Երևան
12 °C
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ վերջին շրջանում որոշ քաղաքական ուժեր և ինքնակոչ պաշտոնյաներ ակնհայտորեն զբաղված են նախընտրական շահարկումներով և միտումնավոր ապատեղեկատվության տարածմամբ՝ պետության կողմից Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների սոցիալական աջակցության իբր դադարեցման վերաբերյալ։
Ըստ նրա՝ այս քարոզչական թեզերը ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև վտանգավոր են, քանի որ շահարկում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական խնդիրները։
«Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են թե՛ բնակապահովման, թե՛ զբաղվածության, թե՛ սոցիալական աջակցության ուղղություններով։
Մասնավորապես շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը, որը սոցիալական պաշտպանության ոլորտի ամենամասշտաբային ծրագրերից մեկն է՝ շուրջ 2 միլիարդ դոլար բյուջեով։
Շարունակվում է նաև Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերին տրամադրվող 30 հազար դրամ աջակցության միջոցառումը, որից օգտվում է 44 հազար անձ, կարիքավոր ընտանիքներին ուղղված հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շահառու ընտանիքների թիվը 6000 է. այս բոլոր ծրագրերի շրջանակում հայրենակիցները փաստացի և շարունակաբար ստանում են պետական աջակցություն՝ հակառակ ապատեղեկատվություն տարածողների պնդումներին։
Ավելին՝ շուտով կմեկնարկեն նաև վարձակալության երկարաժամկետ փոխհատուցման և հայրենակիցների ինքնազբաղվածության խթանմանն ուղղված նոր ծրագրեր։
Ղարաբաղից տեղահանված շուրջ 25 հազար անձ ներկայումս ունի ֆորմալ զբաղվածություն։
Առհասարակ սոցիալական խնդիրների և աղքատության հաղթահարման հարցում պետության քաղաքականությունը հստակ է․ ճանապարհը մեկն է՝ աշխատանքը։ Պետությունը խրախուսում է աշխատանքը՝ որպես կյանքի դժվարին իրավիճակից դուրս գալու հիմնական միջոց, և հետևողականորեն իրականացնում է քաղաքականություն, որն ուղղված է քաղաքացիների կայուն և երկարաժամկետ զբաղվածության ապահովմանը։
ԱՍՀ նախարարությունը տարբեր ձևաչափերով շարունակաբար հանդիպումներ է ունենում Ղարաբաղի մեր հայրենակիցների հետ, լիարժեք տեղեկացված է նրանց հուզող խնդիրներից, իսկ պետության կողմից իրականացվող քաղաքականությունները մշակվում են՝ նաև հաշվի առնելով հայրենակիցների կարիքներն ու դիտարկումները»,- ասվում է պարզաբանման մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այնպես է ներկայացնում, կարծես նույն Ռուսաստանում «Տաշիր գրուպ»-ով բոլոր հայերի գլխին ոսկի են թափել. Սաֆարյան
Խոշորամասշտաբ հանցավոր խումբ է բացահայտվել. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Կոռուպցիոն գործերով 2025-ին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ
Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա
Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը
Ընկերությունն արտարժույթի առուվաճառքն իրականացրել է առանց լիցենզիայի. 11 մլն դրամի վնասը վերականգնվել է
11 լեհ դիվանագետ ադրբեջանական սահմանով Իրանից տարհանվել է
Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում
11, 8 և 5 տարեկան երեխաները դպրոցից տուն գնալու ճանապարհին ծեծել են 10-ամյա տղայի․ վերջինը հիվանդանոցում է
Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ
Վանաձորի մանկապարտեզներն այսուհետև կլինեն անվճար
Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. զինվորական դատախազ
Դոնալդ Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու որոշումից
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին
Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի
Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ
Լիբանանում մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են 2 տարով
Բնակարանային գողություններ կատարող Հրազդանի 2 բնակիչ հայտնաբերվել է. տեսանյութ
Իրավիճակը Թեհրանում հրթիռակոծություններին զուգահեռ. Al Jazeera-ի՝ նախորդ շաբաթվա օրերի ֆոտոշարքը
Առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ
Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025-ին նվազել է. վերադարձվել է 124 գույք
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Մեկնարկում է Եվրոպայի Մ-23 առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա Հայաստանի 5 ըմբիշ
Նավթի գինը 4 տարում առաջին անգամ գերազանցել է 1 բարելի համար 100 դոլարը
Քոչարյանի հետ միավորվելու սցենարը չեն հերքել ո՛չ ռուսաստանցի օլիգարխը, ո՛չ տեղական օլիգարխը. Չախոյան
ՀՀ վարչապետը ելույթ կունենա Եվրախորհրդարանում
Էս վերլուծագանգերին չի հուզում, որ Սոլովյովը և Բալասանյանը ուղղակիորեն հաստատում են մեր ասած վտանգները. Եղոյան
Ժայռը փլուզվել է, վթարվել՝ Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը
Իսրայելը ճամփորդական զգուշացումներ է հրապարակել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ուղղությունների համար
Գերմանիայում բնակելի շենքի տանիքին երկնաքար է ընկել
Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից խոշոր չափերի գողության դեպքը. գործով անցնում է 8 անձ
Հայաստանը պետք է մատաղ անել կայսրության ոտքերի տակ, որպեսզի որոշ մարդիկ կարողանան հանգիստ պահել թալանը. Քլոյան
Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը
Գյուղերից մեկում 37-ամյա կինը տեղի դպրոցում հայհոյանքներ է հնչեցրել, սպառնացել դանակով, վնասել տնօրենի մեքենան
Փեզեշքիանը զանգահարել է Ալիևին և հերքել Նախիջևանի ուղղությամբ արձակված հրթիռներին Իրանի մասնակցությունը
30 մլրդ 341 մլն դրամ վնասի վերականգնում՝ դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված վարույթներով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT