Երևան
12 °C
ՀՀ ԱԳ նախարարը Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ:
Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, Միրզոյանն իր խոսքում ասել է.
«Հարգելի տիկի՛ն նախարար, սիրելի՛ Մակա, սիրելի՛ գործընկերներ,
Ես շատ ուրախ եմ կրկին վերադառնալ Թբիլիսի այս անգամ պաշտոնական այցով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել՝ ավանդական ջերմ ընդունելության համար:
Հարգելի՛ գործընկերներ,
Մենք կարող ենք արձանագրել, որ, իհարկե, ինչպես նշեց իմ հարգելի գործընկերը, այս տարին ևս հագեցած էր մեր երկրների միջև երկկողմ շփումներով, ակտիվ քաղաքական երկխոսությամբ, բարձրագույն և բարձր մակարդակի այցելությունները պարբերական բնույթ են կրել: Նախորդ ամիս Թբիլիսիում էր գտնվում ՀՀ վարչապետը՝ մասնակցելու «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին։ Շուտով Վրաստան կայցելի ՀՀ նախագահը։
Մեր տարբեր նախարարությունների միջև ուղղակի շփումներն ու համագործակցությունն ամենօրյա բնույթ են կրում: Մեր երկկողմ օրակարգը բազմաշերտ է՝ ընդգրկելով ակտիվ համագործակցություն բոլոր բնագավառներում՝ տնտեսությունից մինչև անվտանգություն, կրթությունից և մշակույթից մինչև զբոսաշրջություն և մարդկանց մինչև կապեր, շփումներ այցելություններ: Այդուհանդերձ, նաև որպեսզի չկրկնեմ գործընկերոջս թվարկած ոլորտները և իրադարձությունները, կենտրոնանամ մի ուղղության վրա, որը ժամանակակից միտումների պայմաններում ստանում է առավել մեծ կարևորություն, համապատասխանաբար պահանջում է ավելի մեծ ուշադրություն։ Դա փոխկապակցվածությունն է։ Եվ երբ ասում եմ փոխկապակցվածություն, ես նկատի ունեմ թե՛ մակրո, թե՛ միկրո մակարդակներում. մակրո մակարդակում՝ տարածաշրջանում կապուղիների գործարկումը, երկու երկրների միջև տնտեսական ու առևտրային կապերը, իսկ միկրո մակարդակում՝ մարդկանց, անհատների միջև փոխկապակցվածությունը առևտրի, գործարարության, աշխատանքի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Այս փոխկապակցվածությունն իրապես պահանջված է առավել, քան երբևէ և հանդիսանում է մեր քաղաքացիների բարեկեցության կարևոր գրավական։

Մակրո մակարդակում փոխկապակցվածության իմաստով պետք է, իհարկե, միանգամից նշեմ մեր երկրներից յուրաքանչյուրի և ամբողջության մեջ վերցրած տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի ներուժը՝ փոխշահավետ համագործակցության միջոցով դառնալ կամուրջ ավելի լայն աշխարհագրությամբ այդ փոխկապակցվածության մեջ մեծապես շահագրգռված այլ տարածաշրջանների միջև։ Այս համատեքստում նորություն չէ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ՀՀ կառավարության այս նախաձեռնությունը, որը Հայաստանի վարչապետը ներկայացրեց հենց Թբիլիսիում։ Բայց այստեղ նորություն է խաղաղության հաստատման փաստը, խաղաղություն, որը հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի ներգրավածությամբ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններով։ Մենք հավատացած ենք, որ այս խաղաղության հաստատմամբ, խաղաղության, ինքնիշխանության շարունակական ամրապնդմամբ մեր տարածաշրջանն իրապես կարող է վերածվել խաչմերուկի, կապուղիների հանգույցի։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի իրականացումը տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների շրջանակներում կապահովեն փոխադարձ առավելություններ, և ինչն առավել կարևորն է՝ տարածաշրջանի երկրների համար խաղաղության, այլ ոչ թե հակամարտության շահավետություն ու հետևաբար կայունություն։

Այս ապաշրջափակումն անխոչընդոտ հաղորդակցություն կստեղծի Հարավային Կովկասի բոլոր երկրների և հարևան տարածաշրջանների միջև, այդ թվում՝ օրինակ՝ Վրաստանին կապահովի Պարսից ծոցի հետ երկաթուղային կապով: Հայաստան-Թուրքիա սահմանին Գյումրի-Կարս երկաթուղու բացումը, բնականաբար, ևս կարող է էական նշանակություն ունենալ այս առումով՝ վրացական երկաթուղիների հետ դառնալով Եվրոպա-Կենտրոնական Ասիա կապուղիների շղթայի կարևոր մաս:
Սա է Հայաստանի տեսլականը և գործնական քայլերի հիմքը։
Հարգելի՛ գործընկերներ,
Բնականաբար, հայ-վրացական ավանդական բարեկամությունը, որն այժմ արդեն իր արտահայտությունն է գտել մեր ռազմավարական գործընկերության փաստաթղթում, կարող է թե՛ նպաստել, թե՛ շահել այս զարգացումներից։
Ռազմավարական գործընկերության միջոցով մենք պետք է շարունակաբար նպաստենք փոխկապակցվածության ընդլայնմանը, ամրապնդմանը և հակառակը՝ այդ ճանապարհին թույլ չտանք խոչընդոտներ։ Այսօր գործընկերոջս հետ քննարկել ենք այս տեսլականը, մոտեցումը, և կարծում եմ, որ կա երկուստեք փոխշահավետ ըմբռնում։ Բնականաբար, տեղյակ ենք գործարար շրջանակների կողմից բարձրացվող խնդիրներից, որոնց հասցեագրման ուղղությամբ ունենք քաղաքական փոխըմբռնում։
Մեր երկու ժողովուրդների միջև ամուր կապն արտահայտվում է նաև մշակույթի միջոցով. այս տարի հունիսին Երևանում անցկացվել են Վրաստանի մշակույթի օրեր, իսկ այժմ ընթացքի մեջ են Վրաստանում հայկական մշակույթի օրերի նախապատրաստական աշխատանքները։
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ տարբեր ոլորտային ուղղություններով փոխգործակցությանը զուգահեռ ինտենսիվ է ԱԳ նախարարությունների միջև հաստատված համագործակցությունը: Պարբերական բնույթ են կրում խորհրդակցությունները, շփումները: Պաշտոնական խորհրդակցությունների վերջին նիստը տեղի է ունեցել օգոստոսին Երևանում:

Հարգելի՛ ներկաներ,
Գործընկերոջս հետ մտքեր ենք փոխանակել միջազգային տարբեր թեմաների շուրջ։
Քննարկել ենք նաև բազմակողմ հարթակներում գործադիր և օրենսդիր ուղղություններով փոխգործակցության հարցեր։
Մյուս տարի գարնանը Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին մասնակցության համար վրացական կողմին սպասելու ենք Երևանում։
Եզրափակելով ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, հարգելի՛ նախարար Բոճորիշվիլի, այսօրվա քննարկումների և Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական, գործնական փոխկապակցվածությունը հետևողականորեն առաջ տանելու պատրաստակամության համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շարունակվում է ՔՊ պատգամավորության թեկնածուների գրանցում-չգրանցումը. վարչապետ. տեսանյութ
Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպանի հետ զրույցում ողջունել է տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը
Կիևը պատրաստ է ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու ձգտումներից
Ավտոմեքենան տապալել է երկաթե էլեկտրասյունը, բախվել կայանված բեռնատարին. կա տուժած
2025-ը զբոսաշրջության համար եղել է կայունացման, առաջընթացի, մի շարք ամիսներին՝ պատմական արդյունքներով տարի
Ձերբակալվել է Լոս Անջելեսում ծնողներին սպանած Նիք Ռայները
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում». շահառուների անհատական պլանների մշակման փուլն է
Երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված նոր համագործակցություն. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Հայաստանում հավատարմագրված դիվանագետները վառել են ԱԳՆ տոնածառի լույսերը. լուսանկարներ, տեսանյութ
Սրբուհի Գալյանը Դոհայում մասնակցել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովին
Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու փոխքաղաքապետ փեսան մեղադրյալի կարգավիճակ ունի. հայտնի է խափանման միջոցը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում
Supermicro-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ-ի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ներուժը
Հայտնի է 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը. ամփոփվել են քվեարկության արդյունքները
Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ
237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին
Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»
Գարեգին Բ-ի հետևից բղավել են՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». եկեղեցին կործանվում է. Տեր Արամ. տեսանյութ
Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումով, այլ վերլուծությամբ, հետազոտությամբ
Կարևորվել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը
Կարապետյանը միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար էլ լիներ, չէր կարող պետության սահման որոշել
Երևան է տեղափոխվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մեղադրանքով հետախուզվողը
Կառավարությունը պատրաստ է ներդրումներ կատարել. հանդիպել են Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենը
Վերին Լարսի անցակետում 2000-ից ավելի բեռնատար կա կուտակված
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ԱԳՆ-ն՝ Սիդնեյի միջադեպի մասին
Կադրային փոփոխություններ դատախազությունում
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
Լուվրը փակ է. 400 աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել. տեսանյութ
Ազդարարվել է ARTEMIS-ի մեկնարկը. բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը
Ձեր ճակատագիրը տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին
Հարցեր Տաշիրի Սամվել Կարապետյանի զարմիկին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 15-ին
Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան
ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին
«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները՝ Վարդան Աղաբեկյան և Լիլիթ Մարտիրոսյան
Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան
Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին
Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT