Կրոնական հանդուրժողականությունը միշտ եղել է օրակարգային. վարչապետի ելույթը աղոթքի նախաճաշի գալա ընթրիքին

15/11/2025 schedule10:42

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության առաջին աղոթքի նախաճաշ միջոցառման շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին, որին ներկա են եղել Հայաստանից և արտերկրից ավելի քան 300 բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։

60440_b.jpg (542 KB)60439_b.jpg (520 KB)60438_b.jpg (533 KB)60437_b.jpg (538 KB)

Վարչապետը հանդես է եկել ելույթով և ողջունել Հայաստանի Հանրապետության առաջին աղոթք նախաճաշի ֆորմատով տեղի ունեցող երեկոյի մասնակիցներին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ յոթ տարի զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը՝ առաջին անգամ է ներկա գտնվում այս ձևաչափով միջոցառմանը, որտեղ ներկա են Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու, եզդիական, հրեական, հայ կաթոլիկ, հայ ավետարանական համայնքների ներկայացուցիչներ, ասորական, ուղղափառ եկեղեցիների, մահմեդական և այլ հավատքի տեր մարդիկ: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրոնական հանդուրժողականությունը միշտ եղել է օրակարգային, և սա այն դեպքերից է, որ քաղաքականությունները, հայտարարությունները, որոշումներն այդ թվում պիտի վերածվեն կոնկրետ մարդկային շփումների: Երկրի ղեկավարը նաև հավելել է, որ այս շփումները շատ կարևոր են Հայաստանում կրոնական տարբեր համայնքների, ազգային փոքրամասնությունների հավատքին, կրոնին ծանոթանալու տեսանկյունից:

60435_b.jpg (741 KB)60422_b.jpg (365 KB)

Հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպած միջոցառման նպատակն է խթանել երկխոսությունը ու համագործակցությունը՝ դրա հիմքում ունենալով Հայաստանի պատմական, քրիստոնեական ինքնության, խաղաղության, բարոյական սկզբունքների վրա հիմնված առաջնորդության և կրոնական ազատությունը։

60426_b.jpg (373 KB)

Աղոթքի նախաճաշի հեռահար նպատակն է ձևավորել տեսլական և Հայաստանը դիտարկել որպես կրոնական ազատությանն ու բարեկեցությանն ուղղված առաջատար երկրի դիտանկյունից, որն ունի հավատքի, գործընկերության, նորարարության և խաղաղության վրա հիմնված հասարակություն։ Աղոթքի նախաճաշ միջոցառմամբ Հայաստանի Հանրապետությունը միանում է համաշխարհային այն ավանդույթին, որը միավորում է առաջնորդներին՝ խորհրդածելու, աղոթելու և մեր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու համար բարոյական լուծումներ գտնելու։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
564 դիտում

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը

Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը

Արսեն Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային

Դալար գյուղի անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար. կասկածյալ երիտասարդը հայտնաբերվել է

Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Երևան

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին

ՀՀ-ում ոստիկանության և փրկարար ծառայության համար այսուհետև կգործի 112 միասնական հեռախոսահամարը

ՀՀ ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքը

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն

ՔՊ վարչությունը մերժել է Հայկ Սարգսյանի առաջադրումը. վերջինս կբողոքարկի

Թրամփը Պաղեստինի և մի քանի այլ երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի ամբողջական արգելք է սահմանել

Ավտովթար Երևանում. վարորդներն ու ուղևորը վնասվածքներ են ստացել

Տարատեսակ տափակություններով մոլորեցնելու փոխարեն Նարեկը կարող է պատասխանել մեկ պարզ հարցի. Չախոյան

Վրեժից դրդված՝ հայրը ձեռքերով խեղդել է 3-ամյա որդուն, դին տարբեր տեղեր տեղափոխել. նախաքննությունն ավարտվել է

Ինչ եղանակ է սպասվում ՀՀ տարածքում առաջիկա օրերին

Հորմուզ կղզին ուժեղ անձրևներից հետո. տեսանյութ

ԿԳՄՍՆ աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 6 բարձրակարգ երաժշտական գործիք է ձեռք բերել

Վերնաշեն բնակավայրում «խելացի» անասնաշենքը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պապոյանը նոր մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների ներմուծման պայմանների մասին. տեսանյութ

Թուրքիայի Մարմարա ծովը ափից 20 մետրով նահանջել է. տեսանյութ

Մեզ համար կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի շահերը. մենք էլ այդ ամենից ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե

Կայացել է Արման Ծառուկյանի և Մեհդի Բուդուլաևի հայացքների մենամարտը. տեսանյութ

Ինչպես է հաշվարկվելու 500.001-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ապահովագրավճարը. Ավանեսյան

Պեկինի թանգարաններից մեկում երեխան կոտրել է 2 կգ կշռով մաքուր ոսկուց պատրաստված թագը. տեսանյութ

Ծնվել է Սուրեն Պապիկյանի որդին

Ինչ են քննարկել Միրզոյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը

Խորհրդակցություն ՄԻՊ աշխատակազմում. Անահիտ Մանասյանը հանձնարարականներ է տվել

Անշարժ գույքեր, 22,6 մլն դրամ ապօրինի եկամուտ և այլն. ինչ է դատախազությունը պահանջում նախկին մաքսային տեսուչից

Սյունիքի մարզի մի մասում ձյան տեղումներ են

ԵՄ հայտարարությունից հետո լիքը մարդ նեղսրտել է. Հարությունյան

Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեսանյութ

5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Գորիսում ձյուն է տեղում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին մերկասառույց է

Ուսման Դեմբելեն՝ 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ. ՖԻՖԱ

Պարեկային ծառայության համալրման նպատակով դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է. երբ է վերջին օրը