Օգտագործված ջուրն առանց մաքրման բնություն պետք է չվերադառնա. վարչապետ

14/11/2025 schedule14:11

Կառավարությունը նոյեմբերի 14-ի նիստին հավանություն է տվել Արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին որոշման նախագծին:

«Նախագծով սահմանված կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները լիովին համահունչ են ԵՄ դիրեկտիվներին և համաձայն Քաղաքային կեղտաջրերի մաքրման մասին դիրեկտիվի՝ արտադրական կեղտաջրերը, որոնք մտնում են ջրահեռացման համակարգեր և բնակավայրերի կեղտաջրերի մաքրման կայաններ, պետք է ենթարկվեն այնպիսի նախնական մաքրման, որպեսզի՝

  1. չվնասվեն ջրահեռացման համակարգերը, կեղտաջրերի մաքրման կայանները և հարակից սարքավորումները,
  2. չխոչընդոտեն կեղտաջրերի մաքրման կայանի շահագործումը և տիղմի մաքրումը:

Համաձայն արդյունաբերական արտանետումների վերաբերյալ դիրեկտիվի՝ եթե արտադրական օբյեկտը կոլեկտորով է միանում քաղաքային մաքրման կայանին, անհրաժեշտ է նախնական մաքրում, եթե կեղտաջրերը կարող են վնասել կամ ծանրաբեռնել կայանը, և եթե կան վտանգավոր նյութեր»,- ասել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:

Նա նշել է, որ նախագծով նախատեսվում են հետևյալ հիմնական դրույթները.

«Եթե արտադրական կեղտաջրերի արտանետումն իրականացվում է կենտրոնացված ջրահեռացման համակարգով, ապա համակարգը պետք է ունենա բավարար թողունակություն, և կեղտաջրերի որակը պետք է համապատասխանի կեղտաջրերի ջրահեռացման համակարգի արտանետման պահանջներին:

2026 թվականի հուլիսի 1-ից չի թույլատրվելու արտադրական կեղտաջուր արտանետողներին վերոնշյալ պահանջներին չհամապատասխանող կեղտաջրերն առանց նախնական մաքրում իրականացնելու արտանետել կենտրոնացված ջրահեռացման համակարգ:

Նշեմ, որ արտադրական կեղտաջուր արտանետողները նախնական մաքրումը պետք է իրականացնեն տեղային մաքրման կառուցվածքներում իրենց միջոցների հաշվին, և տեղային մաքրման կառուցվածքների նախագծումը պետք է իրականացնեն մասնագիտական կազմակերպությունները:

Նախագծի ընդունումը կօգնի ապահովել, որ արտադրական կեղտաջրերը համապատասխան ձևով մաքրվեն մինչև ջրահեռացման համակարգ արտանետվելը: Դա կնպաստի ջրահեռացման համակարգերի և մաքրման կայանների պահպանությանը, դրանց արդյունավետ աշխատանքին, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը»,- ասել է նախարարը:

«Հարցի հետ կապված ես ակնկալում եմ, որ առաջիկայում աշխատանքային քննարկումների ժամանակ ներկայացնեք, թե մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մենք ինչ պլան ունենք այս որոշումը կյանքի կոչելու համար:

Մենք տնտեսավարողներին ասում ենք՝ դուք պետք է ներդրումներ անեք, որպեսզի արտադրական կեղտաջրերը մաքրեք: Մենք մեր իրականության մեջ մի ուրիշ արձանագրում չենք արել, որ որևէ օգտագործված ջուր առանց մաքրման բնություն պետք է չվերադառնա: Որևէ ջուր օգտագործելուց հետո առանց մաքրման բնություն վերադարձնելը բնապահպանական աղետ է, հետևաբար մենք ամեն օր և ամենուր ապրում ենք բնապահպանական աղետի պայմաններում:

Մենք ինչ-որ փաստաթղթերով սա գիտենք, բայց իրականացման մեծ պրոբլեմներ ունենք»,- նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ պետք է գալ այն եզրակացության, որ չվճարելով մաքրման ծառայությունների դիմաց՝ ըստ էության, չենք վճարում ավելի առողջ սնունդ օգտագործելու համար:

«Այդ չմաքրվող ջրերը հետո ոռոգման համակարգի միջոցով գնում են դեպի բուսաբուծություն, հետո տարբեր կերպ վերադառնում են մեր սննդի տարբեր բաղադրիչներ: Մենք ունենք հայեցակարգային քննարկում, մենք նաև այս տարվա ընթացքում ռազմավարության մանրամասն քննարկումներ ենք ունենալու և առաջարկելու ենք լուծումներ, որոնք լինելու են ծախսատար, բայց բովանդակային առումով հարցը կարգավորելու նպատակ ունեցող»,- ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
890 դիտում

Դեկտեմբերի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26.233-ը. ԱՍՀ փոխնախարար

Խոշոր ավտովթար Երևանում․ կան տուժածներ

Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ. տեսանյութ

Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ

Ուկրաինայի կարգավորումն ավելի մոտ է, քան երբևէ. Թրամփ. տեսանյութ

Դաժան սպանություն Գյումրիում. հոգեկան խնդիրներ ունեցող որդին սպանել է հորն ու մորը

Սարսափ ֆիլմ հիշեցնող կադրերում Վաղատինի նախկին դպրոցն է. Չախոյանը տեսանյութ է հրապարակել

Մեքսիկայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. զոհվել է առնվազն 7 մարդ. տեսանյութ

Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ

Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտի հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

Օգոստոսից մինչ այժմ քանի արձանագրություն է կազմվել Երևանում հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար

Մարզերում հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր. դրանք կասեցվել են, նշանակվել են տուգանքներ

Սուտ է. Թորոսյանը՝ կենսաթոշակները և նպաստները անկանխիկ եղանակով ստանալու վերաբերյալ շահարկումների մասին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Լոնդոն

Պատրաստ ենք խորհրդակցել Երևանի հետ. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Թրամփի ուղի» նախագիծը

Վերին Լարսի անցակետում 2500 բեռնատար սպասում է անցման հերթին

Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի ասածն ապատեղեկատվություն է և ՀՀ-ի դեմ տեղեկատվական գրոհի փորձ. ՊՆ

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, որոշ հատվածներում մերկասառույց է

Շարունակվում է ՔՊ պատգամավորության թեկնածուների գրանցում-չգրանցումը. վարչապետ. տեսանյութ

Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպանի հետ զրույցում ողջունել է տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը

Կիևը պատրաստ է ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու ձգտումներից

Ավտոմեքենան տապալել է երկաթե էլեկտրասյունը, բախվել կայանված բեռնատարին. կա տուժած

2025-ը զբոսաշրջության համար եղել է կայունացման, առաջընթացի, մի շարք ամիսներին՝ պատմական արդյունքներով տարի

Ձերբակալվել է Լոս Անջելեսում ծնողներին սպանած Նիք Ռայները

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում». շահառուների անհատական պլանների մշակման փուլն է

Երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված նոր համագործակցություն. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանում հավատարմագրված դիվանագետները վառել են ԱԳՆ տոնածառի լույսերը. լուսանկարներ, տեսանյութ

Սրբուհի Գալյանը Դոհայում մասնակցել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովին

Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու փոխքաղաքապետ փեսան մեղադրյալի կարգավիճակ ունի. հայտնի է խափանման միջոցը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում

Supermicro-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ-ի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ներուժը

Հայտնի է 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը. ամփոփվել են քվեարկության արդյունքները

Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ

237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին

Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»

Գարեգին Բ-ի հետևից բղավել են՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». եկեղեցին կործանվում է. Տեր Արամ. տեսանյութ

Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումով, այլ վերլուծությամբ, հետազոտությամբ

Կարևորվել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը

Կարապետյանը միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար էլ լիներ, չէր կարող պետության սահման որոշել