Երևան
12 °C
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ տեղը:
Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել է Լևիկ Միքայելյանը (61 կգ), բրոնզե մեդալներ են նվաճել Արման Հարությունյանը (57 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ):

61 կգ քաշայինների եզրափակիչում Լևիկ Միքայելյանը գոտեմարտել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալլահվերդիևի հետ և 2։1 հաշվով հաղթանակ տարել՝ կարիերայում երկրորդ անգամ նվաճելով երտասարդական ԵԱ-ի հաղթողի կոչումը։ Մեկնարկում Միքայելյանը առավելության էր հասել Մոլդովայի ներկայացուցիչ Վասիլյե Մարկուի (4։1) և բուլղարացի Էրդալ Գալիպի (1։1) նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Տոլգա Օզբեկին:
125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցել է Բելառուսը ներկայացնող Ստիապան Մանդրիկի հետ և ընդամենը 40 վայրկյանում հաղթանակ տարել՝ կարիերայում երկրորդ անգամ դառնալով երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտել է նաև 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը, որը սակայն զիջել է Ռուսաստանը ներկայացնող Մուստաֆագաջի Մալաչդիբիրովին։

19-ամյա Արման Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Այանդար Օնդարին։ Վերջինս հասել է եզրափակիչ, ինչի արդյունքում հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն է ստացել, որտեղ 16։5 հաշվով հաղթել է ուկրաինացի Միկոլա Բրատովին։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը 10։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Բելառուսի ներկայացուցիչ Արտյոմ Պավլյուչենկայի նկատմամբ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 5։3 հաշվով առավելության է հասել գերմանացի Մարսել Վագինի նկատմամբ։ Մեկնարկում Մարգարյանը ժամանակից շուտ զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Ելթեմիրովին, իսկ սփոփիչ գոտեմարտում 11։4 հաշվով առավելության է հասել Իտալիայի ներկայացուցիչ Դանիելե Ջուբիոտիի նկատմամբ։
65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը ևս պայքարել է բրոնզե մեդալի համար, սակայն գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ զիջել է մրցակցին՝ Ադրբեջանի ներկայացուցիչ Մուսա Աղաևին։ Գոտեմարտն ավարտվել է 4:6 հաշվով: Մուսիկյանը մեկնարկում տուշեով հաղթանակի էր հասել հունգարացի Զոլտան Միժեիի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը ժամանակից շուտ հաղթել էր Շվեյցարիայի ներկայացուցիչ Սանդրո Հունգերբյուլերին, իսկ կիսաեզրափակիչում 6։9 հաշվով զիջել է Բելառուսի ներկայացուցիչ Մագոմեդխան Մագամեդխանովին։

Հունահռոմեական ոճի ըմբիշները Մ23 տարեկանների ԵԱ-ում պայքարը կսկսեն մարտի 13-ից: Գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մեդալների համար կպայքարեն 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 60 կգ Սուրեն Աղաջանյանը, 63 կգ Արմեն Սուքիասյանը, 67 կգ Յուրիկ Հովեյանը, 72 կգ Աշոտ Խաչատրյանը, 77 կգ Սամվել Տերտերյանը, 82 կգ Մարտիկ Պետրոսյանը, 87 կգ Վիգեն Նազարյանը, 97 կգ Ռուբեն Գևորգյանը, 130 կգ Արամայիս Հարությունյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են
Շնորհակալ ենք խաղաղության ու մեր առողջության համար. քաղաքացիները՝ վարչապետին
Դու էն առաջին դասարանցի՞ն էիր, որ սեպտեմբերի 1-ին լացում էիր. վարչապետը հիշել է իր հետ լուսանկարվող տղային
Ապրիլի 12-ին և 13-ին ողջ ՀՀ տարածքում կդիտվեն ակտիվ տեղումներ. մի շարք մարզերում ձյուն կտեղա, կդիտվի բուք
Եվրատեսիլյան մասնակիցների կողմից հուշեր ու մաղթանքներ` Հայաստանի պատվիրակի հագուստին. տեսանյութ
Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից
Աբովյան. ՀՀ վարչապետը քաղաքացիների հետ հանդիպումներից տեսանյութ է հրապարակել
ԱՄՆ-ն և Իրանն Իսլամաբադում 21 ժամ բանակցել, բայց չեն կարողացել համաձայնության հասնել. որ կետերն են վիճահարույց
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. Ազիզյան
Գյումրիում բախվել են «Մերսեդես»-ներ. դրանցից մեկը հարվածել է երկաթե սյանը․ կա վիրավոր
ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմը Գագարինում են. տեսանյութ
Հորմուզի նեղուց ժամանելուն պես 2 խոշոր տանկեր հետ է վերադարձվել՝ չհասնելով վերջնակետին
Աչաջուրի միջնակարգ դպրոցից քթոսկրերի կոտրվածքով «Իջևանի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա աշակերտ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Վարչապետի ու ՔՊ կուսակիցների առաջին կանգառը Սևանում է. տեսանյութ
Նախաճաշ Ծովագյուղում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մանուկյանը՝ Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Բարեփոխումները պետք է լինեն նպատակային, հետևողական և ուղղված հանրային շահին. կայացել է ՆԳՆ տարեկան համաժողովը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Ուրախ ավտոբուսն ուղևորվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր. վարչապետ
Հրդեհ Իջևանի շենքերից մեկում, հայտարարվել է բարդության «1 Բիս» աստիճան
Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել ՔՊ-ի «ուրախ ավտոբուս»-ից
Մինչև 250,000 դրամ փոխհատուցում կտրվի ՀՀ քաղաքացիներին, որոնց չվերթները չեղարկվել էին. ովքեր կարող են ստանալ
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման արարողությանը
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության կազմում 15 լրագրող կմասնակցի միջազգային վերապատրաստման դասընթացի
Սամվել Կարապետյանի հավաքին մարդ բերող ավտոբուսը տեղափոխվել է տուգանային հրապարակ. հայտնի է՝ ինչու
Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին քաղաքացիներ բերող ավտոբուսները՝ Երևանի տարբեր փողոցներում․ Factor․ տեսանյութ
Իսլամաբադում տեղի են ունեցել Իրան-ԱՄՆ միջնորդավորված բանակցություններ
Կալուգեցի Սամոյի «պատմական» հանրահավաքը․ ասում են առաջին անգամ խոսալու է, իսկ չոչ ե՞րբ է անելու․ Չախոյան
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ՝ քննարկելու նրանց մտահոգող հարցերը
Խաղաղությունը բոլորիս համար առաջնահերթություն է. վարչապետ․ տեսանյութ
Գրկեմ Ձեզ, էլի, ոնց եմ Ձեզ սիրում. քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին․ տեսանյութ
Առողջ ըլնես, բիլակդ տեղը, մեր գլխից էլ՝ անպակաս․ վարչապետն այցելել է Սպիտակ․ տեսանյութ
Կրակոցներ են հնչել Վաղարշապատում․ կա ձերբակալված. տուժած քաղաքացիներ չկան
Ադրբեջանում հանդիպումն անցել է կառուցողական երկխոսության մթնոլորտում․ «Խաղաղության կամուրջ»
Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցել․ սպասվում է ձյուն, մի քանի մարզում բուք կլինի
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ տեղումները չեն դադարի, առանձին վայրերում կդառնան առատ
Ապատեղեկատվություն է, թե ոստիկանության ավտոբուսը ՀՀ վարչապետի ավտոշարասյանն է ուղեկցել․ ՆԳՆ
Եթե քաղաքական ասելիք չունեք, պարտադիր չէ ձեր ժելեած դատարկ գլուխներդ գիշանգղի նման մտցնեք մարդկանց վերքերի մեջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT