Երևան
12 °C
Ահասարսուռ սպանություն է տեղի ունեցել Մոսկվայում, որի մասին հայտնի է դարձել, երբ լճից դուրս է բերվել մանուշակագույն ուսապարկ, ներսում՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված երեխայի գլուխ:
Մոսկվայի դատախազությունը հաղորդել է, որ նախնական տվյալներով՝ զոհը 7-10 տարեկան տղա է, սակայն ավելի ուշ պարզվել է, որ տղան ընդամենը 6 տարեկան է եղել:
Ռուսական տելեգրամյան ալիքները նոր մանրամասներ են հրապարակել սարսափելի սպանությունից:
Սպանված տղայի մայրը, որի գլուխը հայտնաբերվել էր Գոլյանովսկի լճակում, իսկ մարմինը՝ Բալաշիխայի բնակարաններից մեկի պատշգամբում, նույնականացվել է որպես 31-ամյա Ելենա։ Հենց այդ տանն է ապրել երեխան:
Ըստ ալիքի՝ կինը հաշվառված է հոգեբույժի մոտ և բազմիցս ցուցաբերել է անառողջ ագրեսիա։ Հարևանները պատմել են, որ Ելենան օգտագործել է թմրանյութեր, պարբերաբար ծեծել է երեխային և տառապել է լսողական և տեսողական հալյուցինացիաներով։
«Մաշ» ալիքի խոսքով՝ սպանված երեխայի անունը Միրոսլավ էր. նա և նրա մայրը տեղափոխվել էին Մոսկվայի մարզ Պենզայից։
Ըստ «112» ալիքի՝ կինը ներկայումս նույնիսկ չի կարող հարցաքննվել, նա չի կարող ցուցմունք տալ թմրանյութերի խիստ օգտագործման պատճառով: Ալիքը նաև պարզել է, որ կինը Պենզայի մարզում ունի բազմաթիվ պարտքեր և միկրովարկեր: Մոսկվայի մարզում Ելենան կես դրույքով աշխատել է որպես վաճառող և առաքիչ:
Երեխայի անհետացման մասին հայտնել է երեխայի տատիկը:
Լրատվամիջոցների նախնական տեղեկատվության համաձայն՝ խորթ հայրն է սպանել երեխային, իսկ մայրը փորձել է թաքցնել հանցագործությունը՝ որդու դին մասնատելով ու գլուխը տանելով, նետելով լճակը:

Լրատվամիջոցներում սկզբնապես նշվում էր, որ մոտ 180 սանտիմետր հասակով և միջին կազմվածքով տղամարդ է գլուխը բերել լճակ, նրան տեսնողներ են եղել: Խորթ հայրը նույնպես, ենթադրաբար, սպանության պահին գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ: Ականատեսների նկարագրած տղամարդն ու երեխայի խորթ հայրը նույն մարդն են, թե ոչ՝ դեռևս պարզ չէ:
Մարմնի մնացորդների հայտնաբերման մասին հայտարարվել է նոյեմբերի 16-ի առավոտյան:
Դատախազությունը սկզբում հայտնել է, որ երեխայի մնացորդները հայտնաբերվել են Գոլյանովսկի լճակում գտնվող պայուսակի մեջ:

Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվայի գրասենյակը հաստատել է, որ հայտնաբերված մարմնի բեկորները պատկանում են 7-10 տարեկան տղայի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան
Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը
Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ
Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը
Արսեն Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային
Դալար գյուղի անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար. կասկածյալ երիտասարդը հայտնաբերվել է
Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Երևան
ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին
ՀՀ-ում ոստիկանության և փրկարար ծառայության համար այսուհետև կգործի 112 միասնական հեռախոսահամարը
ՀՀ ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում
ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքը
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն
ՔՊ վարչությունը մերժել է Հայկ Սարգսյանի առաջադրումը. վերջինս կբողոքարկի
Թրամփը Պաղեստինի և մի քանի այլ երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի ամբողջական արգելք է սահմանել
Ավտովթար Երևանում. վարորդներն ու ուղևորը վնասվածքներ են ստացել
Տարատեսակ տափակություններով մոլորեցնելու փոխարեն Նարեկը կարող է պատասխանել մեկ պարզ հարցի. Չախոյան
Վրեժից դրդված՝ հայրը ձեռքերով խեղդել է 3-ամյա որդուն, դին տարբեր տեղեր տեղափոխել. նախաքննությունն ավարտվել է
Ինչ եղանակ է սպասվում ՀՀ տարածքում առաջիկա օրերին
Հորմուզ կղզին ուժեղ անձրևներից հետո. տեսանյութ
ԿԳՄՍՆ աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 6 բարձրակարգ երաժշտական գործիք է ձեռք բերել
Վերնաշեն բնակավայրում «խելացի» անասնաշենքը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պապոյանը նոր մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների ներմուծման պայմանների մասին. տեսանյութ
Թուրքիայի Մարմարա ծովը ափից 20 մետրով նահանջել է. տեսանյութ
Մեզ համար կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի շահերը. մենք էլ այդ ամենից ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե
Կայացել է Արման Ծառուկյանի և Մեհդի Բուդուլաևի հայացքների մենամարտը. տեսանյութ
Ինչպես է հաշվարկվելու 500.001-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ապահովագրավճարը. Ավանեսյան
Պեկինի թանգարաններից մեկում երեխան կոտրել է 2 կգ կշռով մաքուր ոսկուց պատրաստված թագը. տեսանյութ
Ծնվել է Սուրեն Պապիկյանի որդին
Ինչ են քննարկել Միրզոյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը
Խորհրդակցություն ՄԻՊ աշխատակազմում. Անահիտ Մանասյանը հանձնարարականներ է տվել
Անշարժ գույքեր, 22,6 մլն դրամ ապօրինի եկամուտ և այլն. ինչ է դատախազությունը պահանջում նախկին մաքսային տեսուչից
Սյունիքի մարզի մի մասում ձյան տեղումներ են
ԵՄ հայտարարությունից հետո լիքը մարդ նեղսրտել է. Հարությունյան
Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեսանյութ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Գորիսում ձյուն է տեղում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին մերկասառույց է
Ուսման Դեմբելեն՝ 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ. ՖԻՖԱ
Պարեկային ծառայության համալրման նպատակով դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է. երբ է վերջին օրը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT