Մեր թոշակն այլևս երբեք սպառողական զամբյուղից ցածր չպետք է լինի և չի լինի․ սա պատմական փոփոխություն է. Փաշինյան

05/03/2026 schedule12:21

«2026 թվականի բյուջեն պլանավորելիս նախատեսել էինք, որ 2025-ին պլանավորածից 30 միլիարդով քիչ եկամուտ ենք հավաքելու:

Դրան գումարվում է նաև տնտեսական աճի հավելյալ չափի էֆեկտը, և դրա հետևանքով մենք ակնկալում ենք, որ կունենանք առնվազն 40 միլիարդով ավելի հարկային եկամուտներ, քան պլանավորված է 2026 թվականի բյուջեով: Ունենք նաև պահուստային միջոցներ, որոնք դրված են տարվա ընթացքում ի հայտ եկող այլ խնդիրներ լուծելու համար: Այս երկու աղբյուրներից մենք կարողանալու ենք ֆինանսավորել»:

Այս մասին Կառավարության մարտի 5-ի նիստին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, երբ գործադիրը քննարկում էր կենսաթոշակների բարձրացման և դրան հատկացվելիք միջոցների հարցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ ՀՀ կառավարությունը խնդիր է դրել․ թոշակը սպառողական զամբյուղից ներքև չպետք է չգնա:

Փաշինյանը նշեց, որ առանց մանրամասն փորձագիտական քննարկումների է նման բան հայտարարում՝ հաշվի առնելով այն, որ հիմա ռեզերվ ունեն:

«Խնդիրը հետևյալն է. մեր թոշակն այլևս երբեք սպառողական զամբյուղից ցածր չպետք է լինի և չի լինի․ սա պատմական փոփոխություն է:

Իմ ասածն այն է, որ պատմական փոփոխությունն ունի երկու առանձնահատկություն. առաջինը՝ երբ դրան հասնում ես, շատ լավ է, բայց հետո երբեմն մոռանում ես, որ պետք է խնամք տանել այդ պատմական ձեռքբերման նկատմամբ, և դա գնում հետ է գլորվում դեպի նախնական վիճակ:

Դա վերաբերում է ամեն ինչին՝ խաղաղությանը, սոցիալական իրավիճակին, կրթությանը, բացարձակապես ամեն ինչին: Պետք է ֆիքսել և խնամք տանել, որպեսզի այն, ինչ ձեռք ես բերել, հետագայում զարգանա»,- ասաց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով Կառավարության անդամներին նման արդյունքի համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
696 դիտում

Փոխանակ ոտքերը պաչեք, որ ձեր պեսների միտինգին են գալիս թեկուզ փողով, մի բան էլ կեղտոտ շորերով, հա՞․ Ալեքսանյան

47 մլրդ 129 մլն 552 հզր դրամ վնասի վերականգնում. ներկայացվել է ՔԿ գործունեության 2025-ի հաղորդումը

Երևանի Արտաշիսյան փողոցում պահեստ է այրվել

Առավոտյան տեսանյութի արդյունքները. ընդդիմությունն աշխատում է իրեն չխնայելով. վարչապետ

Ոստիկանությունը պետության ողնաշարն է, և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի․ դա քաղաքացիների շահերից է բխում

Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով

Լայնածավալ աշխատանքներ են ընթանում․ «Զվարթնոց» հասնելու համար ուղևորությունը պետք է նախապես պլանավորել

Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ

Ընդդիմությանը փողով կամ առանց փողի ընտրող սիրելի քաղաքացիներ, նրանց համար բոշա եք, շուն-շանգյալ․ Հարությունյան

Լանգ Լանգի մասնակցությամբ կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական համերգը. լուսանկարներ

Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահը կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ. լուսանկարներ

ՆԳՆ-ում կոլեգիայի հանդիսավոր նիստ Ոստիկանության օրվա առիթով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ընտրակաշառքը սպանությանը հավասար բան է, որովհետև դրա հետևանքով շատ համակարգեր կոռումպացված էին. Հարությունյան

Հայաստանում ընտրակաշառքով հնարավոր չէ ազդել ընտրության արդյունքների վրա․ մենք դա թույլ չենք տա. Հովհաննիսյան

Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մեզ նալիչ են տալիս, էն բոշին 100 հազար տվեցի. «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ են ձերբակալվել․ ձայնագրություններ

Կրթության, գիտության, առողջապահության ոլորտների աշխատանքները երկարաժամկետ ներդրում են տնտեսության մեջ. Թունյան

Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 մլն 757 հազար դոլարի ապրանքներ

Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում

Հայտնի է՝ ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց թմրամիջոցների շրջանառության պատժի խստացման և այլ նախագծեր

«Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հրապարակումը չի համապատասխանում իրականությանը

2025 թվականին նորոգվել, հիմնանորոգվել, վերակառուցվել ու կառուցվել է 504 կմ երկարությամբ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Հայաստանում արտագաղթը վերափոխվել է ներգաղթի. Արփինե Սարգսյան

Ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Կիևին ու Դնեպրին. կան զոհեր և տուժածներ. տեսանյութ

Էս ի՞նչ շարժ է, ոնց որ «Պտտվիր, կյանքի կարուսել» երգը լինի. վարչապետը՝ ընդդիմադիրների՝ դահլիճ ելումուտի մասին

Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ. 1 անձի մեղադրանք է ներկայացվել

2018-ից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել և չի աշխատելու. Փաշինյան

Առաջիկա մանդատը միանշանակ պետք է լինի խաղաղությունը սովորական և ինստիտուցիոնալ դարձնելու մանդատ. Փաշինյան

Կինոն կամրջող դեր է խաղում տարբեր մշակույթների միջև՝ ապահովելով մշակութային բազմազանություն. ԿԳՄՍ նախարար

Հատուկ են խոցելիներին ներգրավում ընտրակաշառքի շղթայում՝ երիտասարդ կանայք, կերակրող մայրեր, որ պատիժը մեղմ լինի

Ջրային և արդարադատության ոլորտներում մեծ խնդիրներ ունենք, որոնք չեն լուծվում. Փաշինյան

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը բարձրացրել է աշխատավարձերը

Ոստիկանությունը Հայոց պետականության կարևոր հենասյունն է. Քոչարյան

Քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան մենք սպասում էինք․ Փաշինյան

Ադրբեջանը սկսել է ապրանքներ ներմուծել Հայաստանից

Փամբակ-Վանաձոր հատվածում տեղի ունեցած ավտովթարի պատճառով ջրատար է վնասվել. մի շարք համայնքներում ջուր չի լինի

Դավիթ Խաչատրյանն ընտրվել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ

Ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը. Ոստիկանության պետի ուղերձը

34 տարի անց առաջին անգամ բանակցություններ կանցկացվեն Իսրայելի և Լիբանանի առաջնորդների միջև