Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ

12/03/2026 schedule13:58

2025-2026 ուսումնական տարվա ավարտին 9-րդ դասարանի ավարտական քննությունների գործընթացը կարգավորվում է Կրթության և գիտության նախարարի 2012թ. մայիսի 3-ի N 388-Ն հրամանով սահմանված կարգի պահանջներին համապատասխան:

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցով 9-րդ դասարանի շրջանավարտներն ավարտական քննություններ են հանձնելու հետևյալ առարկաներից.

  • «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների միասնական էսսե
  • բնագիտական առարկաներից քննություն՝ թեստային եղանակով կամ ուսումնական նախագծի ձևաչափով
  • «Հայոց լեզու» (գրավոր)՝ թեստ
  • «Մաթեմատիկա» (գրավոր)՝ թեստ
  • «Օտար լեզու» (տվյալ հաստատությունում դասավանդվող օտար լեզուներից սովորողի ընտրությամբ)՝ բանավոր
  • «Ֆիզկուլտուրա»՝ ստուգարք
  • ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր)
  • ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր)։

9-րդ դասարանի ավարտական քննությունները կազմակերպվելու են ուսումնական հաստատություններում։

2025-2026 ուստարվա ավարտին 9-րդ դասարանում «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը կիրականացվի էսսեի ձևաչափով երկու առարկաների բովանդակությունն ինտեգրող գրավոր աշխատանքի միջոցով: Էսսեի ձևաչափի ներդրման անհրաժեշտությունը բխում է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորման պահանջից և նախատեսում է սովորողների գիտելիքների ընդլայնմանը զուգահեռ զարգացնել նրանց վերլուծական և քննադատական մտածողությունը, պատճառահետևանքային կապերը տեսնելու, սեփական մտքերը կառուցողականորեն գրավոր ձևակերպելու հմտությունը, ինչպես նաև միջառարկայական կապերը կիրառելու կարողությունը:

Սովորողները ներկայացնում են թեմայի վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ հիմնվելով ուսումնասիրված գրական ստեղծագործությունների և պատմական իրադարձությունների վրա, ինչը թույլ է տալիս գնահատել նրանց համապարփակ մտածողությունը և տարբեր առարկաների միջև կապեր կառուցելու կարողությունը, ինչը ժամանակակից կրթության կարևոր բաղադրիչ է:

Սովորողը կատարելու է մեկ ինտեգրված գրավոր աշխատանք, որը կգնահատվի համապատասխան մասնագետների՝ գրականության և պատմության ուսուցիչների կողմից առանձին 20-միավորանոց համակարգով։ Երկու գնահատականների միջինացված միավորը կհամարվի ինտեգրված քննությունից սովորողի վերջնական միավորը՝ ապահովելով աշխատանքի գնահատումը երկու առարկաների մասնագիտական տեսանկյունից և ձևավորելով սովորողի ընդհանուր պատրաստվածության առավել ճշգրիտ պատկեր:

Քննական էսսեի տեքստում հայոց լեզվի քերականական կամ ուղղագրական գիտելիքների առանձին ստուգում չի իրականացվում՝ հաշվի առնելով, որ նույն սովորողի կողմից թեստային պարտադիր քննություն է նախատեսված: Էսսեի ստուգման ժամանակ կարևորվում է թեմայի բովանդակությունը հասկանալու, դրա շուրջ փաստեր ու գաղափարներ ներկայացնելու, գրական և պատմական նյութերը համադրելու և վերլուծելու ուղղությամբ սովորողի կարողությունը։ Էսսեի քննական թեմաները մշակում են կրթության պատասխանատու մասնագետները և տրամադրում դպրոցներին՝ քննության անցկացման համար։

2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ ՀՀ հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի բոլոր սովորողները բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող են հանձնել նաև ուսումնական նախագծի ձևաչափով՝ միաժամանակ պահպանելով քննության թեստային եղանակը։ Գործընթացը կարգավորվում է Կրթության և գիտության նախարարի 2012թ. մայիսի 3-ի N 388-Ն հրամանով սահմանված կարգով։

Նախագծային աշխատանքի միջոցով քննություն հանձնելու մոտեցումը ներդրվել է՝ հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցների 1-11-րդ դասարաններում արդեն ներդրված են Հանրակրթության պետական չափորոշչի վրա հիմնված նոր ուսումնական ծրագրերը, որոնք առաջնահերթ կարևորում են բնագիտական կրթության ոլորտում չափորոշչով սահմանված վերջնարդյունքների ապահովումը, ձեռք բերված գիտելիքների կիրառական բնույթը, հետազոտական մտածողության զարգացումը և միջառարկայական կապերի ձևավորումը։

Այս մոտեցումը թույլ է տալիս սովորողներին կիրառել տարբեր բնագիտական առարկաներից ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, խթանում է հետազոտական աշխատանքի իրականացումը, տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը, հիմնավորված եզրակացությունների ձևակերպումը, ինչպես նաև տարբեր առարկայական ոլորտների միջև բովանդակային կապերի բացահայտումն ու կիրառումը՝ ապահովելով չափորոշչով նախատեսված կարողունակությունների ձևավորումը։

Նախագծային աշխատանքը կարող է իրականացվել «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» կամ «Աշխարհագրություն» առարկաներից սովորողի ընտրությամբ։ Նախագիծը պետք է ներառի առնվազն երկու բնագիտական առարկաների համադրություն և համապատասխանի 7-9-րդ դասարանների ուսումնական ծրագրերի բովանդակությանը։

Նախագծերի թեմաների ցանկը հրապարակում է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը։ Դպրոցներում ուսուցիչներն ու սովորողները միասին ընտրում են թեման, կազմում նախագծի պլանը և ներկայացնում հաստատման սահմանված կարգով։

Նախագծերի իրականացումը դպրոցներում սկսվում է մարտ ամսին, իսկ նախագծերի պաշտպանությունը կազմակերպվում է մայիսի վերջին շաբաթվա ընթացքում։ Պաշտպանության ընթացքում սովորողները ներկայացնում են իրենց կատարած աշխատանքը, ուսումնասիրությունների արդյունքները և եզրակացությունները։

Նախագիծը գնահատվում է 20-միավորանոց համակարգով մի քանի բաղադրիչների հիման վրա, որոնք նախատեսված են նախագծային ուսուցման հայեցակարգով։ Գնահատումն իրականացնում են նախագծի իրականացմանը մասնակցած ուսուցիչները, և նրանց գնահատականների միջինացված արդյունքը համարվում է սովորողի վերջնական գնահատականը։

Սովորողը ցանկության դեպքում կարող է հրաժարվել նախագծային աշխատանքից և մասնակցել նույն առարկայի ավարտական քննությանը թեստային ձևաչափով։ Նա նաև հնարավորություն ունի մասնակցելու թեստային քննությանը՝ ավելի բարձր արդյունք ստանալու նպատակով․ այս դեպքում առավել բարձր ստացված միավորը կհամարվի սովորողի ավարտական քննության վերջնական գնահատականը։

2025-2026 ուսումնական տարում ՀՀ դպրոցների 12-րդ դասարանի շրջանավարտները պետական ավարտական քննությունները հանձնելու են նախորդ տարիների քննությունների տրամաբանությամբ և բովանդակությամբ. որևէ նոր մոտեցում սահմանված չէ: Բացառություն են կազմում միայն Տավուշի մարզի դպրոցները, որտեղ արդեն 2-րդ տարին է՝ սովորողները 3 անգամ են հանձնում պետական ավարտական քննություններ՝ հունվարին և հունիսին հին չափորոշչի բովանդակությամբ, իսկ հուլիսին՝ ՀՊՉ նոր բովանդակությամբ:

2026-2027 ուստարում արդեն 12-րդ դասարանն ավարտող շրջանավարտներն ավարտական և միասնական քննություններ հանձնելու են Հանրակրթության պետական նոր չափորոշչի, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատված առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջներին համապատասխան»,- ասվում է հաղորդագրությունում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
653 դիտում

Երևանի Արտաշիսյան փողոցում պահեստ է այրվել

Առավոտյան տեսանյութի արդյունքները. ընդդիմությունն աշխատում է իրեն չխնայելով. վարչապետ

Ոստիկանությունը պետության ողնաշարն է, և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի․ դա քաղաքացիների շահերից է բխում

Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով

Լայնածավալ աշխատանքներ են ընթանում․ «Զվարթնոց» հասնելու համար ուղևորությունը պետք է նախապես պլանավորել

Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ

Ընդդիմությանը փողով կամ առանց փողի ընտրող սիրելի քաղաքացիներ, նրանց համար բոշա եք, շուն-շանգյալ․ Հարությունյան

Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահը կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ. լուսանկարներ

ՆԳՆ-ում կոլեգիայի հանդիսավոր նիստ Ոստիկանության օրվա առիթով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ընտրակաշառքը սպանությանը հավասար բան է, որովհետև դրա հետևանքով շատ համակարգեր կոռումպացված էին. Հարությունյան

Հայաստանում ընտրակաշառքով հնարավոր չէ ազդել ընտրության արդյունքների վրա․ մենք դա թույլ չենք տա. Հովհաննիսյան

Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մեզ նալիչ են տալիս, էն բոշին 100 հազար տվեցի. «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ են ձերբակալվել․ ձայնագրություններ

Կրթության, գիտության, առողջապահության ոլորտների աշխատանքները երկարաժամկետ ներդրում են տնտեսության մեջ. Թունյան

Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 մլն 757 հազար դոլարի ապրանքներ

Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում

Հայտնի է՝ ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց թմրամիջոցների շրջանառության պատժի խստացման և այլ նախագծեր

«Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հրապարակումը չի համապատասխանում իրականությանը

2025 թվականին նորոգվել, հիմնանորոգվել, վերակառուցվել ու կառուցվել է 504 կմ երկարությամբ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Հայաստանում արտագաղթը վերափոխվել է ներգաղթի. Արփինե Սարգսյան

Ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Կիևին ու Դնեպրին. կան զոհեր և տուժածներ. տեսանյութ

Էս ի՞նչ շարժ է, ոնց որ «Պտտվիր, կյանքի կարուսել» երգը լինի. վարչապետը՝ ընդդիմադիրների՝ դահլիճ ելումուտի մասին

Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ. 1 անձի մեղադրանք է ներկայացվել

2018-ից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել և չի աշխատելու. Փաշինյան

Առաջիկա մանդատը միանշանակ պետք է լինի խաղաղությունը սովորական և ինստիտուցիոնալ դարձնելու մանդատ. Փաշինյան

Կինոն կամրջող դեր է խաղում տարբեր մշակույթների միջև՝ ապահովելով մշակութային բազմազանություն. ԿԳՄՍ նախարար

Հատուկ են խոցելիներին ներգրավում ընտրակաշառքի շղթայում՝ երիտասարդ կանայք, կերակրող մայրեր, որ պատիժը մեղմ լինի

Ջրային և արդարադատության ոլորտներում մեծ խնդիրներ ունենք, որոնք չեն լուծվում. Փաշինյան

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը բարձրացրել է աշխատավարձերը

Ոստիկանությունը Հայոց պետականության կարևոր հենասյունն է. Քոչարյան

Քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան մենք սպասում էինք․ Փաշինյան

Ադրբեջանը սկսել է ապրանքներ ներմուծել Հայաստանից

Փամբակ-Վանաձոր հատվածում տեղի ունեցած ավտովթարի պատճառով ջրատար է վնասվել. մի շարք համայնքներում ջուր չի լինի

Դավիթ Խաչատրյանն ընտրվել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ

Ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը. Ոստիկանության պետի ուղերձը

34 տարի անց առաջին անգամ բանակցություններ կանցկացվեն Իսրայելի և Լիբանանի առաջնորդների միջև

Քննարկվել են դեսպան Նարեկ Մկրտչյանի՝ Յուտա աշխատանքային այցի արդյունքներն ու պայմանավորվածությունները

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցում է սպասվում

Ոստիկանությունը պետության ողնաշարն է՝ կայունության և օրենքի գերակայության անփոխարինելի երաշխավորը. ՆԳ նախարար