Սևանում սիգի որսի արգելքի ժամանակ ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ 4,5 տոննա քաշով

12/02/2026 schedule14:11

Սիգի ձվադրման սեզոնի հետ կապված՝ Սևանա լճում ամեն տարի արգելվում է սիգի որսը։ Նպատակը պարզ է՝ արդյունագործական մեծ պահանջարկ ունեցող ձկնատեսակի վերարտադրության ապահովումը։

Սիգի որսի արգելքը անցած տարվա նոյեմբերի 20-ից մինչև այս տարվա փետրվարի 1-ն էր։

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ նախորդ տարվա համեմատ խախտումների թիվը նվազել է, ինչը ոչ միայն հսկող մարմինների աշխատանքի, այլև քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման արդյունք է։ Ու թեև այս անգամ ևս առաջնային տեղը տրվել է բացատրական աշխատանքին, ցավոք, խախտողներ կան։ Իսկ նման դեպքերում արդեն պետք է կիրառել վարչական ներգործության միջոցներ։ Հիշեցնենք, որ առանձին դեպքերում նման խախտումները ենթադրում են նաև քրեական պատասխանատվություն։

«Արգելքի ընթացքում շուրջօրյա ծառայության արդյունքում էկոպարեկները հայտնաբերել են ապօրինի ձկնորսության 31 դեպք, կազմվել են արձանագրություններ։ Հայտնաբերված 27 լողամիջոց, ութ քարշակ և 189 ձկնորսական ցանց առգրավվել և տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Էկոպարեկային ծառայությունը ակտիվորեն համագործակցել է ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ ինչպես ցամաքում, այնպես էլ ջրի վրա իրականացրած միջոցառումների ընթացքում։

Հիշյալ քողարկված տեղափոխման դեպքերից հիշենք երկուսը։ Հունվարի 22-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին կանգնեցրել են մի ավտոմեքենա, որի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է 74 հատ սիգ։ Մի դեպք էլ ջրային պարեկները բացահայտել են հունվարի 28-ի գիշերը։ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին նրանք կանգնեցրել են մի քարշակ, որը տեղափոխում էր «Օպել» մակնիշի մեքենա: Ստուգմամբ «Օպելի» սրահում հայտնաբերվել է 230 կիլոգրամ սիգ:

Խախտումների հայտնաբերման գործում ակտիվ դերակատարում ունեն Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզային գումարտակի ծառայողները։

ՊԾ պարեկային ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավետիսյանի խոսքով՝ Սևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային գումարտակի պարեկները հայտնաբերել են ապօրինի որսի 58 դեպք, որոնցից 40-ի վերաբերյալ նախաձեռնվել է վարչական, իսկ 18-ի՝ քրեական վարույթ։ Հայտնաբերվել և առգրավվել է 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով։ Առգրավվել են նաև որսագործիքներ ու լողամիջոցներ, մասնավորապես՝ նավակներ, շարժիչներ, ձկնորսական ցանցեր և այլն։

Սիգի ապօրինի որսը կանխելու միջոցներից մեկն էլ ձկան վաճառքի կանխումն ու բացահայտումն է։ Այդ ուղղությամբ ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկել հանրապետության ողջ տարածքում։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային բաժինների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարեկային ծառայության աշխատակիցները Շիրակի մարզում հայտնաբերել են 273 կգ, Վայոց ձորում՝ 32, Տավուշում՝ 147, իսկ Կոտայքում՝ 182 կգ սիգ։ Սիգի վաճառքի դեպքեր են կանխվել նաև մայրաքաղաքում։

Միջոցառումներին մասնակցել են նաև Համայնքային ոստիկանության ծառայողներ․ հայտնաբերվել է 78 կիգ սիգ։ Խախտումներ հայտնաբերելը, խախտողներին պատասխանատվության ենթարկելը, որսամիջոցներ առգրավելն ու այլ պատժիչ միջոցները կարևոր են, ունեն կանխարգելիչ նշանակություն։

Ապօրինի որսի դեմ պայքարը Ներքին գործերի ու Շրջակա միջավայրի նախարարությունների և պատկան այլ մարմինների համագործակցության միակ ուղղությունը չէ։ Բնապահպանական բոլոր խնդիրները ուշադրության կենտրոնում են, և տարբեր կառույցների՝ տարեցտարի ակտիվացող համագործակցությունն է, որ պետք է ապահովի երկրի համար կենսական այդ խնդիրների լուծումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
578 դիտում

Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավատարմագրվել է ԱԺ ընտրությունները դիտարկելու համար

Մասկատ-Երևան մարտի 11-ին հատուկ չվերթը կիրականացվի մարտի 12-ին․ նոր չվերթ նախատեսված չէ․ FlyOne Armenia

ՀՊՄՀ նախկին ռեկտորը և պրոռեկտորի կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են

Այնպես է ներկայացնում, կարծես նույն Ռուսաստանում «Տաշիր գրուպ»-ով բոլոր հայերի գլխին ոսկի են թափել. Սաֆարյան

Խոշորամասշտաբ հանցավոր խումբ է բացահայտվել. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Կոռուպցիոն գործերով 2025-ին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը

ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ

Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա

Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը

Ընկերությունն արտարժույթի առուվաճառքն իրականացրել է առանց լիցենզիայի. 11 մլն դրամի վնասը վերականգնվել է

11 լեհ դիվանագետ ադրբեջանական սահմանով Իրանից տարհանվել է

Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում

11, 8 և 5 տարեկան երեխաները դպրոցից տուն գնալու ճանապարհին ծեծել են 10-ամյա տղայի․ վերջինը հիվանդանոցում է

Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ

Վանաձորի մանկապարտեզներն այսուհետև կլինեն անվճար

Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. զինվորական դատախազ

Դոնալդ Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու որոշումից

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին

Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի

Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ

Լիբանանում մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են 2 տարով

Բնակարանային գողություններ կատարող Հրազդանի 2 բնակիչ հայտնաբերվել է. տեսանյութ

Իրավիճակը Թեհրանում հրթիռակոծություններին զուգահեռ. Al Jazeera-ի՝ նախորդ շաբաթվա օրերի ֆոտոշարքը

Առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025-ին նվազել է. վերադարձվել է 124 գույք

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Մեկնարկում է Եվրոպայի Մ-23 առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա Հայաստանի 5 ըմբիշ

Նավթի գինը 4 տարում առաջին անգամ գերազանցել է 1 բարելի համար 100 դոլարը

Քոչարյանի հետ միավորվելու սցենարը չեն հերքել ո՛չ ռուսաստանցի օլիգարխը, ո՛չ տեղական օլիգարխը. Չախոյան

ՀՀ վարչապետը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Էս վերլուծագանգերին չի հուզում, որ Սոլովյովը և Բալասանյանը ուղղակիորեն հաստատում են մեր ասած վտանգները. Եղոյան

Ժայռը փլուզվել է, վթարվել՝ Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը

Իսրայելը ճամփորդական զգուշացումներ է հրապարակել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ուղղությունների համար

Գերմանիայում բնակելի շենքի տանիքին երկնաքար է ընկել

Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից խոշոր չափերի գողության դեպքը. գործով անցնում է 8 անձ

Հայաստանը պետք է մատաղ անել կայսրության ոտքերի տակ, որպեսզի որոշ մարդիկ կարողանան հանգիստ պահել թալանը. Քլոյան