Ստեղծարար արդյունաբերությունը հզոր ուժ է. մեկնարկել է մշակութային ոլորտի զարգացմանը միտված «ԱՍԱ» համաժողովը

15/11/2025 schedule18:50

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում մեկնարկել է մշակութային ոլորտի զարգացմանը միտված «ԱՍԱ» համաժողովը, որն անցկացվում է «Վերծանելով ստեղծարար արդյունաբերությունը» խորագրի ներքո։

Ինչպես հայտնել է ԿԳՄՍՆ-ն, միջոցառումն անցկացվում է մշակույթի ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում։

Մշակույթի, հետազոտության և նորարարության խաչմերուկում ձևավորված համաժողովը միավորել է քաղաքականություն մշակողներին, դոնորներին, պրոդյուսերներին և արվեստագետներին՝ քննարկելու Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտների ռազմավարական զարգացման հեռանկարները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ֆորումի բացմանը ներկայացրել է նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնի խոսքը։

«Մեր երկրում ձևավորվում է մշակութային նոր մտածողություն՝ հիմնված նորարարության, գիտելիքի և համագործակցության վրա։ Հայկական արվեստն ու մշակույթը մեր ինքնության արժեհամակարգի անքակտելի մասն են, սակայն մշակույթը նաև նորարարության, տնտեսական և համայնքային զարգացման կարևոր տարր է։ Ստեղծարար արդյունաբերությունը հզոր ուժ է՝ մշակութային ինքնարտահայտման, միջազգային համագործակցության և տնտեսական աճի համար։

ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է մշակութային քաղաքականության ապակենտրոնացման և ներառականության մոտեցումը՝ մշակութային կյանքին մասնակից դառնալու հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ բնակության վայրից։

Մշակութային սպառման ուսումնասիրությունն այս համատեքստում խիստ կարևոր գործիք է։ Մշակույթի հասանելիության, մասնակցության ձևերի և հասարակական ընկալումների վերլուծության արդյունքում ստացված տվյալները թույլ են տալիս կառուցել առավել արդյունավետ, ճշգրիտ և երկարաժամկետ ծրագրեր։ «ԱՍԱ» ծրագիրը հանդիսանում է Հայաստանի և Եվրոպական միության համատեղ նախաձեռնություններից մեկի՝ մշակութային ձեռնարկությունների և ստեղծարար բիզնեսների հզորացմանն ուղղված «Կատապուլտ» ծրագրի շարունակությունը՝ վկայելով արձանագրված դրական արդյունքների մասին: Ծրագիրը նպատակ ունի Հայաստանում զարգացնել ստեղծարար և նորարարական ոլորտները։

Լիահույս եմ, որ այսօրվա հանդիպումը ևս կնպաստի ստեղծարար արդյունաբերությունների զարգացման համար նոր գաղափարների ձևավորմանը և միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակմանը»,- մասնավորապես նշվում է նախարարի խոսքում։

Նախարարը նաև ընդգծել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության ռազմավարական կարևորությունը հայ արվեստագետների և մշակութային գործիչների ներկայացվածությունը միջազգային հարթակներում ապահովելու, մշակութային երկխոսությունը և ստեղծարար տնտեսության զարգացումը խթանելու տեսանկյունից։

Համաժողովն անցկացվել է պանելային քննարկումների ձևաչափով։

Տեղացի և միջազգային փորձագետների, որոշում կայացնողների և ստեղծարար ոլորտի ակտիվ գործիչների մասնակցությամբ քննարկվել են մշակութային քաղաքականության հիմնարար հարցեր, որոնք վերաբերել են ռեսուրսների և հնարավորությունների ապակենտրոնացմանն ու թվայնացմանը, ոլորտի աջակցության ռազմավարական հեռանկարներին, արվեստագետների իրավունքներին, մշակութային և ստեղծարար ոլորտների միջոլորտային համագործակցությանը։

Պանելային քննարկումներն ուղեկցվել են տեղացի արվեստագետների աշխատանքների ցուցադրությամբ: Համաժողովը կեզրափակվի «Բիզնեսը՝ արվեստին» մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում կպարգևատրվեն այն ընկերությունները, որոնք աջակցում են արվեստին և նպաստում մշակույթի զարգացմանը։

ԱՍԱ համաժողովն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ, Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող «ArtNexus» ծրագրի, AGBU Armenia-ի և JHM հիմնադրամի աջակցությամբ: ASA Ֆորում 2025-ի գործընկերն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
813 դիտում

Շարունակվում է ՔՊ պատգամավորության թեկնածուների գրանցում-չգրանցումը. վարչապետ. տեսանյութ

Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպանի հետ զրույցում ողջունել է տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը

Կիևը պատրաստ է ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու ձգտումներից

Ավտոմեքենան տապալել է երկաթե էլեկտրասյունը, բախվել կայանված բեռնատարին. կա տուժած

2025-ը զբոսաշրջության համար եղել է կայունացման, առաջընթացի, մի շարք ամիսներին՝ պատմական արդյունքներով տարի

Ձերբակալվել է Լոս Անջելեսում ծնողներին սպանած Նիք Ռայները

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում». շահառուների անհատական պլանների մշակման փուլն է

Երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված նոր համագործակցություն. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանում հավատարմագրված դիվանագետները վառել են ԱԳՆ տոնածառի լույսերը. լուսանկարներ, տեսանյութ

Սրբուհի Գալյանը Դոհայում մասնակցել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովին

Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու փոխքաղաքապետ փեսան մեղադրյալի կարգավիճակ ունի. հայտնի է խափանման միջոցը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում

Supermicro-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ-ի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ներուժը

Հայտնի է 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը. ամփոփվել են քվեարկության արդյունքները

Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ

237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին

Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»

Գարեգին Բ-ի հետևից բղավել են՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». եկեղեցին կործանվում է. Տեր Արամ. տեսանյութ

Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումով, այլ վերլուծությամբ, հետազոտությամբ

Կարևորվել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը

Կարապետյանը միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար էլ լիներ, չէր կարող պետության սահման որոշել

Երևան է տեղափոխվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մեղադրանքով հետախուզվողը

Կառավարությունը պատրաստ է ներդրումներ կատարել. հանդիպել են Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենը

Վերին Լարսի անցակետում 2000-ից ավելի բեռնատար կա կուտակված

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ԱԳՆ-ն՝ Սիդնեյի միջադեպի մասին

Կադրային փոփոխություններ դատախազությունում

Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին

Լուվրը փակ է. 400 աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել. տեսանյութ

Ազդարարվել է ARTEMIS-ի մեկնարկը. բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը

Ձեր ճակատագիրը տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին

Հարցեր Տաշիրի Սամվել Կարապետյանի զարմիկին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 15-ին

Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան

ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին

«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները՝ Վարդան Աղաբեկյան և Լիլիթ Մարտիրոսյան

Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան

Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին

Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր