինքնիշխանությունը, դիմադրողականությունը, ժողովրդավարությունը և բարգավաճումն ամրապնդելու կարևորությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ, մի շարք դեպքեր ստուգման փուլում են. Արմեն Մկրտչյան
ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ. տեսանյութ
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
Թրամփը հնարավոր է համարել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքումը
Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմում. մանրամասներ
2025-ին պատմական ռեկորդ է գրանցվել. 32 հազար 891 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Ղազարյան
Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս, եղել են սահմանված ժամին. ԳՇ պետ
Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները և նրանց ընտրատասովշիկները. Վահագն Ալեքսանյան
Հայ և թուրք գործարարները կրկին կհանդիպեն այս անգամ ՀՀ-ում. Միրզոյան
2025-ին շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024-ից. ՆԳ փոխնախարար
Կալասը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը քաղաքացիական ներգրավվածության մակարդակը
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվեն 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ, առանձին վայրերում՝ հորդառատ. ՇՄՆ-ն զգուշացնում է
ՆԳ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը 97.2 տոկոս է. Հովհաննիսյանը մանրամասնել է
Մեկնարկում են վերահաշվարկի աշխատանքները. ԸԸՀ-ները կգումարեն նիստեր
Գելլափն ու դրանց հղում անողները արդեն գետինը մտե՞լ են, թե՞ դեռ փորում են. Հարությունյան
Հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ
Ռուսաստանը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. Զելենսկի
Խորվաթիան աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ խորացող գործընկերությանը. Պլենկովիչ
Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անհամբեր սպասում եմ մեր երկրների գործընկերությունը խորացնելուն․ Կանադայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության և օրենքի գերակայության հնարավորություն
«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները․ Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացի մասնակցել է քվեարկությանը
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ․ ինչ հարցեր են քննարկվել
Ձեր վարչապետության նոր շրջանում մեր երկրների հարաբերությունների դինամիկ ընթացքը ավելի կզարգանա․ Փեզեշքիան
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության․ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի հետ
Խոստանում էր, որ ամսի 7-ից հետո տղան հետ կգա, անհամբեր սպասում ենք Ծառուկյանի որդուն․ Չախոյան
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման արտահերթ գրանցում կիրականացնի
Գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան բախվել է բետոնե քարին, կողաշրջվել և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է
Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասերում ավելացան 650-ով․ Ալեքսանյան
Հունաստանը հույս ունի ամրապնդել ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը․ Միցոտակիսը՝ Փաշինյանին
Ընտրությունների արդյունքները հնարավորություն են տալու շարունակել Կառավարության քաղաքականությունը․ Միրզոյան
Երկրին կարող է հարվածել ուժեղ, G3 մակարդակի մագնիսական փոթորիկ․ հայտնի է՝ երբ
Շնորհակալությամբ հիշենք բոլորին, որոնք մեզ՝ կանանցս, ընտրելու և այդ ընտրությունը պաշտպանելու իրավունք են տվել
Մոսկվան կպատժի Քոչարյանին ու Կարապետյանին. Պուտինը հանուն հաճույքի չէր ուզում, որ պրոռուսական ուժերը հետ գան
Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը ընտրել է ժողովրդավարությունը, խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT