Երևան
12 °C
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 15-ին կազմավորման օրվա կապակցությամբ հանդիպում է ունեցել նախարարության Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների հետ։
Շնորհավորելով անձնակազմին՝ նախարարը նշել է, որ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը այն ստորաբաժանումներից է, որի դերն ու նշանակությունը որպես ինստիտուտ վերափոխվել են Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ։ Ձևավորումից ի վեր վարչությունը նոր շեշտադրումով կենտրոնացած է ներքին կարգապահության և հակակոռուպցիոն քաղաքականության ուղղություններով իր առջև դրված անելիքների վրա։
«Մեր խնդիրը որևէ ծառայողի կամ աշխատողի պատժելը չէ։ Մեր նպատակը ներքին կարգապահության, տարբեր վարույթների և ընթացակարգերի շրջանակում առավելագույնն իրականացնելն է, որպեսզի համակարգն ունենա զգոնության ավելի բարձր մակարդակ։ Մենք պետք է վստահ լինենք, որ այն ուղղությունները, որոնք նախարարությունը որդեգրել է ենթակա ծառայությունների մասով և առհասարակ հանրային ծառայությունների ոլորտում, իրականում մարմին ու բովանդակություն են ստանում»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը։


Արփինե Սարգսյանը կարևորել է վարչության ծառայողների կողմից օբյեկտիվության անհրաժեշտ ու բավարար ցուցիչը պահպանելու հանձնառությունը՝ ընդգծելով, որ դրանք հենասյունային սկզբունքներ են, որոնք թույլ են տալիս համակարգում ներքին կարգապահությունը բարձր մակարդակի վրա պահել և վստահ լինել, որ յուրաքանչյուր դեպքին տրվում է օբյեկտիվ արձագանք։


Ձևավորումից մինչ օրս ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են շուրջ 3400 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, կիրառվել են 1112 կարգապահական տույժեր։
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը նախապատրաստել և նախաքննության մարմիններ են ուղարկել ծառայողական քննությունների 86 նյութ․ նախաձեռնվել է 77 քրեական վարույթ։ Նախարարությունում հրավիրված կարգապահական հանձնաժողովի 11 նիստի ընթացքում քննարկվել են ոստիկանության 72 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 63 նյութեր:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, գնահատելով վարչության աշխատանքի արդյունավետությունը, հանձնարարել է, որ վարչությունն առաջիկա ամիսների կտրվածքով ուշադրությունը կենտրոնացնի ուժային միջոցների գործադրման ստանդարտի իմպլեմենտացման վրա։ Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ինչպես նախկին, այնպես էլ ներկա ղեկավարներին կատարված աշխատանքի համար։
Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Դավիթ Աղաբալյանը, իր հերթին շնորհավորելով վարչության կազմավորման օրվա կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել նախարար Արփինե Սարգսյանին աջակցության համար և վստահեցրել, որ վարչությունն իր առջև դրված խնդիրները շարունակելու է կատարել մեծ պատասխանատվությամբ՝ նպատակ ունենալով հանրության շրջանում բարձրացնել համակարգի նկատմամբ հանրային վստահությունը։
Դավիթ Աղաբալյանը կարևորել է նաև համակարգի ներսում նախականխման և կանխման մեխանիզմների զարգացումն ու դրանց կիրառումը՝ ընդգծելով, որ ամենօրյա պահանջկոտության ու հետևողական աշխատանքի միջոցով հնարավոր կլինի ցանկալի արդյունքներ արձանագրել։
Ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։





Շարունակվում է ՔՊ պատգամավորության թեկնածուների գրանցում-չգրանցումը. վարչապետ. տեսանյութ
Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպանի հետ զրույցում ողջունել է տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը
Կիևը պատրաստ է ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու ձգտումներից
Ավտոմեքենան տապալել է երկաթե էլեկտրասյունը, բախվել կայանված բեռնատարին. կա տուժած
2025-ը զբոսաշրջության համար եղել է կայունացման, առաջընթացի, մի շարք ամիսներին՝ պատմական արդյունքներով տարի
Ձերբակալվել է Լոս Անջելեսում ծնողներին սպանած Նիք Ռայները
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում». շահառուների անհատական պլանների մշակման փուլն է
Երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված նոր համագործակցություն. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Հայաստանում հավատարմագրված դիվանագետները վառել են ԱԳՆ տոնածառի լույսերը. լուսանկարներ, տեսանյութ
Սրբուհի Գալյանը Դոհայում մասնակցել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովին
Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու փոխքաղաքապետ փեսան մեղադրյալի կարգավիճակ ունի. հայտնի է խափանման միջոցը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում
Supermicro-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ-ի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ներուժը
Հայտնի է 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը. ամփոփվել են քվեարկության արդյունքները
Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ
237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին
Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»
Գարեգին Բ-ի հետևից բղավել են՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». եկեղեցին կործանվում է. Տեր Արամ. տեսանյութ
Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումով, այլ վերլուծությամբ, հետազոտությամբ
Կարևորվել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը
Կարապետյանը միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար էլ լիներ, չէր կարող պետության սահման որոշել
Երևան է տեղափոխվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մեղադրանքով հետախուզվողը
Կառավարությունը պատրաստ է ներդրումներ կատարել. հանդիպել են Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենը
Վերին Լարսի անցակետում 2000-ից ավելի բեռնատար կա կուտակված
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ԱԳՆ-ն՝ Սիդնեյի միջադեպի մասին
Կադրային փոփոխություններ դատախազությունում
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
Լուվրը փակ է. 400 աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել. տեսանյութ
Ազդարարվել է ARTEMIS-ի մեկնարկը. բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը
Ձեր ճակատագիրը տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին
Հարցեր Տաշիրի Սամվել Կարապետյանի զարմիկին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 15-ին
Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան
ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին
«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները՝ Վարդան Աղաբեկյան և Լիլիթ Մարտիրոսյան
Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան
Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին
Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT