Հաշվառումները և հասցեի հաշվառումից դուրսգրումները իրականացվում են միայն դիմումի հիման վրա. Նելլի Դավթյան

16/11/2025 schedule19:32

«Ընտրացուցակներում անճշտությունները ընտրախախտում չեն կարող համարվել»։ 

Այս մասին նոյեմբերի 16-ին Վաղարշապատում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

«Ընտրելու իրավունքը իրացնելու պահին է գեներացվում ընտրակեղծիքը, ընտրացուցակներում գոյություն ունեցող անճշտությունները ընտրակեղծիքների մասին չեն»,- նշել է նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Վաղարշապատի ավագանու ընտրություններին ընդառաջ մարդիկ պարզել են, որ իրենց հասցեում օտար մարդիկ կան գրանցված, Նելլի Դավթյանն ասել է. «Այսօր ունեցել ենք իրավիճակ, երբ 1997 թվականին 20 հոգի հաշվառվել են շատ պատշաճ վարչարարության հիման վրա X հասցեում, և այլևս սեփականատերը այդ օրվանից ի վեր մեզ դիմում չի ներկայացրել, որ այս մարդիկ այլևս իմ տանը չեն ապրում, խնդրում եմ հանեք հաշվառումից։ Տվյալ մարդիկ էլ դիմում չեն ներկայացրել, որ մենք այլևս այս նոր հասցեում ենք։ Իրականում մեր գործող իրավակարգավորումը նախատեսում է, որ յոթ օրվա ընթացքում բնակության վայրը փոխած քաղաքացին պարտավորություն ունի լիազոր մարմնին տեղյակ պահելու և հաշվառումը փոխելու, բայց սա կենսունակ կարգավորում չէ։

Մենք նաև ունեցել ենք մի այսպիսի իրավիճակ, երբ սեփականատերը զարմացել էր, որ իր տանը անչափահաս անձ է հաշվառված։ Ես նշեմ, որ անչափահասը գրանցվում է ծնողներից մեկի հասցեով և սրա համար դիմում անհրաժեշտ չէ։ Այսինքն՝ սեփականատերը համաձայնությունը տալիս է ծնողի համար, ուրեմն մեխանիկորեն նաև անչափահասներն են գրանցվում այդ հասցեով։

Այդ անճշտությունները ընտրախախտում չեն կարող համարվել»,- նշել է Դավթյանը։

Նա հստակեցրել է, որ հաշվառված անծանոթ մարդիկ հիմնականում բնակարանի նախկին սեփականատերերն են կամ նրանց փոխկապակցված անձինք, իսկ հաշվառումները և հաշվառումից դուրսգրումները իրականացվում են միայն դիմումի հիման վրա, ինչը շատ դեպքերում չի արվել։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
797 դիտում

Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը

Արսեն Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային

Դալար գյուղի անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար. կասկածյալ երիտասարդը հայտնաբերվել է

Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Երևան

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին

ՀՀ-ում ոստիկանության և փրկարար ծառայության համար այսուհետև կգործի 112 միասնական հեռախոսահամարը

ՀՀ ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքը

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն

ՔՊ վարչությունը մերժել է Հայկ Սարգսյանի առաջադրումը. վերջինս կբողոքարկի

Թրամփը Պաղեստինի և մի քանի այլ երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի ամբողջական արգելք է սահմանել

Ավտովթար Երևանում. վարորդներն ու ուղևորը վնասվածքներ են ստացել

Տարատեսակ տափակություններով մոլորեցնելու փոխարեն Նարեկը կարող է պատասխանել մեկ պարզ հարցի. Չախոյան

Վրեժից դրդված՝ հայրը ձեռքերով խեղդել է 3-ամյա որդուն, դին տարբեր տեղեր տեղափոխել. նախաքննությունն ավարտվել է

Ինչ եղանակ է սպասվում ՀՀ տարածքում առաջիկա օրերին

Հորմուզ կղզին ուժեղ անձրևներից հետո. տեսանյութ

ԿԳՄՍՆ աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 6 բարձրակարգ երաժշտական գործիք է ձեռք բերել

Վերնաշեն բնակավայրում «խելացի» անասնաշենքը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պապոյանը նոր մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների ներմուծման պայմանների մասին. տեսանյութ

Թուրքիայի Մարմարա ծովը ափից 20 մետրով նահանջել է. տեսանյութ

Մեզ համար կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի շահերը. մենք էլ այդ ամենից ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե

Կայացել է Արման Ծառուկյանի և Մեհդի Բուդուլաևի հայացքների մենամարտը. տեսանյութ

Ինչպես է հաշվարկվելու 500.001-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ապահովագրավճարը. Ավանեսյան

Պեկինի թանգարաններից մեկում երեխան կոտրել է 2 կգ կշռով մաքուր ոսկուց պատրաստված թագը. տեսանյութ

Ծնվել է Սուրեն Պապիկյանի որդին

Ինչ են քննարկել Միրզոյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը

Խորհրդակցություն ՄԻՊ աշխատակազմում. Անահիտ Մանասյանը հանձնարարականներ է տվել

Անշարժ գույքեր, 22,6 մլն դրամ ապօրինի եկամուտ և այլն. ինչ է դատախազությունը պահանջում նախկին մաքսային տեսուչից

Սյունիքի մարզի մի մասում ձյան տեղումներ են

ԵՄ հայտարարությունից հետո լիքը մարդ նեղսրտել է. Հարությունյան

Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեսանյութ

5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Գորիսում ձյուն է տեղում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին մերկասառույց է

Ուսման Դեմբելեն՝ 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ. ՖԻՖԱ

Պարեկային ծառայության համալրման նպատակով դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է. երբ է վերջին օրը

Սպիտակավոր վանական համալիրից վերադառնալիս քաղաքացի է մոլորվել

Մոսկվան և Կիևն այն փուլում են, երբ ի հայտ է գալիս ճգնաժամից դուրս գալու իրական հեռանկար. ՌԴ փոխարտգործնախարար

Հրապարակվել է Հայաստան-Լյուքսեմբուրգ ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագրի ամբողջական տեքստը