Երևան
12 °C
«Տները կառուցված են փտած կաղնու գերաններից ու մաշված տախտակներից, որոնք ասես հնացած ծերեր լինեն, որ տեսել են աշխարհն իր ամբողջ խենթությամբ։ Այս գյուղի բնակիչները ոչ մի առանձնահատկությամբ աչքի չեն ընկնում, ապրում են իրենց գոյության ստվերում»։
Գյումրու դրամատիկականի Մհեր Մկրտչյան փոքր բեմում առաջնախաղ է՝ Գաբրիել Գարսիա Մարկես․ «Ամենասիրուն ջրահեղձը»։


Մարկեսը գյումրեցիների ընտրությունն է, դրամատիկականը հարցումներ է անցկացրել. թատերասերները բեմում այս հեղինակին են ցանկացել տեսնել։ Կոլումբիացի լրագրող-վիպասանի «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» պատմվածքի հիման վրա ծնված ներկայացման ռեժիսորն Արինա Արարատյանն է։
Շատ խոսք չկա, ասելիքն է հսկայական, որը հանդիսատեսին փոխանցվում է փոխլրացվող շարժումների, ժեստերի, հայացքների ու փոփոխվող դեկորացիաների միջոցով։


Հին գյուղի միօրինակ, սովորական ու ոչնչով աչքի չընկնող ծովը մի օր ափ է նետում մի դիակ։ Գյուղացիները տուն են բերում դին, պարզվում է՝ սիրուն է ավելի, քան իրենց կողքին ապրող տղամարդիկ են։

«Այդ երեկո ոչ ոք ծով դուրս չեկավ: Մինչ տղամարդիկ պարզում էին, թե արդյոք հարևան գյուղերում մարդու չե՞ն որոնում, կանայք հանձն առան ջրահեղձին հոգ տանելու գործը: Իսպանական որոճի փնջերով նրանք սրբեցին տիղմը, մազերն ազատեցին ջրիմուռների թնջուկներից և ձկան թեփուկները մաքրելու քերիչներով նրանից պոկեցին խեցիները: Այդ անելիս նրանք տեսան, որ նրա վրայի ծովային բույսերը հեռավոր օվկիանոսների են և խորին ջրերի, իսկ հագուստները ծվեն-ծվեն են եղել այնպես, ասես նա լողացել է մարջանե լաբիրինթոսների միջով: Նրանք տեսան նաև, որ մահը նա կրում է հպարտ արժանապատվությամբ. նրա դեմքին չկար ծովում խեղդվածներին հատուկ մենակության արտահայտություն, սակայն չկար նաև տանջանքի վանող արտահայտություն, որը գծագրվում է գետում խեղդվածների դեմքին:



Բայց սոսկ այն ժամանակ, երբ նրան մաքրեցին ամբողջովին, նրանք հասկացան, թե իրականում ինչպիսին է նա եղել, և այդժամ նրանց շունչը կտրվեց: Նա երբևէ նրանց տեսած ցանկացած մարդուց ամենաբարձրահասակն էր, ամենաուժեղը, ամենաբարեկազմը և ամենաառնականը, և նույնիսկ հիմա՝ արդեն մեռյալ, երբ առաջին անգամ նայեցին նրան, նա չէր տեղավորվում նրանց պատկերացումներում ու երևակայության մեջ»,- պատմում է հեղինակը:
Էստեբան են կոչում նրան ու որոշում տեսքին համապատասխան գեղեցիկ թաղում կազմակերպել։ Այս որոշմանը զուգահեռ իրենց գեղեցկանալու մասին են հանկարծ հիշում կանայք, դառնում առավել նուրբ ու պայծառ։ Ընակալումը մեկն է՝ գեղեցիկը քո մեջ է։

Դասական լատինաամերիկյան մոգական ռեալիզմի ժանրով դեռ 1968 թվականին գրված պատմվածքի ասելիքն այսօր էլ արդիական է։ Կյանքը լավն ու լուսավոր է այնքանով, որքանով մարդու միտքն ու ձգտում է այդպիսին։
Ծովի ալիքը հեռավոր խուլ մի գյուղ, որքան էլ տարօրինակ է, դիակի հետ նոր կյանքի կայծեր ու թարմ շունչ նետեց։ Տղամարդիկ երբ տեսան, որ կանայք անշունչ մարմինն առավել կարևորեցին և իրենք գրեթե դուրս էին այդ մրցակցությունից, հանկարծ սկսեցին գնահատել այն, ինչ ունեին, ինչն իրենցն էր, բայց տարիների ընթացքում դարձել էր սովորական այնքան, որ չէին էլ նկատում գոյությունը։


«Ժայռի եզր նրան ուսերին տանելու պատվին արժանանալու համար վիճելով՝ գյուղի բնակիչները առաջին անգամ տեսան, թե ինչ դժգույն են իրենց փողոցները, լերկ են իրենց բակերի քարերը, չնչին են իրենց երազանքները ջրահեղձի հոյակապության և գեղեցկության համեմատ: Նրանք նրան անդունդ նետեցին՝ այդպես էլ ոտքերին խարիսխ չկապելով, որպեսզի նա կարողանա վերադառնալ երբ կամենա, և շունչները պահեցին հարյուրամյակներից պոկված այն ակնթարթին, որը նախորդեց մարմնի անկմանը անհունություն: Նրանք նույնիսկ միմյանց նայելու կարիք չունեին հիմա, որպեսզի հասկանային, որ ոչ բոլորն են այստեղ, և այլևս բոլորը չեն լինի: Սակայն նրանք գիտեին նաև, որ այսուհետև ամեն բան այլ է լինելու. իրենց տների դռներն ավելի լայն են դառնալու, առաստաղները՝ բարձր, հատակները՝ ամրակուռ, որպեսզի Էստեբանի մասին հիշողությունները կարողանան բարավորներին չզարկվելով մտնել ամենուր»։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծում է՝ սա այն բացառիկ ներկայացումն է, որը հնարավորություն ունի թարգմանվելու 3 լեզվով, դառնալ փառատոնային։
«Այս առաջնախաղից հետո թատրոնը կունենա ևս մեկ առաջնախաղ, որն իրականացնելու է երիտասարդ ռեժիսոր Նադեժդա Ավետիսյանը․ Լեոնարդ Գերշի «Այս ազատ թիթեռները» պիեսը կլինի Մհեր Մկրտչյան փոքր բեմում։ Մեկ առաջնախաղ էլ կլինի մայիսին։ Ես հանդիսատեսի դատին կհանձնեմ ըստ Ռեյ Կունիի «Վատ տղաները» կատակերգությունը»,- ասաց Հարությունյանը։
Ապրիլին Գյումրու դրամատիկականը եռօրյա հյուրախաղերով կմեկնի Երևան։ Մայրաքաղաքի հանդիսատեսի համար կխաղան «Ինկած բերդի իշխանուհի»-ն, «Արտիստիկ համերգ», «Բոհեմ» ներկայացումները։
2026-ը Գյումրու դրամատիկականի համար հոբելյանական է, թատրոնի 160-րդ թատերաշրջանը տոն է լինելու։ Այդ տոնին նոր գույն ավելացրեց «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։ Դրամատիկականը երեք մրցանակ է ստացել։
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում մրցանակ է շնորհվել Մերի Մարգարյանին՝ «Կոստյումով տղամարդիկ» ներկայացման համար։
«Լավագույն զգեստների նկարիչ»-ը Լուսինե Խաչատրյանն է․ «Կատվի տունը», «Երկարագուլպա Պեպպին» ներկայացումներ են մասնակցել մրցանակաբաշխությանը։
Անի Ռաշոյանը «Լավագույն բեմանկարիչ» անվանակարգում մրցանակի է արժանացել «Երեք անունով մի աղջիկ», «Երկարագուլպա Պեպպին» ներկայացումների համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դատավոր Մեխակ Գևորգյանին խիստ նկատողություն է հայտարարվել․ ԲԴԽ
Վաղը Շենգավիթում ենք, մյուս օրը՝ Արագածոտնում․ վարչապետը ժամանակացույց է հրապարակել․ տեսանյութ
Սրանց ուղեղը թափած է. Քոչարյանին «արա» ասողը թիրախի տակ է, դեմքը սկան են արել, որ հետևից գնա ոխակալը
Երևանը բաց է՝ տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրումների, նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար
ՔՊ-ի վրա ջուր են լցնում, ու այդ մարդուն տան մեջ չեն սպանում. Պուտինը չի որոշողը, թե ՀՀ-ն ինչ անի. տեսանյութ
Գիտության հանրային հաշվետվողականությունն առանցքային է․ Ժաննա Անդրեասյան
Անհրաժեշտ է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացել, առանց սահմանափակումների․ Գուտերեշ
Կենսաչափական փաստաթղթերի համակարգը ևս մեկ քայլ է ՀՀ-ն մոտեցնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանը․ նախարար
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 3-4 աստիճանով․ անձրև կտեղա, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի
Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ, քրեական վարույթ չի նախաձեռնվել
Քաղաքական թոթովախոսը. «հաղթարշավ» բառը սխալ արտաբերած օլիգարխը «մանթրաժ»-ից ո՞ւմ էր փորձում հայացքով նախատել
«Վայլդբերրիզ»-ի հետ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուի գրանցումը
Ինչպես է 102-րդ ռազմակայանը միջամտում ՀՀ ներքին գործերին, ինչ գործառույթ ունի հայր Տիմոֆեյը․ մանրամասներ
Բոլորը պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի նոր տրամաբանության բանակ․ վարչապետ
Պատրիարքական գահի տեղապահ Շիոն ընտրվել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք
ՇՄ նախարարը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինաշխատանքների ընթացքը
Հայաստանը շատ լավ աշխատանք է կատարել․ նախագահը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին
Պարո՛ն վարչապետ, շատ բողոքողները հենց ձեզ են ընտրելու, դա իմացեք․ քաղաքացին՝ Փաշինյանին․ տեսանյութ
Շուկայից հետ են կանչվում ZWILLING ENFINIGY և ENFINIGY PRO մոդելների վտանգավոր թեյնիկներ․ ՇՎՏՄ
Հայաստանը չի հավակնում համաշխարհային բոլոր գործերին խառնվել․ Փաշինյան
Պահանջում եմ, որ Վեդիի նման դեպքերում պատասխանատուները վարվեն այնպես, ինչպես իրենց երեխայի դեպքում. վարչապետ
Ընտրություն կատարելու հարց օրակարգում չենք դնում. Փաշինյանը՝ Պուտինի հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ավտովթար Վանաձոր-Երևան ճանապարհին. կա տուժած
Գործուղված դիվանագետները ծառայությունից հետո պետք է վերադառնան ՀՀ. կփոխվի վարձատրության կարգը. նախագիծ
Տնավորվել, տեղավորվել ենք, շնորհակալ ենք. սիրիահայերը՝ վարչապետին
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ
Իմացի՝ մենք քո կողքին ենք, գալու ենք քեզ ընտրենք. քաղաքացին՝ վարչապետին
Գլխավոր դատախազի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը
«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավի չորրորդ օրը կլինի Արագածոտնի մարզում
ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը
Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի 4 պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Երևանում քարոզարշավ անելիս կերթևեկենք հանրային տրանսպորտով․ Նիկոլ Փաշինյան
Հրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ
Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ը
ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը. ինչ է առաջարկվում
«Բարեկամություն» մետրոյից վազքով եկել եմ. կարելի՞ է ձեզ հետ նկարվել. քաղաքացին՝ Փաշինյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT