Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են դատախազության 2025 թվականի աշխատանքները:
Աննա Վարդապետյանը դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստը սկսել է դրական լուրով, որը վերաբերում է դատախազության հանրային վարկանիշին. համաձայն Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության՝ դատախազության աշխատանքից «լիովին գոհ» և «ավելի շուտ գոհ» է ՀՀ քաղաքացիների 43%-ը: Նախորդ հարցման համեմատ գոհունակության ցուցանիշն աճել է 6%-ով: «Սա, կարծում եմ, մեր՝ որպես միասնական համակարգի, կարևոր նվաճում է, հավաստումն է այն պնդման, որ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև լինի տեսանելի ու հասկանալի»,- նշել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

Աննա Վարդապետյանը, ամփոփելով այս տարվա ընթացքում իր կողմից Երևան քաղաքի վարչական շրջաններ և մարզային դատախազություններ կատարված այցերի արդյունքները, ընդգծել է, որ բոլոր այն ուղենիշները, որ նախատեսվել էին ստորաբաժանումների աշխատանքի համար, հետևողականորեն իրականացվում են:
Անդրադառնալով մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի գնահատմանը, համաձայն որի՝ 2025 թվականին կատարված աշխատանքի արդյունքներով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Սյունիքի մարզի դատախազությունը, ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորել է Սյունիքի մարզի դատախազությանը մարզի դատախազի գլխավորությամբ և ընդգծել, որ այս նվաճումը նպատակ սահմանելու և այդ նպատակի իրականացմանը հասնելու օրինակ է։

Աննա Վարդապետյանը շնորհավորել է նաև 2-րդ և 3-րդ հորիզոնականները հավասար միավորներով կիսած Գեղարքունիքի մարզի դատախազությանն ու Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությանը, ինչպես նաև 4-րդ հորիզոնականը զբաղեցրած Լոռու մարզի դատախազությանն ու 5-րդ հորիզոնականը զբաղեցրած Արարատի մարզի դատախազությանը:
«Չեմ կարող չընդգծել Արարատի մարզի դատախազության աշխատանքը, որը 2025 թվականի ընթացքում աննախադեպ ցուցանիշ և բովանդակություն է ապահովել կատարված աշխատանքում հատկապես պետական շահերի պաշտպանության ոլորտում։ Սա չի նշանակում, որ մյուս ստորաբաժանումների աշխատանքը գոհացուցիչ չէ. սա նշանակում է, որ մեր պահանջներն են խստացել, մեր նշաձողերը բանավոր խոստումներից անցել են կոնկրետ արդյունքների։ Ցանկանում եմ ընդգծել յուրաքանչյուրիդ աշխատանքը, կոլեկտիվ աշխատանքը և վերահաստատել, որ այս տարվա համար մենք նույն առաջնահերթություններով ենք շարունակելու աշխատել՝ ընդգծված ուշադրություն դարձնելով հանցագործությունների կանխարգելմանը»,- նշել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը։

Ամփոփելով ելույթը՝ Աննա Վարդապետյանը դիմել է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դատախազներին. «Իմ խնդրանքն է, որ մենք լինենք ավելի պատասխանատու, ավելի ուշադիր, ավելի բարեկիրթ: Այսօրվա մարտահրավերները չեն վերաբերում միայն պրոֆեսիոնալիզմին. վերաբերում են այնպիսի տարրական երևույթի, ինչպիսին բարեկրթությունն է: Դատախազությունը, չնայած բոլոր սադրանքներին, միշտ լինելու է բարեկիրթ, հարգալից, լինելու է պրոֆեսիոնալ»:
Ի թիվս այլնի՝ նիստի ընթացքում ներկայացվել են դատախազների, դատախազությունում քաղաքացիական ծառայության և հայեցողական պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև քաղաքացիական աշխատանք կատարող անձանց շրջանում անցկացված անանուն հարցման արդյունքները:
Կոլեգիայի ընդլայնված նիստի ավարտին տեղի է ունեցել առաջին անգամ դատախազի պաշտոն ստանձնող դատախազների երդման արարողությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փոխանակ ոտքերը պաչեք, որ ձեր պեսների միտինգին են գալիս թեկուզ փողով, մի բան էլ կեղտոտ շորերով, հա՞․ Ալեքսանյան
47 մլրդ 129 մլն 552 հզր դրամ վնասի վերականգնում. ներկայացվել է ՔԿ գործունեության 2025-ի հաղորդումը
Երևանի Արտաշիսյան փողոցում պահեստ է այրվել
Առավոտյան տեսանյութի արդյունքները. ընդդիմությունն աշխատում է իրեն չխնայելով. վարչապետ
Ոստիկանությունը պետության ողնաշարն է, և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի․ դա քաղաքացիների շահերից է բխում
Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով
Լայնածավալ աշխատանքներ են ընթանում․ «Զվարթնոց» հասնելու համար ուղևորությունը պետք է նախապես պլանավորել
Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ
Ընդդիմությանը փողով կամ առանց փողի ընտրող սիրելի քաղաքացիներ, նրանց համար բոշա եք, շուն-շանգյալ․ Հարությունյան
Լանգ Լանգի մասնակցությամբ կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական համերգը. լուսանկարներ
Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահը կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ. լուսանկարներ
ՆԳՆ-ում կոլեգիայի հանդիսավոր նիստ Ոստիկանության օրվա առիթով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ընտրակաշառքը սպանությանը հավասար բան է, որովհետև դրա հետևանքով շատ համակարգեր կոռումպացված էին. Հարությունյան
Հայաստանում ընտրակաշառքով հնարավոր չէ ազդել ընտրության արդյունքների վրա․ մենք դա թույլ չենք տա. Հովհաննիսյան
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մեզ նալիչ են տալիս, էն բոշին 100 հազար տվեցի. «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ են ձերբակալվել․ ձայնագրություններ
Կրթության, գիտության, առողջապահության ոլորտների աշխատանքները երկարաժամկետ ներդրում են տնտեսության մեջ. Թունյան
Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 մլն 757 հազար դոլարի ապրանքներ
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Հայտնի է՝ ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց թմրամիջոցների շրջանառության պատժի խստացման և այլ նախագծեր
«Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հրապարակումը չի համապատասխանում իրականությանը
2025 թվականին նորոգվել, հիմնանորոգվել, վերակառուցվել ու կառուցվել է 504 կմ երկարությամբ ճանապարհ. ՏԿԵ նախարար
Հայաստանում արտագաղթը վերափոխվել է ներգաղթի. Արփինե Սարգսյան
Ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Կիևին ու Դնեպրին. կան զոհեր և տուժածներ. տեսանյութ
Էս ի՞նչ շարժ է, ոնց որ «Պտտվիր, կյանքի կարուսել» երգը լինի. վարչապետը՝ ընդդիմադիրների՝ դահլիճ ելումուտի մասին
Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ. 1 անձի մեղադրանք է ներկայացվել
2018-ից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել և չի աշխատելու. Փաշինյան
Առաջիկա մանդատը միանշանակ պետք է լինի խաղաղությունը սովորական և ինստիտուցիոնալ դարձնելու մանդատ. Փաշինյան
Կինոն կամրջող դեր է խաղում տարբեր մշակույթների միջև՝ ապահովելով մշակութային բազմազանություն. ԿԳՄՍ նախարար
Հատուկ են խոցելիներին ներգրավում ընտրակաշառքի շղթայում՝ երիտասարդ կանայք, կերակրող մայրեր, որ պատիժը մեղմ լինի
Ջրային և արդարադատության ոլորտներում մեծ խնդիրներ ունենք, որոնք չեն լուծվում. Փաշինյան
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը բարձրացրել է աշխատավարձերը
Ոստիկանությունը Հայոց պետականության կարևոր հենասյունն է. Քոչարյան
Քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան մենք սպասում էինք․ Փաշինյան
Ադրբեջանը սկսել է ապրանքներ ներմուծել Հայաստանից
Փամբակ-Վանաձոր հատվածում տեղի ունեցած ավտովթարի պատճառով ջրատար է վնասվել. մի շարք համայնքներում ջուր չի լինի
Դավիթ Խաչատրյանն ընտրվել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ
Ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը. Ոստիկանության պետի ուղերձը
34 տարի անց առաջին անգամ բանակցություններ կանցկացվեն Իսրայելի և Լիբանանի առաջնորդների միջև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT